Մասնակից:Արշո/Форма государственного правления

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարական Համախմբում կուսակցությունը ստեղծվել է 2021 թվականի փետրվարի 27-ին Երևանում կայացած հիմնադիր համագումարի ժամանակ[2]: Կուսակցության նախագահ է ընտրվել Սուրեն Պետրոսյանը։ Կուսակցությունը սկիզբ է առել 2019 թվականից, երբ այն ի սկզբանե ստեղծվել է որպես նախաձեռնություն, որի նպատակն է եղել արդիականացնել պետական կառավարումը: Սակայն նախաձեռնությունը հայտարարել է, որ վերածվում է քաղաքական կուսակցության[3]:

Կուսակցությունը չի մասնակցել 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ պատերազմի վտանգը պետք է ավելի լուրջ խնդիր լինի Հայաստանի համար[4]:

Կուսակցությունը մասնակցել է Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ՝ Սուրեն Պետրոսյանին առաջադրելով Երևանի քաղաքապետի իր թեկնածու[5][6][7]: Ընտրությունների արդյունքում կուսակցությունը չի կարողացել Երևանի քաղաքային խորհրդում ոչ մի տեղ ստանալ՝ հավաքելով ձայների ընդամենը 1,01%-ը[8]:

Կուսակցությունն Ազգային ժողովում չունի քաղաքական ներկայացուցչություն և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ:

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդման, անհատական ազատությունների պաշտպանության և ուժեղ ու կայուն պետության ստեղծման օգտին[2][9]: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կուսակցությունը խոստացել է աջակցել Արցախին այն վերականգնելու գործում և ներկայացուցչություն է բացել Ստեփանակերտում[10]: 2023 թվականի մարտին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Սուրեն Պետրոսյանը խոստացել է միավորել հայկական սփյուռքը[11]:

  1. ««ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» կուսակցության կանոնադրություն և ծրագիր - Հայտարարություններ - Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am.
  2. 2,0 2,1 ««Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հիմնադիր համագումար է արել | 24news». www.24news.am. March 6, 2021.
  3. ««Ժողովրդավարական համախմբում»-ը կուսակցություն դառնալու միտում չունի (տեսանյութ)». A1Plus. September 22, 2023.
  4. ««Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կոչը - MediaLab Newsroom-Laboratory».
  5. ««Ժողովրդավարական Համախմբում» կուսակցության ընտրական ցուցակը». Radar.am.
  6. «In Yerevan's Mayoral Election, Coming In First Won't Be Enough». September 14, 2023.
  7. ««Ժողովրդավարական Համախմբում» կուսակցությունը ընտրությանը չի մասնակցում քաղաքային խնդիրների օրակարգով». www.1lurer.am. August 23, 2023.
  8. «Central Electoral Commission issues preliminary results of Yerevan municipal elections». news.am. September 22, 2023.
  9. «Այսօր երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը. «Ժողովրդավարական համախմբում»».
  10. «Արցախում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է նպաստել հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը».
  11. «Ընդգծվել է սփյուռքի հայերի համախմբման նոր գաղափարի ձևավորման հրամայականը. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում».