Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ30
https://en.wikipedia.org/wiki/La_Falda
Լա Ֆալդա, քաղաք Արգենտինայի Կորդովա գավառում։ Այն գտնվում է Կորդովայից 79 կմ (49 մղոն) և Բուենոս Այրեսից 800 կմ հեռավորության վրա:
2001 թվականի մարդահամարի համաձայն, այն ուներ մոտ 15,000 բնակիչ։
Լա Ֆալդան գտնվում է երկու փոքր լեռների ստորոտին և հանդիսանում է նահանգի զբոսաշրջության կարևոր երթուղու մի մասը (Պունիլա հովիտ): Պունիլայի դեպարտամենտը ներառում է այլ զբոսաշրջային վայրեր, ինչպիսիք են Վիլյա Կառլոս Պասը, Լոս Կոկոսը, Լա Կումբրեն և Կապիլա դել Մոնտեն:
Լա Ֆալդայում է գտնվում պատմական «Եդեմ հյուրանոցը» (այժմ հանրային մաս և պատմական վայրը/թանգարան, որը չի հյուրընկալում հյուրանոցի հյուրերին), որտեղ այցելել է Ալբերտ Այնշտայնը: Ասում էին, որ Ադոլֆ Հիտլերը այստեղ է մնացել 1948 թվականին:
Քաղաքի գործունեության գլխավոր փողոցն ու կենտրոնը «Էդեն պողոտա»-ն է:
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Ֆալդայի տեսարժան վայրերը ներառում են 7 կասկադները, բնական պարկը, որտեղ տեղակայված է մեծ հանրային լողավազան: «Էլ Սիլենսիո»-ն 17-րդ դարի գաղութային ամրոց է, այն գտնվում է Լա Ֆալդա կենտրոնից մոտ 10 կմ (6,2 մղոն) հեռավորության վրա:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- No URL found. Please specify a URL here or add one to Wikidata.
- Քաղաքային տեղեկատվություն Քաղաքային գործերի դաշնային ինստիտուտ (IFAM), Քաղաքային գործերի քարտուղարություն, ներքին գործերի նախարարություն, Արգենտինա:
- Ամեն ինչ Լա Ֆալդայի մասին
- Վիլյա Կառլոս Պաս և Պունիլա հովիտ
- Էկոլոգիական այգի և կենդանաբանական այգի
- Լա Ֆալդա Տանգո փառատոնի տեղեկատվություն