Մասնակից:Ելենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Microsoft Outlook[խմբագրել | խմբագրել կոդը]

"Չ՜շփոթել Outlook Express ծրագրի հետ:"

Microsoft Outlook-ը անձնական տեղեկատվական կառավարման փաթեթ է էլեկտրոնային փոստի հաճախորդի գործառույթներով, որը մտնում է MC Office ծրագրային փաթեթի մեջ:

Ի լրումն էլեկտրոնային փոստի հաճախորդների գործառույթների, MC Outlook-ը հանդիսանում է բազմաֆունկցիանալ կազմակերպիչ, որն իր մեջ ներառում է` օրացույցի, խնդիրների պլանավորման, նոթատետրի և հասցեների գրքույկի գործառույթներ: Բացի այդ MC Outlook-ը թույլ է տալիս աշխատել MC Office-ի փաստաթղթերի հետ և կազմակերպել աշխատանքային օրացույց: Outlook-ը կարող է օգտագործվել ինչպես առանձին ծրագրային ապահովում, այնպես էլ Microsoft Exchange Server-ի համար փոստային հաճախորդ, որը ապահովում է մեծ կազմակերպությունների օգտագործողների համար լրացուցիչ գործառույթներ. ընդհանուր փոստարկղեր, հանձնարարությունների թղթապանակներ, օրացույցներ, կոնֆերանսներ, ընդհանուր ժողովի պլանավորում և ամրագրում, փաստաթղթերի համաձայնեցում: MC Outlook-ը և Microsoft Exchange Server-ը հանդիսանում են կազմակերպության փաստաթղթաշրջանառության համար հարթակ, քանի որ նրանք ապահովված են հաճախորդների սկրիպտների և լրացումների ծրագրավորման համակարգով, որոնց միջոցով հնարավոր է ծրագրավորել լրացուցիչ փաստաթղթաշրջանառության լրացուցիչ ֆունկցիաներ(և ոչ միայն), որոնք նախատեսված չեն հիմնական տարբերակով:

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Outlook 97
  • Outlook 98
  • Outlook 2000 (հայտնի է որպես Outlook 9)
  • Outlook 2002 (հայտնի է որպես Outlook 10 կամ Outlook XP)
  • Office Outlook 2003
  • Office Outlook 2007 (չի ապահովում Windows XP-ից ցածր տարբերակներ)
  • Office Outlook 2010


Microsoft-ը նաև թողարկել է Outlook-ի մի քանի տարբերակներ` Mac OS-ի համար: Outlook 98-ի թողարկումից հետո, Mac պլատֆորմի վրա նրան փոխարինեց Microsoft Entourage-ը: Բայց հիմա MicrosoftMicrosoft Office:mac 2011-ում Entourage-ը նորից փոխարինում է Outlook-ով:

Այլընտրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MC Outlook-ի այլընտրանքներ են հանդիսանում` Mozilla Thunderbird-ը, Leader Task-ը և Spicebird-ը: Բոլոր ծրագրերը գործառույթներով և ինտերֆեյսով նման են իրար:

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]