Մասնակից:Արսեն 2009/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում՝ Մարտակերտի շրջանում՝ համանուն քաղաքից 3 կմ դեպի արևմուտք՝ նախկին Ջրաբերդ գավառում։

Աղաբեկալանջում և նրա շրջակայքում պահպանվել են եկեղեցու, գյուղատեղիի հետքեր, գերեզմանոցի մնացորդներ։

Այնուամենայնիվ ներկայիս բնակավայրը համեմատաբար նոր է։ Մոխրաթաղի բնակիչները 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այստեղ ունեին գոմեր և զբաղվում էին անասնապահությամբ։ 1910 թվականին որոշ ընտանիքների հիմնավորվեցին այստեղ և տներ կառուցեցին։ Շուտով երկրամասում հաստատվեցին խորհրդային կարգեր։ 1930 թվականին Աղաբեկալանջում կազմակերպվել է կոլտնտեսության հետ: 1975 թվականի կոլտնտեսությունը վերակազմակերպվում է խորհրդայիբ տնտեսության (սովխոզ):

Կոլտնտեսությունները լուծարվելուց հետո՝ 1998 թվականից, գյուղում սկսեցին գործել մենատնտեսություններ:

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 45 հոգի, զոհվել է 24-ը:

Ազատագրական պատերազմի առաջին տարիներին գյուղում Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ ստեղծվում է ինքնապաշտպանական ջոկատ: Շուտով Վլադիմիր Բալայանը դառնում է Ազատագրական բանակ-ի արցախյան ճակատի հրամանատար: Ազատագրական բանակի մարտիկները ուժերի գերլարումով պաշտպանել են Շահումյանի, Մարտակերտի, շրջանների բնակավայրերը:


1991–1994 թվականներին ռազմական գործողություններին գյուղից 45 հոգի է մասնակցել:

Նրանցից 4–ը՝ Վլադիմիր Բալայանը, Վանյա Միրզոյանը, Վալերի Սայիյանը և Անաստաս Միրզոյանը, զոհվել են: Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչմանը, իսկ Վանյա Միրզոյանը հետմահու՝ ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի։ ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի են արժանացել նաև Գրիգորի Միրզոյանը և Սամվել Պողոսյանը:

1991 թվականի մայիսին՝ «Օղակ» ռազմագործողության ժամանակ ԽՍՀՄ ներքին գործերի զորքերը և Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Աղաբեկալանջի բնակչությանը բռնաձնշումների ենթարկեցին: Մեկ տարի անց՝ 1992 թվականի հունիսին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Աղաբեկալանջը։ Բնակչության մեծ մասը տեղափոխվեց այլ երկրներ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնություն: 1993 թվականի հունիսի 17–ին գյուղի ազատագրվելուց հետո, Աղաբեկալանջի բնակչության ընդամենը 1/3–ը վերահաստատվեց հայրենի գյուղում:

Բռնագաղթի նախօրյակին` 1992 թվականի հունիսի 1–ին, Աղաբեկալանջում ապրում էր 441 մարդ, 1998 թվականի մայիսի 1–ի տվյալներով գյուղում կար ընդամենը 156 մարդ:

Խորհրդային տարիներին Աղաբեկալանջում գործել է տարրական դպրոց: 1988–1990 թվականներին դպրոցում սովորում էր 32 աշակերտ ու դասավանդում 6 ուսուցիչ։

1955 թվականի տնտեսության միջոցներով գյուղում դպրոցի շենք է կառուցվել: 1972 թվականին կառուցվել է ներկայիս դպրոցի շենքը, որը գյուղն ազատագրելուց հետո վերանորոգվել է և այսօր գործում է: 2006–2009 թվականներին դպրոցը ութամյայի կագավիճակ ուներ, իսկ 2010–2011 ուսումնական տարվանից` հիմնականի: 2015–2016 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 12 աշակերտ, դասավանդում` 4 ուսուցիչ: Դպրոցի տնօրեններ են աշխատել Սևիլ Միրզոյանը, Վեներա Սայիյանը: