Մասնակից:Ավետիսյան Կարինե/Ավազարկղ
Ասպետի երազը, պատկերված է զենքով սպառազինված մի երիտասարդ ասպետ, որը քնում է դափնու ծառի տակ` շրջապատված երկու կանանցով, որոնցից մեկի ձեռքում թուր է և գիրք, իսկ մյուսի ձեռքում` ծաղիկ։
Այս փոքր նկարը այլաբանություն է` վերացական գաղափար կրող պատկեր[1][2].։
Մտահղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի սյուժեն հավանաբար ստեղծվել է լատինացի բանաստեղծ Սելիա Իտալիկի Էպիկական պոեմի հիման վրա, որը պատմում է Երկրորդ Պունիկյան պատերազմի պատմությունը։
Բանաստեղծության մեջ երիտասարդ զինվոր Սկիպիոնի (որը հանգստանում էր ծառի ստվերում) տեսիլքում հայտնվում են երկու տիկնայք` Առաքինությունն ու նրա մրցակից Հաճույքը։
Առաքինությունը, առնական տղամարդկային կերպարանքով և ճակատը ծածկած մազերով, պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ խոստանում է Սկիպիոյին ակնածանք և փառք, բայց նախազգուշացնում է, որ նրա` դեպի անմխիթար լեռան վանքը տանող ճանապարհը կտրուկ է և քարքարոտ: Իսկ Հաճույքը, ընդհակառակը, առաջարկում է հեշտ և անհոգ կյանք:
Իր նկարում Ռաֆայելը փոխանցում է երկու հերոսուհիների կերպարների տարբերությունը նրանց արտաքինի և հագուստի միջոցով: Առաքինությունը ձախ կողմում է, չափավոր հագնված, ծածկված գլխով, մինչդեռ հաճույքը կրողի հագուստը նրբագեղորեն կպչում է ազդրերին։ Նրա շիկահեր, երկար մազերը ամրացված չեն և զարդարված են բշտիկներով և ծաղիկներով: Առաքինի արահետը, որը առաջարկում է Առաքինությունը, պատկերված է ժայռոտ բլուրների և վերևում գտնվող մի ամրոցի ֆոնի վրա, որի վրա ձգվում է գոտի: Վայելքի հետևում կա մեղմ լանդշաֆտ, որը տանում է դեպի արևոտ լիճ[3]:
Այնուամենայնիվ, Ռաֆայելի կտավում երկու կանայք չեն պատկերվում որպես մրցակիցներ: Փոխարենը տեսլականը որպես բարոյական երկընտրանք ներկայացնելն է։ Ռաֆայելը Առաքինությունն ու Վայելքը հավասար է համարում։ Գուցե գիրքը, թուրն ու ծաղիկը, որ նրանք պահում են, գիտնականի, զինվորի և սիրուհու խորհրդանիշ են, որոնց հատկանիշները պետք է համատեղի իդեալական ասպետը [2][4].:
Նկարի էսքիզը ցույց է տալիս, որ Ռաֆայելը ի սկզբանե «Հաճույքը» պատկերացնում էր որպես գայթակղություն, բայց պատրաստի նկարում նա համեստ է հագնված, ինչը կարող է լրացուցիչ վկայել նրա դերի` որպես ասպետական պարգևների` սիրո մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելի մի ուրիշ` ավելի վաղ շրջանի նկար («Երեք գրացիաները»)` որպիսին «Ասպետի երազ» նկարն է, նույնպես թվագրվում է 1504 թվականով։ Այդ նկարի ստեղծման պատմությունը կոնկրետ հայտնի չէ, սակայն նշվում է, որ այդ երկու նկարները զույգ են կազմել են և Ռաֆայելի որպես պատվեր կատարած առաջին աշխատանքներն են։ Լոնդոնի Ազգային պատկերասրահը »Ասպետի երազը» նկարը ձեռք է բերել 1847 թվականին։ Այն մաքրվել և վերականգնվել է 1985 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Культурология: Учебное пособие / Под ред. Т. Б. Гриценко. — Киев: Центр учебной литературы, 2008
- ↑ 2,0 2,1 Studying Raphael: iconography(անգլ.)
- ↑ Chapman, Hugo, Tom Henry, and Carol Plazzotta. Raphael: From Urbino to Rome. Exh. cat., National Gallery London, 20 October 2004 — 16 January 2006. London: National Gallery Company, 2004.(անգլ.)
- ↑ An Allegory ('Vision of a Knight') at The National Gallery(անգլ.)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сон рыцаря» на сайте Национальной галереи