Մասնակից:Արմենուհի Շահմուրադյան/Քաղաքական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական պատմություն, քաղաքական իրադարձությունների, գաղափարների, շարժումների, կառավարության մարմինների, քվեարկողների, կուսակցությունների և առաջնորդների մասին պատմություն և ուսումնասիրություն։ [1] Այն փոխկապակցված է պատմության այլ ոլորտների, հատկապես՝ դիվանագիտական պատմության, ինչպես նաև սահմանադրական պատմության և հասարակության պատմության հետ։

Քաղաքական պատմությունն ուսումնասիրում է խոշոր հասարակություններում իշխանության ձևավորումը և գործունեությունը՝ շեշտը դենլով իշխանության գլուխ կանգնած վերնախավի, հասարակության վրա նրանց ունեցած ազդեցության, ժողովրդական արձագանքի վրա և այլ սոցիալական պատմության ընթացքում վերնախավերի հետ փոխհարաբերությունների վրա, որը գլխավորապես կենտրոնանում է սովորական մարդկանց գործողությունների և ապրելակերպի [2] կամ մարդկանց պատմության վրա, ինչը սովորական մարդկանց տեսանկյունից պատմական աշխատանք է։

Երկու տասնամյակների ընթացքում՝ 1975-ից 1995 թվականներն ընկած ժամանակահատվածում, ամերիկյան համալսարանների` սոցիալական պատմությամբ զբաղվող պատմության դասախոսների թիվը 31%-ից աճեց 41%-ի, իսկ քաղաքական պատմաբանների թիվը 40%-ից իջավ 30%-ի։[3] 2014 թվականին բրիտանական և իռլանդական համալսարանների պատմության ֆակուլտետների 3410 անդամներից 878-ը (26%) զբաղվում էին սոցիալական պատմությամբ, որին հաջորդում էր քաղաքական պատմության ֆակուլտետը 841 (25%) անդամներով։[4]

Համաշխարհային քաղաքական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային քաղաքական պատմությունը, քաղաքական իրադարձությունների փոփոխությունների մասին պատմություն։

Քաղաքական պատմության ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին «գիտական» քաղաքական պատմությունը գրվել է 19-րդ դարում, Գերմանիայում, Լեոպոլդ ֆոն Ռանկեի կողմից։ Նրա մեթոդաբանությունները զգալի ազդեցություն են ունեցել պատմաբանների՝ աղբյուրների քննադատական ուսումնասիրության վրա (պատմության վերաբերյալ տարբեր մոտեցումների մեթոդաբանության առավել համընդգրկուն վերլուծության համար տե՛ս պատմագիտություն)։ Քաղաքական պատմության կարևոր ասպեկտներից է համարվում գաղափարախոսության ուսումնասիրությունը՝ որպես պատմական փոփոխության տանող հարկադրանք։ Հեղինակներից մեկը պնդում է, որ «քաղաքական պատմությունը որպես ամբողջություն չի կարող գոյություն ունենալ առանց գաղափարախոսական տարբերությունների և դրանց եզրակացությունների ուսումնասիրության»։[5]Քաղաքական պատմության ուսումնասիրությունները սովորաբար կենտրոնանում են մեկ ազգի, նրա քաղաքական փոփոխության և զարգացման վրա։ Որոշ պատմաբաններ վերջին տասնամյակներում քաղաքական պատմության մեջ նկատել են աճող միտում դեպի նեղ մասնագիտացումը․ «եթե 1940 թվականին քոլեջի որևիցե պրոֆեսոր փորձում էր իրեն նույնացնել «պատմաբան»-ի հետ, ապա 1950-ականներին վերջինս պիտի անվանվեր «Ամերիկացի պատմաբան»։[6]

1970-ականներից ի վեր նոր շարժումներ վիճարկեցին քաղաքական պատմության ավանդական մոտեցումները։ Սոցիալական պատմության զարգացումը առաջնորդների և ազգային որոշումների ուսումնասիրություններից շեշտը տարավ դեպի սովորական մարդկանց դերը՝ հատկապես դեպի անիրազեկ մարդիկ և փոքրամասնությունները։ Երիտասարդ գիտնականները անցում կատարեցին դեպի տարբեր հարցեր, սովորաբար կենտրոնանալով ռասսայի, դասի և սեռի վրա՝ պակաս ուշադրություն դարձնելով վերնախավին։ 1990 թվականից հետո պատմությունն ինքնին սկսեց թուլանալ, այնուհետև փոխարինվեց պոստմոդեռնիստական և մշակութային մոտեցումներով, որոնք մերժում էին փառահեղ պատմությունները։

Միացյան Նահանգներ․ նոր քաղաքական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական քաղաքական պատմությունը շեշտը դնում էր խոշոր առաջնորդների վրա և երկար ժամանակ առաջատար տեղ է զբաղեցրել Միացյալ Նահանգների ակադեմիական պատմաբանների շրջանում։ Այս ուսումնասիրությունների մասին վկայում են մինչև 1950 թվականը ամերիկացի պատմաբանների կողմից գրված շուրջ 25% գիտական գրքերը և հոդվածները և 1960-ականներին գրված շուրջ 33% գրքերը, որին հաջորդում էր դիվանագիտությունը։ Մուտքը դեպի 1960-ականներ և 1970-ականներ նշանավորվեց սոցիալական պատմության նկատմամբ հետաքրքրությամբ, ինչը հանգեցրեց «նոր քաղաքական պատմության առաջացմանը», երբ երիտասարդ գիտնականները ավելի շատ կենտրոնանում էին քվեարկողների, քան պարզապես քաղաքական գործիչների վարքագծի և դրդապատճառների վրա։ [7][8] Այն մեծապես հիմնվում էր քանակական մեթոդների վրա՝ նպատակ ունենալով ընդգրկել սոցիալական թեմաներ, հատկապես ազգային պատկանելիության և կրոնի վերաբերյալ։ [9] Սոցիալական գիտություն նոր մոտեցումը համարվում էր նախակարապետ Հռչակավոր անձանց նկատմամբ արդեն իսկ մարող հետաքրքրության։ Ավանդական, քաղաքական մոտեցումների էկլիպսը 1970-ականներին մեծ ցնցում էր, թեև դիվանագիտական պատմությունը ավելի ետևում մնաց։ Դիվանագիտական պատմությանը ստվերում թողեց սոցիալական պատմությունը՝ ռասսայական/դասային պատկանելության/գենդերային մոդելով։ Ամերիկայի պատմության ամսագրին ներկայացված քաղաքական պատմության մասին հոդվածների թիվը 33%-ից իջավ 15%-ի։ Պատերսոնի պնդմամբ՝ ժամանակակից իրադարձությունները, հատկապես՝ Վիետնամի պատերազմը և Ուոթերգեյթը , երիտասարդ գիտնականներին օտարել են քաղաքագետների և նրանց նվաճումների ուսումնասիրությունից։ Քաղաքական պատմությունը երբեք չի անհետացել, սակայն չի էլ վերակագնել իր առաջատար դերը գիտնականների շրջանում՝ չնայած իր հաստատուն դարձած մեծ ժողովրդականության ընթերցասեր հասարակության շրջանում։ [10] Որոշ քաղաքական պատմաբաններ ծաղրում էին իրենց տհաճ դրությունը, և ինչպես Վիլյամ Լոյխթենբուրգն է ասել․ «քաղաքական պատմաբանների կարգավիճակը իրենց մասնագիտության մեջ սուզվել է հավատաբուժության և խիրոպրակտիկայի մեջ ինչ-որ տեղ»։ Քաղաքական պատմաբանները որոշ չափով հանգիստ էին, սակայն գուցե չցանկանաս տուն բերել մեկին՝ ընտանիքի անդամների հետ ծանոթացնելու։ [11] Մյուսներն ավելի վերլլուծական մոտեցում էին դրսևորում, և ինչպես Հյու Դևիս Գրահամն է նկատել․

Քաղաքական պատմաբանների դասը խեղդամահ է արված, նրանց ենթադրություններն ու մեթոդները վարկաբեկված՝ Հռչակավոր սպիտակամաշկ անձանց հետ միասին, ում կարիերաները իրենք են գրի առել։ [12]

Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Րիդմանը (2009թ․) քննարկում է 20-րդ դարի Բրիտանիայի քաղաքական պատմության պատմագիտությունը։ Նա նկարագրում է, թե ինչպես է բրիտանական քաղաքական գիտունությունը մեծապես արհամարհում 20-րդ դարի պատմությունը ոչ վաղ անցյալի հետ ունեցած ժամանակվոր մերձավորության, նախնական աղբյուրների անհասանելիության, և պոտենցիալ կողմնապահության պատճառով։ Հոդվածը բացահայտում է, թե ինչպես են անցումները գիտունության մեջ պարարտ հող ստեղծել գիտնականների շրջանում 20-րդ դարի պատմության նկատմամբ առավել մեծ հետաքրքրության համար, որը պակաս վստահություն է ցուցաբերում արխիվային աղբյուրների, պատմագիտության մեջ մեթոդաբանական փոփոխությունների և պատմության դեռևս նոր ծաղկող տեսակների նկատմամաբ՝ ինչպիսին է բանավոր պատմությունը։[13]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականներին, այնուամենայնիվ, որոշ գերմանացի պատմաբաններ (մասնավորապես՝ Հանս-Ուլռիխ Վեհլերը և իր համախոհը) սկսեցին ապստամբել այս գաղափարի դեմ, փոխարենը՝ առաջարկելով «Ներպետական քաղաքականության գերազանցություն» (գերմաներեն՝ Primat der Innenpolitik), որտեղ ներպետական քաղաքականության անապահովությունը (այս դեպքում Գերմանիայի) ենթադրում է օտար քաղաքականության առաջացումը։ Սա հանգեցրեց բազմաթիվ պետությունների ներպետական քաղաքականության և սրա՝ օտար քաղականություների վարման վրա ունեցած ազդեցության ձևերի նկարագրության վերաբերյալ մեծածավալ աշխատանքի։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական Աննալների դպրոցն արդեն իսկ շեշտը դրել էր աշխարհագրության և տնտեսագիիտության՝ պատմության վրա ունեցած դերի վրա, և լայն, դանդաղ շրջանների կարևորության, քան մեծ քաղաքականության «իրադարձությունների պատմության» հաստատուն, ակնառու շարժումների վրա։ Այն արժեզրկեց քաղաքականությունը և դիվանագիտությունը։ Աննալների դպրոցի կարևորագույն աշխատությունը՝ Ֆեռնան Բրոդելի Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը Ֆիլիպ II-ի դարաշրջանում, պարունակում է Ֆիլիպ II-ի միջերկրածովյան քաղաքականության մասին Ռանկյան դիվանագիտական պատմություն, սակայն աշխատության միայն երրորդ և ամենակարճ գլուխն է կենտրոնանում պատմության լայն, երկարաժամկետ (ֆրանսերեն՝ longue durée) շրջանների վրա։ Աննալները խիստ ազդեցիկ էին քաղաքական պատմությունից դեպի տնտեսական և բնապահպանական փոփոխությունները շեշտի փոփոխության առաջնորդության ճանապարհին։

Սոցիալական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ականներին քվեարկելու իրավունքից զրկված անձանց ձայնի իրավունք տալու և ստորին խավի պատմությունը գրի առնելու վրա դրված շեշտը, անկախ այն բանից՝ դա արվել է սոցիալական պատմության քանակական վիճակագրական մեթոդների կիրառմամբ, թե մշակութային պատմության պոսմոդեռնիստական գնահատմամբ, նույնպես թուլացրեց պատմական գիտաճյուղում քաղաքականության կենտրոնական դերը։ Լեֆֆը նկատել է, թե ինչպես են սոցիալական պատմաբանները «արհամարհում քաղաքական պատմությունը որպես վերնախավային, ծանծաղ, լիովին հնացած և անկարևոր ամենօրյա կյանքի դրամայի համար»։[14]


Քաղաքական ռեժիմների և ինստիտուտների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄաքսՌեինջի տվյալները ծրագիր է, որը մանրամասնորեն ցույց է տալիս աշխարհի բոլոր պետությունների ինստիտուցիոնալ ռեժիմների քաղաքական կարգավիճակը և զարգացումը 1789 թվականից ի վեր։ ՄաքսՌեինջը նաև նկարագրում է բոլոր քաղաքական փոփոխությունների հետևում ընկած պատմությունը, զարգացումը, արտաքին աղբյուրները և հիմնական պատճառները։

ՄաքսՌեինջը տվյալների համակարգ է, որը սահմանում է ժողովրդավարության մակարդակը և ինստիտուցիոնալ կառուցվածքը (ռեժիմի տեսակը) 100 բալանոց սանդղակի հիման վրա, որտեղ յուրաքանչյուր արժեք ներկայացնում է յուրահատուկ ռեժիմի տեսակ։ Արժեքները դասավորված են 1-100 հաջորդականությամբ՝ հիմնվելով ժողովրդավարության և քաղաքական հաշվետվողականության մակարդակի վրա։ ՄաքսՌեինջը սահմանում է բոլոր պետություններին համապատասխանող արժեքը (ռեժիմի տեսակը) և 1789-ից 2015 թվականը ամեն ամիս թարմացվում է։ ՄաքսՌեինջը ստեղծվել և զարգացվել է Մաքս Ռեինջի կողմից և այժմ ասոցացվում է Շվեդիայի Հալմշտադ համալսարանի հետ։ [15]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Politics: The historical development of economic, legal, and political ideas and institutions, ideologies and movements. In The Dictionary of the History of Ideas.
  2. Parthasarathi, Prasannan, "The State and Social History(չաշխատող հղում)
  3. Diplomatic dropped from 5% to 3%, economic history from 7% to 5%, and cultural history grew from 14% to 16%. Based on full-time professors in U.S. history departments. Stephen H. Haber, David M. Kennedy, and Stephen D. Krasner, "Brothers under the Skin: Diplomatic History and International Relations," International Security, Vol. 22, No. 1 (Summer, 1997), pp. 34-43 at p. 4 2; online at JSTOR
  4. See "History Online:Teachers of History" accessed 1/21/2014
  5. Freeman, Joanne B., "Founding Bothers" Արխիվացված 2007-06-29 Wayback Machine
  6. Richard J. Jensen, Historiography of American Political History. In Jack Greene, ed., Encyclopedia of American Political History (New York: Scribner's, 1984), vol 1. pp 1-25
  7. Allan G. Bogue, "United States: The 'new' political history." Journal of Contemporary History (1968) 3#1 pp: 5-27. in JSTOR
  8. Allan G. Bogue, "The new political history in the 1970s." in Michael G. Kammen, ed., The Past Before Us: Contemporary Historical Writing in the United States (1980) pp: 231-251.
  9. Robert P. Swierenga, "Ethnocultural political analysis: a new approach to American ethnic studies," Journal of American Studies (1971) 5#1 pp: 59-79.
  10. James T. Patterson, "The Persistence of Political History" in Richard S. Kirkendall, ed. The Organization of American Historians and the Writing and Teaching of American History (2011) pp 67-74; his statistical estimates appear on pp 70, 72
  11. William Leuchenburg, "The Pertinence of Political History: Reflection on the Significance of the State In America," Journal of American History (Dec. 1986) 73:585-600 in JSTOR
  12. Hugh Davis Graham, "The stunted career of policy history: a critique and an agenda." The Public Historian (1993): 15-37. in JSTOR
  13. Readman (2009)
  14. Mark H. Leff, "Revisioning US political history." American Historical Review (1995) 100#3 pp: 829-853, quote p 829. in JSTOR
  15. http://www.hh.se/english/schoolofeducationhumanitiesandsocialsciences/research/maxrange.65441985_en.html

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]