Jump to content

Մասնակից:Դավիթ Խաչատրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Խաչատրյան/Ավազարկղ

Արտյոմ Կարենովիչ Խաչատրյան (), ռուսացտանցի ձեռներեց, միլիարդատեր է, ըստ Forbes-ի, Խաչատրյանի անձնական կարողությունը գնահատվում է 3,1 միլիարդ դոլար[1]։ Սերգեյ Լոմակինի հետ համարվում է Fix Price խանութների ցանցի տնօրենների խորհրդի անդամ, «Կոպեյկա» խանութների ցանցի համահիմնադիր: "Կենտրոնական Բուվ" կոշիկի խանութների ցանցի համասեփականատեր, «ՑենտրՕբուվ» կոշիկի խանութների ցանցի համասեփականատեր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել Մոսկվայի պետական լեռնահանքային համալսարանում (1997)։ Գործընկերներ Սերգեյ Լոմակինի, Ալեքսանդր Սամոնովի և Իգոր Ժուրավլյովի հետ զբաղվել է սուրճի առևտրով։ 1998 թվականին Սերգեյ Լոմակինի, Ալեքսանդր Սամոնովի հետ հիմնել է «Կոպեյկա» մթերային խանութների ցանցը[3]։ 2008 թվականին Խաչատրյանը Լոմակինի հետ հիմնադրել է «Sun Investment Partners» ներդրումային ընկերությունը[4]։ 2009 թվականին Խաչատրյանը և Լոմակինը 40 միլիոն դոլարով գնել են «ՑենտրՕբուվ» կոշիկի խանութների ցանցի 33%-ը[5]։

Fix Price[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեսթ Փրայս» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Սերգեյ Լոմակինի և Արտյոմ Խաչատրյանի կողմից՝ իրենց ստեղծած «Կոպեյկա» առևտրային ցանցի վաճառքից հետո՝ նպատակ ունենալով ռուսական մանրածախ շուկայում ստեղծել նոր ձևաչափ։

«Fix Price» ցանցի առաջին խանութը բացվել է 2007 թվականի դեկտեմբերին։ 2008 թվականի ընթացքում բացվել են «Fix Price»-ի առաջին 60 խանութները։ 2014 թվականին ցանցն ուներ 1543 խանութ։ 2018 թվականի փետրվարի դրությամբ ցանցն ուներ 2510 խանութ Ռուսաստանում, ինչպես նաև մի քանի խանութներ Լատվիայում, Բելառուսում, , Ուզբեկստանում և Վրաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Артем Хачатрян». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022-10-18-ին.
  2. «Сергей Ломакин подобрал обувь по размеру». www.kommersant.ru (ռուսերեն). 2008-08-26. Վերցված է 2022-10-18-ին.
  3. «IPO Fix Price сделало ее основателей миллиардерами». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022-10-18-ին.
  4. Джейхун Мамедов. «Как устроен бизнес Fix Price: исследование Inc» (ռուսերեն). Վերցված է 2022-10-18-ին.
  5. «Илья Щербович породнился с "Монархом"». www.kommersant.ru (ռուսերեն). 2011-01-18. Վերցված է 2022-10-18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Артём Хачатрян — Forbes