Մասնակից:Անուշ2002/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Թումանյան(1869-1923)

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի «Ժպտուն աչքեր»[1] բանաստեղծությունը գրվել է 1894 թվականին։ Բանաստեղծությունը ընդրկված է Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»- ի, 1-ին հատորում, որը լույս է տեսել 1988 թվականին։ Բանաստեղծության տակ եղել է ինքնագիր, որը մակագրված է՝ «Հարգելի օրիորդ Երանյակ Վարդանյանցին, 1895 թ. նոյեմբերի 9, Ախալքալաք» մակագրությամբ:

Ստեղծագործության ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը[2]:

Երկերի լիակատար ժողովածու
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1894
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1988

Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից[3]:

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժպտուն աչքեր» բանաստեղծության մեջ Թումանյանը բարձրացնում է մարդկային, որակական խնդիրներ։ Մարդու աչքերը հաճախ կարող են երջանկություն արտահայտել, կարծես թե ամեն ինչ լավ է, բայց ներսում՝ հոգու անդունդն անհատակ փշրված կարող է լինել։ Կարող է գերել, խաբել, տանջել մեզ, կործանել մարդուն և վերակենդանացնել, այդ պատճառով է պոետը մեզ հորդորում չհավատալ ժպտուն աչքերին, որովհետև նրանք կարող են մեզ խաբել:

Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից,

Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,

Ծըլում են սըրտի ավերակներից

Տըխուր հատակը ծածկելու համար։

Ցաված սրտով պոետն իր փորձով է կիսվում, որովհետև, երբ կարդում ենք երկը, չենք կարող պատկերացնել, թե ինչքան գանգատներ ունի հեղինակը, բայց շարունակում է ապրել ու ժպտալ։ Շատ անմեղ թվացող աչքերը (մարդիկ), կարող են միամիտ մարդկանց իրենց ծուղակը գցել։

Այս բանաստեղծությունը պոետի առավել հայտնի և սիրված գործերից է, որը անբարբառ մեր շուրթերին է դրոշմված։ Կյանքի դասերը մեզ սերտել տալով Թումանյանը ապրում է մեր մեջ և ապրեցնում է մեզ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Թումանյան - «Ժպտուն աչքեր»:Կարդում է Բաբկեն Չոբանյանը: #follow #comment #like #comment, Վերցված է 2024-02-29-ին
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: «Սովետական գրող».
  3. «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanianmuseum.am. Վերցված է 2024-02-29-ին.

Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններ