Jump to content

Մասնակից:Արտ67/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ Նիկողոսի Թորոսյան (դեկտեմբերի 19, 1941, Երևան), ազգությամբ հայ խորհրդային և բելառուս քանդակագործ, գրաֆիկ, Բելառուսի նկարիչների միության անդամ[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Թորոսյանը ծնվել է Երևանում։ Հայրը՝ մասնագիտությամբ աղյուսագործ Նիկողոսը, որդու ծնվելուց հետո մեկնել է ռազմաճակատ[1][4]։

1963 թվականին Թորոսյանն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև 1963-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, իսկ 1969 թվականին՝ Լենինգրադի Վ․ Ի․ Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում[1][2][5]։

1969 թվականի դեկտեմբերի 30-ին աշխատանքի բաշխումով նա ժամանել է Վիտեբսկ, որտեղ էլ ապրում է մինչ օրս։ Վիտեբսկում Ազատ Թորոսյանն ընտանիք է կազմել․ այնտեղ ծնվել և մեծացել են նրա երեք երեխաները՝ որդին[6] և երկու դուստրերը[1][5]։

Ազատ Թորոսյանը Բելառուսի նկարիչների միության անդամ է 1972 թվականից։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Թորոսյանը 1970 թվականից մասնակցում է գեղարվեստական ցուցահանդեսների։ Ստեղծագործում է մոնումենտալ, ճարտարապետադեկորատիվ և հաստոցային պլաստիկայի բնագավառում՝ հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ, ռելիեֆներ, մանրաչափ պլաստիկա, գրաֆիկա[2][3][5]։

Թորոսյանի հիմնական ստեղծագործությունները[1][2][3]․

  • Լիոզնոյի շրջանի Օսիպենկի գյուղի մոտ գտնվող Խորհրդային Միության հերոս Լեոնիդ Տիխմյանովի անվան բարձրունքում գտնվող հուշարձան (1970-1973, ճարտարապետ Զ. Օզերովայի հետ համատեղ)[7],
  • «Բժշկություն» դեկորատիվ-գեղարվեստական կոմպոզիցիա Նավապոլացկի պոլիկլինիկայի շենքի ճակատին (1975, համահեղինակ՝ Բ. Կուզմիչով),
  • «Տիեզերք» դեկորատիվ ռելիեֆ Նավապոլացկի «Կոսմոս» կինոթատրոնի ճակատին (1975-1977)
  • «Հին Վիտեբսկ» դեկորատիվ ռելիեֆ Վիտեբսկի «Վիտեբսկ» հյուրանոցի վրա (1975-1977),
  • «Մուսա» քանդակ Վիտեբսկի «Մաստացտվա» գործարանի առջև՝ «Պրավդա» թերթի փողոցում (1975-1977)[5],
  • «Բժշկություն» կոմպոզիցիա Վիտեբսկի պոլիկլինիկայի շենքի ճակատին (1979 թ.),
  • քանդակագործական երկու խմբեր Վիտեբսկի Հաղթանակի հրապարակում (1979-1985)[5],
  • Խորհրդային Միության հերոսների բրոնզե կիսանդրիների շարք Բեշենկովիչի գյուղի թանգարանի համար (1980-ական թվականներ),
  • շատրվաններով «Երեք գետերի՝ Վիտբայի, Լուչոսայի, Դվինայի միախառնումը» քանդակագործական կոմպոզիցիա Վիտեբսկի Լենինի փողոցում (1985-1991)[6]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Азат Тарасян // Саюз творцаў [Выяўленчы матэрыял] — A Union of creators : фотаальбом / уклад. і аўт. тэксту М. Цыбульскі ; аўт. уступ. У. Андрэйчанка; фат. В. Балоціна, М. Цыбульскага. — Мн. : Беларусь, 2005. — С. 123. — На беларус. і англ. мовах.
  • Тарасян Азат Нікагосавіч // Беларускі саюз мастакоў : 1938—1998 : энцыкл. даведнік / аўт.-склад. Б. А. Крэпак [і інш.]. — Мн. : ВТАА «Кавалер Паблішэрс», 1998. — С. 545. — На беларус. і англ. мовах.
  • Цыбульский М. Л. Торосян Азат Никогосович / М. Л. Цыбульский // Регионы Беларуси : энцикл. : в 7 т. / редкол.: Т. В. Белова (гл. ред.) [и др.]. — Мн. : Беларус. Энцыкл. імя П. Броўкі, 2011. — Т. 2 : Витебская область. Кн. 2. — С. 522—523.
  • Котович Т. В. Скульптура. Объекты. Витебск // Азат Торосян стр. 7-23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Свое 80-летие отмечает автор знаменитых скульптурных групп на площади Победы в Витебске
  2. 2,0 2,1 Торосян, Азат Никогосович
  3. Торосян Азат Никогосович. Биография
  4. Память народа 1941—1945 // Погосян Никогос Асатурович
  5. Азат Торосян: «Хочу сделать городу подарок»
  6. БелТА (2013-10-09). «Сегодня 70–летие освобождения от немецко–фашистских захватчиков отмечает Лиозненщина». www.sb.by (ռուսերեն). Վերցված է 2022-05-27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]