Մասնակից:Գառնիկ Սուքիասյան/Ավազարկղ
И́горь Серге́евич Ши́тов (բելառուս․՝ Ігар Сяргеевіч Шытаў; 24 октября 1986, Полоцк, БССР, СССР), բելոռուս ֆուտբոլիստ, Միբսկի «Դինամոյի» և Բելոռուսիայի հավաքականի պաշտպան։ Բելոռուսական Հանրապետության սպորտի միջազգային վարպետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլով սկսել է զբաղվել Պոլոցկ քաղաքկի մանկապատանեկան սպորտային դպրոցում։ Առաջին մարզիչն էր Սերգեյ Վասիլևիչ Պավլովը։
«ԲԱՏԷ ՖԱ»-ի կազմում եղել է Եվրոպայի Լիգայի մասնակից 2009/10[1][2] և 2010/11 թվականներին[3][4]։ Հինգ անգամ ներառվել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի Բելառուսիայի չեմպիոնատի 22 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ 2007,2008, 2009, 2010, 2011։
2011 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ քառամյա պայմանագիր է կնքել[5]։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին վարձակալության է տրվել (առանց գնման իրավունքի) «Մորդովյա» ակումբին մինչև 2013 թվականի հունիսը։ 2014 թվականի հունվարի 15-ին Մոսկվայի Դինամոյի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծարվել է[6]։ Հունվարի 28-ին վերադարձել է Սարանսկի ակումբ, որը հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությունում ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[7]։
2016 թվականի հուլիսի 16-ին Իգոր Շիտովը երկկողմանի պայմանագիր է կնքել Ղազախստանի Չեմպիոն «Աստանա» ակումբի հետ[8]։ Մինչև մրցաշրջանի ավարտը անցկացրել է 9 խաղ և օգնել թիմին կրկին չեմպիոն դառնալու։ Հաջորդ մրցաշրջանում ամրացրել է իր տեղը հիմնական կազմում, խաղացել է 27 խաղ և խփել 1 գոլ՝ կրկին նվաճելով ոսկին թիմի հետ։ Բացի այդ, Շիտովը դարձել է Ղազախստանի ֆուտբոլի գավաթ 2016 և Սուպեր գավաթ 2018-ի դափնեկիր (եղել է պահեստային), ինչպես նաև երկու անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2016/17 և 2017/18 թվականների խմբային փուլին։ Ճիշտ է, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2017/18 փլեյ-օֆֆի փուլում շոտլանդական «Սելթիկի» (0-5) հետ արտագնա խաղում աչքի է ընկել իր հայրենակից Պոստնիկովի հետ (խփել են միանգամից երկու ինքնագոլ): 2018 թվականի հուլիսին Շիտովը լրացել էր «Աստանայի» հետ պայմանագիրը և կողմերը որոշել էին չերկարաձգել պայմանագիրը[9]։
2018 թվականի հուլիսի 16-ին Իգորը պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո»-յի հետ[10]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայի 2009 թվականի երիտասարդական առաջնության մասնակից է Շվեդիայում:
Բելառուսի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 2-ին՝ Մալթայում կայացած Ազգային հավաքականների 16-րդ միջազգային մրցաշարում Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (2:0): 2008 թվականի հունիսի 2-ին Տուրկում Ֆինլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում իր միակ գնդակն էր խփել 92-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով (այն բանից հետո, երբ Տոնի Կալիոն հաշիվը հավասարեցրել է 94-րդ րոպեին):
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԲԱՏԷ
- Բելոռուսիայի չեմպիոն (2): 2009, 2010
- Բելառուսիայի գավաթակիր (1): 2009/10
- Բելառուսիայի Սուպեր գավաթակիր (1): 2011
- «Դինամո» (Մոսկվա)
- Ռուսաստանի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից 2012
- «Աստանա»
- Ղազախստանի չեմպիոն (2): 2016, 2017
- Ղազախստանի գավաթակիր (1): 2016
- Ղազախստանի սուպերգավաթակիր (1): 2018
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բելոռուսիայի չեմպիոնատի լավագույն պաշտպան (1): 2009
Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Профиль на сайте Чемпионат.com
- ↑ Профиль на сайте Чемпионат.com
- ↑ Профиль на сайте Чемпионат.com
- ↑ Профиль на сайте Чемпионат.com
- ↑ Официальный сайт ФК «Динамо» (Москва)(չաշխատող հղում)
- ↑ «Динамо» рассталось с Игорем Шитовым
- ↑ Игорь Шитов: перезагрузка
- ↑ ФК «Астана» укрепился защитником сборной Беларуси
- ↑ Шитов покидает «Астану»
- ↑ Игорь Шитов — футболист минского Динамо.