Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Թրվանց/Ավազարկղ ա

Microsoft Teams կորպորատիվ հարթակ, որի աշխատանքային տարածքում միավորվում են զրուցարան, հանդիպումներ, նշումներ և հավելվածներ։ Ստեղծվել է Մայքրոսոֆթ ամերիկյան համաշխարհային կորպորացիայի կողմից՝ մրցելու Slack կորպորտիվ մեսենջերի հետ։ Ծառայությունը ներկայացվել է 2016 թվականի նոյեմբերին, միևնույն ժամանակ հասանելի է դարձել հարթակի նախնական տարբերակը[1]։ Microsoft Teams-ը Microsoft Office 365 փաթեթի մի մասն է և տարածված է ձեռնարկության բաժանորդագրության միջոցով։ Բացի Microsoft Office 365-ից, Microsoft Teams-ն ինտեգրված է Skype-ի հետ, բացի այդ այն հնարավորություն ունի ինտեգրվելու երրորդ կողմի ծրագրերի հետ[2]։ Microsoft Teams-ի թողարկումից հետո SlackՆյու Յորք Թայմս թերթի մեկ ամբողջ էջում գովազդ է տեղադրել։

«The Verge» վեբ կայքը գրում է, որ չնայած Slack-ն օգտագործում են Fortune 100-ի 28 ընկերություն, ղեկավարությունը պահանջում է վճարել ծառայության համար, եթե Teams-ը առանց հավելյալ վճարի կներկայացնի նույնատիպ գործառույթներ, որոնք առկա են Office 365-ում[3]։ «ZDNet» էլեկտրոնային ամսագիրը հայտնել է, որ ընկերությունները չեն մրցակցում նույն լսարանի համար, քանի որ Teams-ը թույլ չի տալիս միանալ հարթակին անստորագիր մասնակիցներին, փոքր բիզնեսն ու ֆրիլանսերները դժվար թե կիրառեն այս հարթակը[4]։ Microsoft-ը ծրագրել է ավելացնել այդ գործառույթը[5]. В ответ на объявление Teams Slack углубил интеграцию со службами Google[6]։ Teams-ի այդ հայտարարությունից հետո Slack-ը խորացրեց իր ինտեգրումը Google- ի ծառայությունների հետ։ Microsoft-ը Նյու-յորքումում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ գովազդել է Teams-ին՝ նպատակ ունենալով ծառայությունը կիրառելի դարձնել 2017 թվականի սկզբին[7]։ 2019 թվականի մարտի սկզբին ներկայացվել են նորարարությունները, որոնք կոչված էին աշխատանքային հանդիպումներն առավել արդյունավետ և հարմար դարձնել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Встречайте Microsoft Teams - Новости». Новости (ռուսերեն). 2016-11-02. Վերցված է 2017-02-08-ին.
  2. Warren, Tom (2016-11-02). «Microsoft Teams launches to take on Slack in the workplace».
  3. Warren, Tom (2016-11-02). «Slack shows it's worried about Microsoft Teams with a full-page newspaper ad».
  4. Bott, Ed. «Slack versus Microsoft Teams: It's really no contest - ZDNet».
  5. «Microsoft Teams: The smart person's guide - TechRepublic».
  6. «Google and Slack deepen partnership in the face of Microsoft Teams».
  7. «Microsoft Teams: 7 things you need to know».
  8. Microsoft анонсировала новые возможности Microsoft Teams