Մասնակից:Ավետիսյան91/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիսյան91/Ավազարկղ1

Աննա Նաղդալյան (), հայ դիվանագետ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունում որպես պայմանագրային հիմունքներով ռեֆերենտ։ 2010-2012 թվականներին ԱԳՆ-ում եղել է մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ։

2012-2015 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում որպես կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար։ 2015 թվականից եղել է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար։

2018 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ՝ այդ պաշտոնում փոխարինելով Տիգրան Բալայանին[2]։

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է մի շարք բազմակողմ համաժողովների։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյան» հուշամեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Աննա Նաղդալյանը՝ ԱԳՆ մամուլի քարտուղար». armradio.am. 11.10.2018.
  2. 2,0 2,1 «Աննա Նաղդալյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ». www.azatutyun.am. Հոկտեմբեր 10, 2018.