Մասնակից:Արտուր Աբրահամյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուր Աբրահամյան/Ավազարկղ

Էդուարդ Աբազի (ալբ․՝ Eduard Abazi, ), ալբանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աբազին ծնվել է 1968 թվականին[1]։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1985 թվականին Տիրանայի «Դինամոյում»։ 1990 թվականին տեղափոխվել է խորվաթական «Հայդուկ», որի կազմում դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր[2]։ 1993 թվականին նա պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ և անմիջապես վարձավճարով տրվել խորվաթական «Շիբենիկին»։ Հաջորդ մրցաշրջանը ներկայացրել է մեկ այլ պորտուգալական ակումբ՝ «Բոավիստան»: Նա խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում» և «Ակադեմիկայում», որտեղ էլ 1999 թվականին ավարտել է իր կարիերան։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1985 թվականի հոկտեմբերի 30-ին՝ 1986 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (1:1)։ Ընդհանուր առմամբ, Աբազին ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբանիայի չեմպիոն (2)՝ 1985/86, 1989/90 թթ
  • Ալբանիայի գավաթակիր (2)՝ 1988/89, 1989/90 թթ
  • Խորվաթիայի չեմպիոն՝ 1992 թ
  • Խորվաթիայի գավաթակիր՝ 1992/93 թթ
  • Խորվաթիայի Սուպերգավաթի հաղթող (2): 1992, 1993
  • Պորտուգալիայի չեմպիոն՝ 1993/94 թթ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eduard Abazaj
  2. «Полузащитник Кривбасса переходит в Хайдук?». www.ua-football.com (ռուսերեն). 2010-08-13. Վերցված է 2024-03-30-ին.
  3. Tirana, Place of birth; January 1968, Albania1993-1994 BenficaPlaying position Midfielder1990–1993 Hajduk SplitHeight 1 85 m1985–1990 Dinamo TiranaRole FootballerYears TeamName Eduard AbaziDate of birth29 (2017-08-18). «Eduard Abazi - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-03-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]