Մասնակից:Արշո/Ժակլին Կոքրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշո/Ժակլին Կոքրան

Ժակլին Կոքրան (անգլ.՝ Jacqueline Cochran ), ամերիկյան ավիացիայի պիոներ, համարվում է իր սերնդի առավել շնորհալի կին օդաչուներից մեկը:

1953 թվականին կին օդաչուներից առաջինը ով հաղթահարում է ձայնային պատնեշը [1][2]: 1956 թվականին առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսում՝ որպես հանրապետական թեկնածու 29-րդ ընտրատարածքից (Կալիֆոռնիա):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլինը 1908 թվականին:

Ժակլին Կոքրանը (Բեսի Լի Պիտման) ծնվել է 1906 թվականի մայիսի 11-ին Ֆլորիդայում, հինգ երեխաներից ամենաերիտասարդը՝ Մարիա Գրանտի և Իրա Պիտմանի ընտանիքում, հմուտ ալրաղացներ, որոնք քաղաքից քաղաք էին տեղափոխվում: Նրա ընտանիքը հարուստ չէր, ինչպես շրջանի այլ ընտանիքներ[3]:

Բեսին Պիտմանը վաղ տարիքում ամուսնացել է Պենսակոլայի մերձակա ռազմածովային բազայից երիտասարդ ինքնաթիռի մեխանիկ`Ռոբերտ Կոքրանի հետ: Նրանք ամուսնացել են 1920 թվականի նոյեմբերի 13-ին Բլաքլի քաղաքում: Չորս ամիս անց նա ունեցել է Ռոբերտ Կոքրանին (կրտսեր): Նրանք երեքով տեղափոխվել են Մայամի, որտեղ նրանք ապրել են չորս տարի: Ամուսնալուծվելուց հետո Կոքրան տեղափոխվել է Հյուսիսարևմտյան Ֆլորիդա՝ բնակություն հաստատելով DeFuniak Springs-ում, որտեղ այն ժամանակ ապրում էին նրա ծնողները: Նրա որդին, որը նույնիսկ հինգ տարեկան չկար, Ռոբերտ Կոքրան կրտսերը, մահացել է իրենց տան բակում լուցկիների հետ խաղալու ժամանակ:

Կոքրանը աշխատանքի է անցել որպես վարսավիր Պենսակոլայում, այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք: Ժամանակի ընթացքում նա որոշել է փոխել իր անունը, և տիկին Բեսի Կոքրանի փոխարեն նա կրում էր՝ Միսս Ջեքի Կոքրան։

Կոքրանը որոշել է անցյալում թողնել բոլոր դժվարությունները սակայն կապ է պահպանել իր հարազատների հետ բոլոր տարիների ընթացքում: Երբ նա կրկին ամուսնացավ, նրա հարազատներից մի քանիսը տեղափոխվեցին նրա մոտ Կալիֆոռնիա իր ագարակ: Սակայն նա պահանջել է, որ բոլորն ասեն, որ իրենք միշտ ապրել են մեկ ընտանիքով, միասին։ Կոքրանը, ըստ երևույթին, ցանկացել է հասարակությունից թաքցնել իր կյանքի առաջին գլուխները, և դա այդպես էլ եղել է, ընդհուպ մինչև նրա մահը։

Այնտեղ Կոքրանը հանդիպում է Հոլիվուդում «Ատլաս» կորպորացիայի հիմնադիր և RKO-ի հիմնադիր Ֆլոյդ Բոստվիկ Օդլումին: Նա իրենից տասնչորս տարի ավելի մեծ էր և աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից մեկն էր: Օդլումը սիրահարվել է Կոքրանին և առաջարկել է օգնել նրան ստեղծել կոսմետիկայի բիզնես:

Այն բանից հետո, երբ ընկերներից մեկը նրան հրավիրել է թռչել ինքնաթիռով, 1930-ականների սկզբին Կոքրանը սկսել է աերոբատիկ դասընթացների գնալ Ռոսվելտում, Լոնգ-Այլենդի օդանավակայանում: Նա սովորել է ինքնաթիռով թռչել երեք շաբաթում: Այնուհետև նա թռել է մենակ և երկու տարի անց ստացել է առևտրային օդաչուի արտոնագիր: Այնուհետև տեղի է ունեցել Վանկուվերի բաց առաջնությունը 1936 թվականին, որից հետո նա ամուսնացել է Օդլումի հետ (նրա ամուսնալուծությունից հետո): Արտադրելով Wings կոսմետիկայի շարքը՝ նա ինքնաթիռով թռչում էր ամբողջ երկրով մեկ՝ տարածելով արտադրանքը: Տարիներ անց, Օդլումը հրավիրել է Մերիլին Մոնրոյին՝ գովազդելու շրթներկների հոլիվուդյան շարքը[4]:

Աջակցություն ավիացիային[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 «Բենդիքս-Մրցավազք»:

Հայտնի է որպես «Ջեքի» և գովազդելով Կոքրան անունը, մասնակցել է 1934 թվականին MacRobertson օդային մրցավազքներին։  1937 թվականին նա Բենդիքս-մրցավազքում միակ կինն էր։ Կոքրանը պայմանավորվել է Ամելիա Էրհարթի հետ կանանց համար մրցավազք կազմակերպել [5]: Այդ տարի Կոքրանը սահմանել է ազգային արագության նոր ռեկորդ: 1938 թվականին դարձել էր Միացյալ Նահանգների լավագույն կին օդաչուն: Ջեքին հաղթել է Bendix Racing-ում և սահմանել է նոր անդրսահմանային արագության ռեկորդ (այս անգամ նա ռեկորդներ է սահմանել ոչ թե կին օդաչուների, այլ բոլոր օդաչուների շրջանում) [6]:

Կոքրանը առաջին կինն էր, ով ռմբակոծիչով թռիչք էր կատարում Ատլանտյան տարածքով: Նա արժանացել է Հարմոնի հինգ մրցանակի, սա աշխարհում կին օդաչուի համար բացառիկ նվաճումն է։ Նրան անվանում էին «Արագության թագուհի» մինչև իր մահը: Ավիացիայի պատմության մեջ չկար որևէ օդաչու, որը կարող էր հասնել ավելի մեծ արագության, բարձրության կամ թռիչքի ավելի մեծ հեռավորության, քան Կոքրանը [7]: Նա ճանաչվում է որպես աշխարհի ամենաարագ արագության հասնող օդաչուն:

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելը, Կոքրանը անդամակցում էր «Թևեր Մեծ Բրիտանիայի համար» կազմակերպությանը, ինչը ամերիկյան ինքնաթիռները Մեծ Բրիտանիա էր տեղափոխում: Կոքրանը դարձել է Ատլանտյան օվկիանոսով «Լոկհիդ Հադսոն 5» ռմբակոծիչի առաջին կին օդաչունի: Բրիտանիայում նա ինքնակամ միացել է Թագավորական օդուժին: Մի քանի ամիս աշխատել է Բրիտանիայի «Օդային օգնության տրանսպորտում» (ATA), որտեղ վարձել է Միացյալ Նահանգներից որակյալ կին օդաչուներ [8]: 1940 թվականի սեպտեմբերին Կոքրանը նամակ է գրել Էլեանոր Ռուզվելտին՝ առաջարկելով սկսել կին օդաչուների հավաքագրումը բանակի օդուժ: Նա հավատում էր, որ որակավորված կին օդաչուները կարող են բոլոր ներքին օդային ուղևորությունները կատարել՝ ազատելով մեծ թվով տղամարդ օդաչուներին մարտերին մասնակցելու համար: Լուսանկարում նա այնպիսի կանանց շարքում է, ինչպիսին է Օվետա Քուլպ Հոբին, ով այդ ժամանակ ղեկավարում էր «Կին բանակի օժանդակ կորպուսը» (WAAC): (WAAC-ին տրվել է լիարժեք ռազմական կարգավիճակ 1943 թվականի հուլիսի 1-ին՝ այդպիսով նրանց կազմելով բանակի մաս: Միևնույն ժամանակ, խումբը վերանվանվել է «Կանանց բանակի կորպուս» (WAC):)

Կոքրանը (կենտրոնում) և օդաչուներ WASP-ից:

Նաև 1940 թվականին Կոքրանը նամակ է գրել փոխգնդապետ Ռոբերտ Օլդսին,որը այդ ժամանակ օգնում էր կազմակերպել ավիափոխադրումների թիմը: (Փոխադրող թիմն ի սկզբանե սուրհանդակային առաքման ծառայություն էր, բայց վերածվել է «օդային տրանսպորտի առաքման», այսինքն՝ Միացյալ Նահանգների բանակի ռազմաօդային ուժերի ստորաբաժանում: Նամակում Կոքրանը առաջարկում է կին օդաչուներիը մասնակցեն մարտական գործողությունների: 1941 թվականի սկզբին Օլդսը խնդրել է Կոքրանին տեղեկություններ հավաքել քանի կին օդաչու է պատրաստ Միացյալ Նահանգներից մեկնել Անգլիա, ինչպես նաև նրանց մասին անձնական տեղեկությունները հաղորդել: Նա օգտվել է «Օդագնացության քաղաքացիական վարչակազմի» տեղեկատվությունից։

Կոքրանը և գեներալ Հեփ Առնոլդը:

Չնայած օդաչուների մեծ պակասին՝ գեներալ-լեյտենանտ Հենրի Հ. «Հափ» Առնոլդը այն մարդն էր, ում անհրաժեշտ էր համոզել, որ կին օդաչուները կարող էին լուծել կադրային խնդիրները։ Առնոլդը հրամանատարել է ավիացիոն կորպուսը նաև գեներալը շարունակում էր հրամանատարել բանակային ՌՕՈՒ-ն 1941 թվականի հունիսին դրանց ստեղծումից հետո: Նա գիտեր, որ կին օդաչուները լավ են պատրաստվել Անգլիայի օժանդակ օդային տրանսպորտում (IWT): Այնուհետև, 1941 թվականի հունիսին,Առնոլդը առաջարկել է Կոքրանին բերել որակյալ կին օդաչուների խումբ՝ տեղում տեսնելու համար, թե ինչ է պետք Բրիտանիային: Նա նրան խոստացել է, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ի կին օդաչուների վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն համաձայնել թռիչքներին:

Երբ Առնոլդը Կոքրանին խնդրել է գալ Միացյալ Թագավորություն՝ ուսումնասիրելու BBT-ը, Կոքրանը հարցուպատասխանի միջոցով իր կողմից ընտրված 76 առավել որակյալ կին օդաչուներին խնդրել է, որ գնան նրա հետ և թռչեն՝ BBT-ի կազմում: Այդ կանանց ընտրության չափանիշները բարձր էին։ Նրանք, ովքեր թռչում էին Կանադայում, տեղեկացան այդ մասին և առաջարկեցին իրենց թեկնածությունները, այնպես որ կին օդաչուների թիվը մեծացավ: Ընդհանուր թեստեր են անցել 25 կին, և երկու ամիս անց՝ 1942 թվականի մարտին, նրանք Կոքրանի հետ մեկնել են Մեծ Բրիտանիա՝ թռչելու ВВТ-ում:

Չնայած նրան որ Կոքրանը 1942 թվականի սեպտեմբերին, եղել է Անգլիայում, գեներալ Առնոլդ հրամայել է Նենսի Հարքնիս Լավին ձևավորվել փորձարարական կանանց տեղափոխման ջոկատը (WAFS): WAFS ջոկատը ձևավորվել է Դելավեր քաղաքի Վիլմինգթոն նահանգի Castle օդային բազայում՝ մի խումբ կին օդաչուներից: Լսելով WAFS-ի մասին, Կոքրան անմիջապես հեռացավ Անգլիայից: Մեծ Բրիտանիայում ATA-ի հետ աշխատելու փորձը համոզել է Կոքրանին, որ կին օդաչուները կարող են սովորել և լուծել շատ ավելի բարդ խնդիրներ, քան ինքնաթիռները տեղափոխելը: Գեներալ Առնոլդը թույլ է տվել ընդլայնել կին օդաչուների գործունեությունը և լիազորել է ստեղծել Կոքրանի գլխավորությամբ կանանց թռիչքների վերապատրաստման բաժին (WFTD): 1943 թվականի օգոստոսին, Սպիտակ տան համաձայնությամբ [9], WAFS- ը և WFTD-ը հավաքվեցին համատեղ ստեղծելու «Կանանց փորձարարական ռազմավարական զորքերի ջոկատը» (WASP) Կոքրանը տնօրեն իսկ Նենսի Լավը` առաքման բաժնի պետի հետ [10]:

Կոքրանը, որպես օդուժի օդաչուների ծառայության տնօրեն, ղեկավարում էր հարյուրավոր կին օդաչուների դասընթացներ Տեխաս նահանգի Սևերվուար քաղաքում գտնվող նախկին Avenge Field-ում: Զինվորական աշխատանքի համար նա ստացել է ԱՄՆ-ի «Հիանալի ծառայության» մեդալ [8] [11] և « Արժանիքի վաստակի խաչ» (ԱՄՆ) : Պատերազմից հետո Կոքրանը դարձավ առաջին կինը, ով անցել է ձայնային պատնեշը, առաջին կինը, ով թռչում էր օվկիանոսի միջով:

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի վերջում Կոքրանը պատմել է մի ամսագրի հետպատերազմյան գլոբալ իրադարձությունները։ Նա ականատես է եղել Ֆիլիպիններում ճապոնացի գեներալ Տոմոյուկի Յամասիտաի կապիտուլյացիային, ապա դարձել է առաջին կինը (ոչ ճապոնուհի), որը պատերազմից հետո մտել Է Ճապոնիայի տարածք, մասնակցել է Գերմանիայում նյուրնբերգյան դատավարությանը: 1948 թվականին Կոքրանը տեղափոխվել է ԱՄՆ ՌՕՈՒ ռեզերվ, որտեղ նա, ի վերջո, հասել է փոխգնդապետի պաշտոնին։  

Ավիացիոն ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորքմանը և Չարլզ Եգերերը Կանադիր Սաբերում:

Պատերազմից հետո նա սկսեց թռչել նոր ռեակտիվ ինքնաթիռներով, պատրաստվում էր բազմաթիվ ռեկորդներ սահմանել,նա դարձավ բոլոր առումներով առաջին կին օդաչուն, նրան սկսեցին անվանել «գերձայնային»:

Մայոր Չուկ Յագերը և Կոքրանը, 1953 թվականի մայիսի 18- ին, Կալիֆոռնիայի Ռոջերս Քրեյթ լճի ափին,թռել են Canadair F-86 Saber ինքնաթիռով: Կոքրանը դարձել է առաջին կին օդաչուն, ով կոտրեց ձայնային պատնեշը [12]:

Կոքրանը նաև առաջին կինն էր, որը թռել է ավիակիրից, առաջին կինը, որը հասել է ձայնի 2 արագության, առաջին կինը, որը ղեկավարում էր ռմբակոծիչի թռիչքը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսով (1941 թվականին), նա առաջին օդաչուն է, որը կույր (սարքերով) վայրէջք է կատարել, միակ կինը որը Աերոնավտիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահն էր (1958-1961), առաջին կին օդաչուն, որը ղեկավարում էր Ատլանտիկայի վրայով ռեակտիվ ինքնաթիռի թռիչքը, առաջին օդաչուն, որը 20000 ոտնաչափից բարձր էր բարձրացել թթվածնային դիմակով և առաջին կինով, որը մասնակցում էր «Bendix» տրանսկոնտինենտալ մրցավազքին:

Քանի որ նա հետաքրքրություն է ունեցել ավիացիայի բոլոր ձևերի նկատմամբ, 1960-ականների սկզբին Կոքրան ղեկավարում էր «Goodyear Blimp» օդային տարածքը 1960-ականների սկզբին, «Goodyear Blimp»-ի կապիտան Ռ.Վ. Կրոսիրի հետ Ակրոնում:

Մրցել է Վալենտինա Տերեշկովայի հետ։ Ն.Կամանինի հուշերում դա գրված է այսպես.

«ԴՈՍԱԱՖ-ի Կենտկոմից նյութեր են ուղարկել ամերիկացի օդաչու Ժակլին Կոքրանի ելույթի մասին: Պարզվում է՝ հոկտեմբերի 15-ին Մեխիկոյից Նյու Յորք մեկնելուց հետո Քոքրանը մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է: Անհնար է, որ սովորական պարաշյուտիստուհին, ինչպիսին ռուս Վալենտինա Տերեշկովան է, կարող է ուղեծիր արձակվել, երբ նա նույնիսկ չգիտի, թե ինչպես կառավարել ինքնաթիռը.. Ոչ մի ապացույց չկա, որ ռուս տիեզերագնացուհին իսկապես տիեզերք է արձակվել, եւ, հնարավոր է, Խոսքը ԽՍՀՄ-ի ևս մեկ քարոզչական հնարքի մասին է»: Այնուամենայնիվ, մենք ունենք հարյուրավոր նամակներ ամերիկացիներից, որոնք հիանում են Թերեշկովայի թռիչքով: Կոլորադոյի նահանգից կան պաշտոնական փաստաթղթեր Թերեշկովայի ՝ որպես քաղաքի պատվավոր քաղաքացի ընտրվելու վերաբերյալ և այլն»:

Մերկուրի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերի Կոբը Մերկուրի կապսուլայի կողքին:

1960-ականներին Կոքրանը հովանավորում էր «Մերկուրի 13» ծրագիրը: Տասներեք կին օդաչուներ անցել են նախնական թեստերն   սակայն ծրագիրը հետագայում չեղարկվել է: Այս ծրագիրը ՆԱՍԱ-ի նախաձեռնություն չէր, չնայած այն ղեկավարում էին ՆԱՍԱ-ի գիտական կոմիտեի երկու անդամներ, որոնցից մեկը՝ Ուիլյամ Ռանդոլֆ Լովլաս Երկրորդը, Կոքրանի և նրա ամուսնու մտերիմ ընկերն էր: Չնայած Կոքրանը սկզբում սատարում էր «Մերկուրի 13» նախաձեռնությանը, նա հետագայում նա կողմնակից էր հետագա թեստավորման փուլերի հետաձգմանը: Կարծիք կա, որ Կոքրանը, ի սկզբանե լինելով այս ծրագրի հովանավորը նպաստել է դրա փակմանը՝ այն մտավախության պատճառով, որ այլևս կարող է լինի ամենաակնառու կին օդաչուն:

Կոնգրեսը լսումներ է անցկացրել, որոշելու համար, թե արդյոք տիեզերագնացների վերապատրաստման ծրագրից կանանց բացառումը խտրական է եղել, որի ընթացքում Ջոն Գլենը և Սքոթ Կարպենտերը են տիեզերական թռիչքների ծրագրին կանանց ներգրավելու դեմ: Կոքրանն ինքը փաստարկներ է բերել տիեզերագնացության մեջ կանանց ներգրավելու դեմ, եւ ասել է, որ ժամանակը շատ թանկ է, և պետք է առաջ շարժվել նախատեսված ծրագրերով, ինչը տիեզերական մրցավազքում սովետներին կոտրելու միակ միջոցն էր: (Թեստերը անցած կանանցից ոչ մեկը ռազմական ինքնաթիռների փորձարկման օդաչու չէր, նրանք չունեին ինժեներական աստիճաններ, և դրանք երկուսն էին որպես հիմնական տիեզերագնաց ընտրվելու հիմնական չափանիշ»:  

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոքրանը և Չակ Յեգեր ՝ Հարմոնի միջազգային մրցանակով, հյուրընկալվել են Նախագահ Էյզենհաուերին:

Ցմահ ՀՀԿ-ական Կոքրանը, քաղաքականությանը և զինված ուժերին մոտ լինելու արդյունքում, դարձել է գեներալ Դուայթ Էյզենհաուերի մտերիմ ընկերը։ 1952 թվականի սկզբին նա և իր ամուսինը հովանավորչական աջակցությամբ օգնել են մեծ հանրահավաք անցկացնել Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենում՝ ի պաշտպանություն Էյզենհաուերին նախագահական ընտրություններում:

Դուայթ Էյզենհաուերը ընտրվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում 1952 թվականին: Ընտրությունները հաղթելուց հետո էլ ավելի մտերիմ ընկերներ դառնալով՝ Էյզենհաուերը, Կոքրանը ու նրա ամուսինը հաճախ հանդիպում էին Կալիֆոռնիայում [13] [14]:

Քաղաքականապես փառասեր Կոքրանը Կոնգրեսի ընտրություններին մասնակցել է 1956 թվականին՝ Կալիֆոռնիայից Կոնգրեսի ընտրությունների 29-րդ ընտրատարածքից՝ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու ։ Նրա անունը հայտնվել է քվեաթերթիկում որպես Ջեյքլայն Քոքրան Օդլում։ Չնայած նրան, որ նա իր կուսակցությունում առաջ է անցել հինգ տղամարդ մրցակիցներից՝ հաղթել է հանրապետական մակարդակով, համընդհանուր ընտրություններում նա պարտվել է դեմոկրատական կուսակցության թեկնածու ասիացի-ամերիկացի կոնգրեսական, Դեյպ Սինգհ Սոնդին՝ գրեթե հավասար արդյունքներով: Սոնդը հաղթել է 54.989 ձայնով (51,5%)՝ իսկ Կոքրանը հավաքել էր 51,690 ձայն (48,5%):

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոքրան իր F-86 ինքնաթիռում՝ զրուցելով Չակ Յեյգերի և օդաչու Բիլ Լոնգհուրստի հետ:

Կոքրանը մահացել է 1980 թվականի օգոստոսի 9-ին Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում գտնվող իր տանը, որտեղ նա ապրում էր ամուսնու Ֆլոյդ Օդլումի հետ: Նա եղել է Քոչելլա հովտի վաղեմի բնակիչ և թաղված է Քեչելլա Վելի հանրային գերեզմանատանը: Նա իր երկարատև կարիերայի ընթացքում ավիացիայի ոլորտում պարբերաբար օգտագործում էր տեղական օդանավակայանը: Օդանավակայանը, որը ժամանակին վերանվանվել է «Անապատի առողջարանների տարածաշրջանային», նորից անվանափոխվեցլ է, նրա պատվին՝ «Տարածաշրջանային օդանավակայան: Ժակլին Կոքրան»:

Չնայած համակարգված կրթության բացակայությանը, Կոքրանը նուրբ միտք ուներ և կոսմետիկայի ոլորտում նրա ներդրումները միշտ շահութաբեր էին: Ավելի ուշ ՝ 1951 թվականին, Բոստոնի Առևտրի պալատը նրան ճանաչել է որպես Ամերիկայի 25 նշանավոր գործարար կանանցից մեկը: «Ասսոշեյթեդ պրես»-ը 1953 և 1954 թվականներին անվանել է «Տարվա կին»:

Կոքրանը նվիրաբերել է շատ ժամանակ և գումար բարեգործական նպատակների համար, հատկապես բնակչության աղքատ խավերին:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոքրանը P-40 ինքնաթիռում:

Կոքրանը ստացել է մրցանակներ և մրցանակներ աշխարհի շատ երկրներից: 1949 թվականին Ֆրանսիայի կառավարությունը բարձր է գնահատել Կոքրանի ներդրումը ավիացիայի բնագավառում պատերազմի ժամանակ՝ նրան պարգևատրելով Պատվո լեգեոնի շքանշանով և կրկին 1951 թվականին՝ Ֆրանսիայի օդուժի մեդալով: Նա միակ կինն է, որ երբևէ ոսկե մեդալ է ստացել ավիացիոն միջազգային ֆեդերացիայից:  

Ամեն տարի անցկացվող ավիաշոուն վերանվանվել է «Ավիաշոու Ժակլին Կոքրան» և այն անցկացվում է տեղական տարածաշրջանային օդանավակայանում, որը նույնպես սկսել է կրել նրա անունը: Կոքրանը նաև առաջին կինն էր, ում հաջողություններն ու նվաճումները արժանացան ԱՄՆ-ի օդուժի ակադեմիայում մշտական ցուցադրության[15]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ackmann, Martha. The Mercury 13: The Untold Story of Thirteen American Women and the Dream of Space Flight. New York: Random House, 2003. ISBN 978-0-375-50744-1.
  • Carl, Ann Baumgartner. A WASP Among Eagles. Washington, DC: Smithsonian Institution, 2000. ISBN 1-56098-870-3.
  • Cochran, Jacqueline. The Stars at Noon. Boston: Little, Brown and Company, 1954, re-issued in 1979.
  • Cochran, Jacqueline and Maryann Bucknum Brinley. Jackie Cochran: The Autobiography of the Greatest Woman Pilot in Aviation History. New York: Bantam Books, 1987. ISBN 0-553-05211-X.
  • McGuire, Nina and Sandra Wallus Sammons. Jacqueline Cochran: America’s Fearless Aviator. Lake Buena Vista, Florida: Tailored Tours Publishing, 1997. ISBN 0-9631241-6-1.
  • Merryman, Molly. Clipped wings : The Rise and Fall of the Women Air Force Service Pilots (WASPs) of World War II. New York: New York University Press, 1998. ISBN 0-8147-5567-4.
  • Nolen, Stephanie. Promised The Moon: The Untold Story of the First Women in the Space Race. Toronto, Canada: Penguin Canada, 2002. ISBN 1-56858-275-7.
  • Regis, Margaret. When Our Mothers Went to War: An Illustrated History of Women in World War II. Seattle: NavPublishing, 2008. ISBN 978-1-879932-05-0.
  • Reminiscences of Jacqueline Cochran. Columbia University Aviation Project. New York: Columbia University Oral History Research Office, 1961.
  • Williams, Vera S. WASPs: Women Air Force Service Pilots of World War II. St. Paul, Minnesota: Motorbooks International, 1994. ISBN 0-87938-856-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Женщины в спорте: 1930—1959 " ЗА ФЕМИНИЗМ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-28-ին։ Վերցված է 2012-09-02 
  2. Женщины в истории — Жаклин Кокран
  3. Nolen 2002, pp. 32, 34.
  4. «Jacqueline Cochran.» Encyclopædia Britannica.
  5. «Jacqueline Cochran photo (C1).» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  6. «Jacqueline Cochran photo (C7).» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  7. «Explorers, Record Setters and Daredevils.» Արխիվացված է Մարտ 2, 2008 Wayback Machine-ի միջոցով: Centennial of Flight, 2003. Retrieved: October 24, 2009.
  8. 8,0 8,1 PDF «Jacqueline Cochran.» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  9. «Женщина-пилот — это звучит гордо! Часть 2. «Ведьмы» и «Осы» — Senturia daily RU»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2012-09-02 
  10. Regis, pp. 102—103.
  11. «Jacqueline Cochran photo (C10).» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  12. «Jacqueline Cochran photo (C17).» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  13. «Jacqueline Cochran PDF document (R).» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  14. «Jacqueline Cochran PDF document (R).» Eisenhower archives. Retrieved: October 24, 2009.
  15. «The Fastest Woman Alive.» Արխիվացված է Հոկտեմբեր 27, 2007 Wayback Machine-ի միջոցով: dramaticpublishing.com. Retrieved: October 24, 2009.