Մասնակից:Բաղրամյան Ռոզա/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հին կռիվը»
ԺանրՊոեմ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1890 թվական
ՎիքիդարանԲաղրամյան Ռոզա/Ավազարկղ6


«Հին կռիվը», Հովհաննես Թումանյանի՝ հայրենասիրական-քաղաքական թեմայով գրված պոեմներից է, որն անավարտ է մնացել:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը սկսկել է գրել 1890 թվականին՝ «Մեհրի» պոեմի գրմանը զուգըթնաց[1]: Ինչպես փաստերը ցույց են տալիս, պոեմի վրա բանաստեղծն աշխատել է երկար տարիներ, բայց այդպես էլ չի ամբողջացրել: Բանասիրական մի շարք տվյալների համաձայն նյութի մտահաղացումը կար դեռևս 90-ական թվականներին: Պոեմի մասին Թումանյանը հիշատակում Է 1902 թվականին Փ. Վարդազարյանին ուղղված իր մի նամակում[2]: Պոեմի բոլոր 5 մասերը («Տանը», «Ճամփին», «Երկրում», «Հրդեհը», «Ժողովրդի մեջ») 1911թ. այլ ձեռագրերի ու թղթերի հետ վերցվել են ժանդարմական վարչության կողմից խուզարկության ժամանակ և այլևս ամբողջապես չեն վերադարձվել[2]: Պոեմի հինգ մասերից պահպանվել են միայն երկուսը, իսկ մյուսները կորել են նշված խուզարկության ժամանակ գրողի բնակարանում[3]:

Պոեմի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը կազմված է եղել հինգ մասից, իսկ 1911 թվականին գրողի տան խուզարկությունից հետո մնացել են միայն երկուսը («Տանը» և «Ճամփին»), որոնք կոչված են երգեր: «Տանը» երգն իր հերթին կազմված է նախերգանքից և ութ մասերից, իսկ «Ճամփին» երգը կազմված էնախերգանքից և չորս մասերից, իսկ «Ճամփին» երգից պահպանվել է միայն նախերգանքը, որը «Հայոց լեռներում» բանաստեղծությունն է, որը գրվել է 1902 թվականի, իսկ առանձին լույս է տեսել 1906 թվականին[4]:

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երգի երկրորդ մասում երևում է մայրը, ով անհանգիստ որդու մասին էր մտածում, քանի որ տղան՝ Վահանը, հանգիստ չուներ, իրեն չէր գտնում: Վահանը մորն ասում է, իբր սիրահարվել է, և իր սիրելին հեռվում է, դրա համար էլ ինքն անվերջ մտածմունքների մեջ է: Կինն այդ մասին հայտնում է ամուսնուն, սակայն վերջինս արդեն հասկացել էր, որ տղային հայրենիքի ցավն է տանջում, իսկ իր մոտ եկող տղաների հետ ինչ-որ ծրագրեր են կազմում: Եթե մայրը ամեն օր տանը սպասում էր տղային, մաշվում նրա ցավով, հայրն իր հոգսը գինետանն էր թողնում՝ ընկերների հետ խմելով տղայի ողջության համար: Մի օր էլ տղան հեռանում է տնից՝ ծնողներին թողնելով միայն մի նամակ:

Երկրորդ երգը «Հայոց լեռներում» բանաստեղծությունն է, որն ըստ էության ներկայացնում է տղաների անցած ճանապարհը:

Երրորդ գլխում պատկերված է Մուսաբեկի կատարած ավերածությունները: Նա հայտնվում է գյուղում, պահանջում գյուղի քահանայի աղջկան՝ Շողիկին, որին խոստանում են տալ երկու օր անց: Քահանան հավաքում է ողջ գյուղին, խնդրում օգնել իրեն, բայց ապարդյուն: Գիշերը հանկարծ սկսում են բախել տան դուռը, և նրանք ճարահատյալ բացում են: Պարզվում է, որ եկողները հայեր են, որոնք եկել են Կովկասից՝ ցրելու մահվան երկյուղն ու մարդկանց ազատելու: Այսքանով ավարտվում է երրորդ երգը:

Գաղափարական բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով հայրենասիրական-քաղաքական բնույթի ստեղծագործություն՝ այս պոեմը յուրահատուկ տեղ ունի Թումանյանի երկերի մեջ: Այստեղ ցույց է տրված հայ ազգային-ազատագրական պայքարի մի դրվագը: Թումանյանը պատկերում է նաև իր ժամանակաի քաղաքը, որից էլ գլխավոր հերոսն իր ընկերների հետ պիտի գնար Արևմտյան Հայաստան: Պատկերելով քաղաքը՝ Թումանյանը ցույց է տալիս, որ զուտ գեղագիտական առումով էլ բուրժուական մեծ քաղաքը խորթ է իրեն[5]:

Առաջին մասում՝ «Տանը», ներկայացված է գլխավոր հերոսի՝ Վահանի և իր ընկերների ամենօրյա հանդիպումները, երգելը, ծրագրեր կազմելը Երկրի մասին և մի օր էլ անհետանում են հայրենի գյուղից: Գրականագետ Պ. Մակինցյանը բավական հաջողված ու կենդանի է համարում Վահանի մոր և հոր կերպարները, ինչը, սակայն, հակառակն է տղայի և ընկերների դեպքում. «Եթե Թումանյանի պես պոետը չի կարողանում մի կարգին երգ դնել դրանց բերնում, կնշանակի՝ ոսկեբերան տղերք չեն եղել նրանք…»: Երկրորդ մասում պատկերվում է «Երկիրը», որտեղ հայտնվում են Վահանը և իր ընկերները, սակայն հատվածը մնում է անավարտ[2]:

Վահանի կերպարը գաղափարական ընդհանրություններ ունի հեղինակի հետ: Մի առիթով Թումանյան շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Օլգա Թումանյանին, իր կյանքը փրկելու համար, քանի որ եթե իրենց նշանդրեքը չլիներ, նա Ալեքսանդր Գոլոշյանի հետ Տաճկահայաստան պիտի գնար՝ հայրենիքն ազատելու[6]: Թումանյանը մեծ հայրենասր էր ու մարդասեր: Նա անսահման խորությամբ է զգացել արևմտահայերի ցավն ու դառնությունը, որոնել նրանց փրկության ուղիները: Թումանյանը կերտել է լայն ընդգրկումների ստեղծագործություն, որում արտահայտված են հայ ժողովրդի ցավը, պառապանքը, պայքարը, ընդվզումն ու հույսը[3]:

Չնայած անավարտ լինելուն՝ Թումանյանի «Հին կռիվը» պոեմը հայ պոեզիայի պատմության մեջ արևմտահայերի կյանքին նվիրված լավագույն գեղարվեստական ստեղծագործությունն է[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հովհաննես Թումանյան Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններ Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի պոեմներ

  1. Հովհաննես Թումանյան թանգարան. «Մեհրի». http://www.tumanyan.am/arm. Վերցված է 25.03.2024-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Մնացականյան, Եվա (2015 թվական). «ԺԶ» (PDF). Գրականագիտական հանդես: էջ 88. {{cite journal}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  3. 3,0 3,1 ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Թումանյան Հովհաննես». Վերցված է 25.03.2024-ին.
  4. Թումանյան, Հովհաննես (1987 թվական). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/tumanyan_1978.pdf (PDF). Ընտիր երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր էջ 38-39. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  5. Եղիազարյան, Ազատ (1990). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/tumanyanI_poetikan_1990.pdf (PDF). Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները. Երևան: Խորհրդային գրող. էջ էջ 169. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  6. 6,0 6,1 Մկրյան, Մկրտիչ (1981 թվական). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/mkryan_tumanyani_1981.pdf (PDF). Հովհաննես Թումանյանի ստեղծագործություները. Երևան: Սովետական գրող. էջեր էջեր 36-45. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)