Մասնակից:Աննա Լալազարյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանոլայի ծաղկումը մոտիկից
Կանոլայի ծաղիկ
Փորձարարական եղանակով ստացված սևուկի յուղ։ Բուրյատիա, Ռուսաստան

Սևուկի յուղ հայտնի, ամենահին բուսական յուղերից է։ Սևուկից՝ Խաչածաղկավորներ ընտանիքի բույսերի մի քանի սորտերի սերմերից, արտադրում են ինչպես ուտելի, այնպես էլ արդյունաբերական ձևեր: Պատմականորեն, դրա օգտագործումը որպես կերակրի յուղ սահմանափակվել է էրուկաթթվի պարունակության պատճառով: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դրա մեծ քանակությունը վնասում է լաբորատոր կենդանիների սրտի մկանները և դառը համ է փոխացնում, և կան գլյուկոզինոլատներ, որոնք բույսի շատ մասեր պակաս սննդարար են դարձնում կենդանիների կերերում:[1][2] Ստանդարտ սորտերից սևուկի յուղը կարող է պարունակել մինչև 54% էրուկաթթու:

Կանոլայի յուղը սննդի տեսակ է, որը ստանում են սևուկի սերմերից, որոնք որոնք հատուկ բուծվել են էրուկաթթվի ցածր պարունակությամբ յուղ արտադրելու համար: Այն նաև հայտնի է որպես ցածր պարունակությամբ սևուկի յուղ և ընդհանուր առմամբ անվտանգ է ճանաչվել ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչության կողմից:[Ն 1][3] ԱՄՆ[3] - ում և ԵՄ[4] - ում կառավարության կանոնակարգերը սահմանափակում են սևուկի յուղի պարունակությունը մինչև 2% էրուկինաթթվի՝ ըստ քաշի, իսկ մանկական սննդի համար գործում են հատուկ կանոնակարգեր: Էրուկաթթվի պարունակության նման ցածր մակարդակը մարդկանց վնաս չի պատճառում։[3][5] Առևտրում ոչ պարենային սորտերին սովորաբար անվանում են բարբարուկի յուղ[6]։

Սևուկը լայնորեն մշակվում է Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Դանիայում, Լեհաստանում և Սլովենիայում: Հատկապես Ֆրանսիայում և Դանիայում յուղի արդյունահանումը կարևոր արդյունաբերություն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևուկի անվանումը գալիս է լատիներեն rapum բառից, որը նշանակում է շաղգամ։ Շաղգամը, գոնգեղը, կաղամբը, Բրյուսելյան կաղամբը, և մանանեխը սևուկի. Սևուկը պատկանում է Կաղամբի ցեղին։ Կաղամբի յուղային սորտերը մարդկության կողմից մշակված ամենահին բույսերից են։ Փաստաթղթերով հիմնավորված է, որ դրանք օգտագործվել են Հնդկաստանում 4000 տարի առաջ, իսկ Չինաստանում և Ճապոնիայում՝ 2000 տարի առաջ։[7]:55 Հյուսիսային Եվրոպայում դրա օգտագործումը յուղային լամպերի համար փաստագրված է 13 - րդ դարում։[7] Սևուկի յուղի էքստրակտները առաջին անգամ շուկայում հայտնվել են 1956 - 1957 թվականներին, որպես սննդամթերք, բայց դրանք ունեին մի շարք անընդունելի բնութագրեր: Սևուկի յուղը ուներ տարբերվող համ և կանաչավուն երանգ քլորոֆիլի առկայության շնորհիվ։ Այն նաև պարունակում է էրուկաթթվի բարձր կոնցենտրացիա։[8]

Կանոլան բուծվել է սևուկի՝ Սևուկ և Շաղգամ սորտերից Կանադայի՝ Մանիտոբա համալսարանում Քիթ Դաունիի և Բալդուր Ռ. Ստեֆանսոնի կողմից 1970-ականների սկզբին: Այն ժամանակ այն տարբերվում էր ժամանակակից յուղից իր սննդարար պրոֆիլով և պարունակում էր շատ ավելի քիչ էրուկաթթու։[9] Ի սկզբանե կանոլան եղել է Կանադական սևուկ արտադրողների ասոցիացիայի ապրանքանիշը։ Անվանումն իրենից ներկայացնում է կանադերեն "can" բառի և "ola" բառի, որը գալիս է «յուղ, թթվային ցածր մակարդակ» բառերից։[10][11] Ներկայումս կանոլան ընդհանուր տերմին է Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալասիայում[12] կերակրի սևուկի յուղի դասակարգման համար: Անվան փոփոխությունը նաև ծառայում է այն սևուկի բնական յուղից տարբերելու համար, որն ունի շատ ավելի բարձր էրուկաթթվի պարունակություն:[13]

Գենետիկորեն ձևափոխված սևուկը, որը դիմացկուն է հերբիցիդի Roundup(գլիֆոսատ) նկատմամբ, առաջին անգամ մշակվել է Կանադայում 1995 թվականին (Roundup Ready): Գենետիկորեն ձևափոխված ցեղատեսակը, որը մշակվել է 1998 թվականին,մինչ օրս համարվում է հիվանդությունների և երաշտի նկատմամբ կանոլայի ամենակայուն ցեղատեսակը։ 2009 թվականին կանադական բերքի 90% - ը դիմացկուն էր հերբիցիդների նկատմամբ։[14] 2005 թվականին ԱՄՆ-ում աճեցված կանոլայի 87%-ը գենետիկորեն ձևափոխված էր։[15] 2011 թվականին աշխարհում աճեցված կանոլայի 31 միլիոն հեկտարից 8,2 միլիոնը (26%) գենետիկորեն ձևափոխված է եղել։[16]

2010 թվականին Հյուսիսային Դակոտայում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են տրանսգեններ՝ գլիֆոսատի կամ գլյուֆոսինատի նկատմամբ դիմադրողականության համար, վայրի սևուկի բույսերի 80 տոկոսում, ինչպես նաև մի քանի բույսերում, որոնք դիմացկուն են երկու հերբիցիդների նկատմամբ։ Սա կարող է ժամանակի ընթացքում նվազեցնել հերբիցիդի դիմադրության հատկանիշի արդյունավետությունը մոլախոտերի դեմ պայքարի համար, քանի որ մոլախոտերի տեսակները կարող են նաև դիմացկուն դառնալ հերբիցիդների նկատմամբ: Այնուամենայնիվ, հետազոտողներից մեկը համաձայն է, որ «վայրի ցեղատեսակները կարող են առաջանալ այն բանից հետո, երբ գենետիկորեն ձևափոխված սերմեր տեղափոխող բեռնատարները թափել են իրենց բեռների մի մասը տեղափոխման ժամանակ։ Նա նաև նշում է, որ գենետիկորեն ձևափոխված կանոլայի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները կարող են լինել ոչ օբյեկտիվ, քանի որ նրանք վերցրել են նմուշները միայն ճամփեզրերից։[17]

Գենետիկորեն ձևափոխված կանոլան ունի գնային տույժ՝ համեմատած ոչ գենետիկորեն ձևափոխված կանոլայի հետ: Արևմտյան Ավստրալիայում այն ​​գնահատվում է միջինը 7․2 տոկոս։[18]

Արտադրություն և առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևուկի յուղի արտադրություն – 2019[19]
Երկիր միլիոնավոր տոննա
 Կանադա 4.2
{{{2}}} Չինաստան 3.1
{{{2}}} Հնդկաստան 2.5
{{{2}}} Ֆրանսիա 1.7
Ընդհանուր համաշխարհային ծավալ 24.4
Կանոլայի դաշտ Մանիտոբայում, Canada
Սևուկի յուղը աշխարհի ամենատարածված բուսական յուղերից մեկն է:

2019 թվականին սևուկի յուղի համաշխարհային արտադրությունը կազմել է 24 մլն տոննա, ամենամեծ արտադրողները եղել են Կանադան, Չինաստանը և Հնդկաստանը, որոնց բաժին է ընկել համաշխարհային արտադրության 40 տոկոսը։[19] 2019 թվականին Կանադան եղել է աշխարհում ամենամեծ արտահանողը սևուկի արտադրության գործում՝ տեղափոխելով 3․2 միլիոն տոննա կամ ընդհանուր արտադրության մոտ 76 տոկոսը։[19]

Կանոլայի համաշխարհային առևտրի բազային գինը համարվում է ICE Futures Canada (նախկինում Վինիպեգի ապրանքային բորսա) կանոլայի ֆյուչերսային պայմանագիրն է։[20]

Չինաստանում սևուկի շրոտը հիմնականում օգտագործվում է որպես հողի հավելում, այլ ոչ թե կենդանիների կեր, մինչդեռ կանոլան հիմնականում օգտագործվում է տապակելու համար: Ըստ դիտորդներից մեկի՝ «Չինաստանն ունի տարեկան 20 միլիոն տոննա բուսական յուղի դեֆիցիտ։ Այս դեֆիցիտի զգալի մասը ծածկում է Բրազիլիայից, ԱՄՆ-ից և Արգենտինայից սոյայի ներկրման հաշվին»։[21]

ԳՄՕ կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն գենետիկ մոդիֆիկացիայի մի քանի ձևեր, ինչպիսիք են հերբիցիդի նկատմամբ դիմացկունությունը (օրինակ ՝ գլիֆոսատը և գլյուֆոսինատը) և կանոլայի յուղի տարբեր հատկությունները։ Կանոնակարգը փոփոխվում է երկրից երկիր։ Օրինակ՝ գլիֆոսատի նկատմամբ դիմացկունություն ունեցող կանոլան հաստատվել է Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մեքսիկայում, Ֆիլիպիններում և ԱՄՆ-ում, մինչդեռ Laurical-ը ՝ յուղի այլ բաղադրությամբ արտադրանք է, որը միայն Կանադայում և ԱՄՆ-ում աճեցնելու համար: [22]

2003 թվականին Ավստրալիայի գենային տեխնոլոգիաների կարգավորիչը հաստատել է կանոլայի վաճառահանումը, որը գենետիկորեն ձևափոխված է՝ դրան դիմացկունություն տալու ամոնիումի գլյուֆոսինատի հերբիցիդի նկատմամբ։[23] Ավստրալիայում գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերի առաջացումը մեծ հակասությունների պատճառ է դարձել:[24] Կանոլան Ավստրալիայի երրորդ խոշոր մշակաբույսն է, և ցորենի ֆերմերները հաճախ օգտագործում են այն որպես ծածկույթ՝ հողի որակը բարելավելու համար: 2008 թվականի դրությամբ Ավստրալիայում միակ գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերն էին կանոլան, բամբակը և մեխակ:[25][26]

ԳՄՕ դատական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկորեն ձևափոխված կանոլան դարձել է վեճերի և դաժան իրավական պայքարի առարկա: Մի աղմկահարույց գործի ժամանակ(Monsanto Canada Inc. ընդդեմ Շմայսերի) Monsanto ընկերությունը դատի է տվել Պերսի Շմայսերին արտոնագիրը խախտելու համար այն բանից հետո, երբ նա վերատնկել է իր դաշտից հավաքված կանոլայի սերմը։ Մի աղմկահարույց գործով (Monsanto Canada Inc. ընդդեմ Շմայսերի), Monsanto ընկերությունը դատի է տվել Պերսի Շմայսերին արտոնագրի խախտման համար այն բանից հետո, երբ նա վերատնկել է իր դաշտից հավաքված կանոլայի սերմը, որը նա հայտնաբերել է, որ աղտոտված է Monsanto-ի արտոնագրված դիմացկուն գլիֆոսատ կանոլայով՝ այն ցողելով գլիֆոսատով, թողնելով միայն դիմացկուն բույսեր։ Կանադայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Պերսին խախտել է Monsanto-ի արտոնագիրը, քանի որ գիտակցաբար մեկուսացրել և փոխպատվաստել է իր հավաքած դիմացկուն սերմերը:[27] 2008 թվականի մարտի 19-ին Շմեյսերը և Monsanto Canada Inc. եկել են արտադատական համաձայնության, որի համաձայն Monsanto-ն կվճարի աղտոտումը մաքրելու ծախսերի համար, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին 660 կանադական դոլլար։[28] Արևմտյան Ավստրալիայում՝ «Մարշն ընդդեմ Բաքսթերի» գործի ժամանակ գենետիկորեն ձևափոխված կանոլա աճեցնող ֆերմերին դատի էր տվել իր օրգանական հարևանը, քանի որ գենետիկորեն ձևափոխված կանոլայով վարակվելը հանգեցրել է օրգանական արտադրության վկայականի կորստի: Չնայած գործի հանգամանքներն ու օրգանական ֆերմերի կորուստները համաձայնեցված էին կողմերի միջև, դատավորը չի ճանաչել գենետիկորեն ձևափոխված ֆերմերին որպես վնասի պատասխանատու:[29]

Արտադրության գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոլայի յուղ

Կանոլայի յուղը պատրաստվում է վերամշակման գործարանում ` թեթև ջեռուցման և հետագայում սերմերի մանրացման միջոցով:[30] Գրեթե ամբողջ առևտրային կանոլայի յուղն այնուհետև լուծազատվում է հեքսան լուծիչի[31] միջոցով, որը վերականգնվում է մշակման վերջում: Այնուհետև կանոլայի յուղը զտվում է ջրային նստվածքով և օրգանական թթովով՝ բուսախեժերը և ազատ ճարպաթթուները հեռացնելու համար, զտվում է գույնը հեռացնելու համար և հոտազերծվում գոլորշու թորման միջոցով:[30] Երբեմն յուղը նույնպես սպիտակեցվում է ՝ ավելի բաց գույն հաղորդելու համար:[32] Կանոլայի յուղի միջին խտությունը 0,92 գ/մլ է (7․7 ֆունտ մեկ ԱՄՆ գալլոնի համար, 9․2 ֆունտ կայսերական գալլոնի համար):[33]

Կանոլայի սառը ճզման և արտամղման յուղը արտադրվում է նաև սահմանփակ քանակությամբ։ Սերմերի մոտ 44 տոկոսը յուղն է, իսկ մնացածը՝ կանոլայի շրոտը, որն օգտագործվում է որպես կենդանիների կեր:[30] 23 կգ (51 ֆունտ) կանոլայի սերմերը տալիս են 10 լիտր (2․64 գալոն) կանոլայի յուղ: Կանոլայի յուղը շատ սննդամթերքի հիմնական բաղադրիչն է: Նրա՝ որպես առողջ յուղի համբավը մեծ պահանջարկ է ստեղծել ամբողջ աշխարհի շուկաներում,[34] և ընդհանուր առմամբ այն զբաղեցնում է երրորդ ամենալայն սպառվող բուսական յուղը՝ սոյայի յուղից և արմավենու յուղից հետո:[35]

Յուղն ունի բազմաթիվ ոչ պարենային կիրառումներ, և, ինչպես սոյայի յուղը, հաճախ օգտագործվում է արտադրանքներում ` չվերականգնվող նավթային յուղերի փոխարեն,[34] ներառյալ արդյունաբերական քսանյութերը, բիոդիզելը, մոմերը, շրթներկը և թերթի թանաքը:

Կանոլայի բուսական յուղը, որը սերտիֆիկացված է որպես օրգանական յուղ, որը պետք է արտադրվի ԳՄՕ չպարունակող սևուկից։[36]

Սնունդ և առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոլայի յուղը համարվում է անվտանգ մարդու օգտագործման համար,[37][38] և պարունակում է համեմատաբար ցածր քանակությամբ հագեցած ճարպեր, զգալի քանակությամբ մոնոչհագեցած ճարպեր և մոնո- և պոլիչհագեցած ճարպերի հարաբերակցությունը մոտավորապես 2:1 է։[39]

2006 թվականին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը կանոլայի յուղին շնորհեց որակյալ բժշկական արտադրանքի կարգավիճակ, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդության զարգացման ռիսկը՝ չհագեցած ճարպերի զգալի պարունակության պատճառով:[40]

«Սահմանափակ և ոչ վերջնական գիտական ապացույցները ենթադրում են, որ ամեն օր մոտ 1 ճաշի գդալ (19 գրամ) կանոլայի յուղ օգտագործելը կարող է նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը ՝ կանոլայի յուղի մեջ չհագեցած ճարպերի պարունակության պատճառով: Այս հնարավոր օգուտին հասնելու համար կանոլայի յուղը պետք է փոխարինի նմանատիպ քանակությամբ հագեցած ճարպին և չբարձրացնի մեկ օրվա ընթացքում կերած կալորիաների ընդհանուր քանակը: Այս ապրանքի մեկ չափաբաժինը պարունակում է [x] գրամ կանոլայի յուղ»։

2013 թվականի ակնարկում, որը հովանավորել են Կանադական կանոլայի խորհուրդը և ԱՄՆ կանոլայի ասոցիացիան, հետևություն է արվել ընդհանուր խոլեստերինի և ցածր խտությամբ լիպոպրոտեինով խոլեստերինի զգալի նվազեցման, տոկոֆերոլի մակարդակի բարձրացման և ինսուլինի հանդեպ զգայունության բարելավման մասին՝ համեմատած սննդային ճարպի այլ աղբյուրների հետ:[39] Ալֆա-լինոլենաթթվով հարուստ բուսական յուղերի` ներառյալ կանոլայի, 2014 թվականի ակնարկում խոսվում է սրտանոթային հիվանդությունների, ոսկորների կոտրվածքների և երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը նվազեցնելու չափավոր օգուտների մասին:[41]

Պատահականացված կլինիկական փորձարկումների 2019 թվականի ակնարկը ցույց է տվել, որ կանոլայի յուղը նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի և ցածր խտություն ունեցող լիպոպրոտեինների մակարդակը՝ համեմատած արևածաղկի ձեթի և հագեցած ճարպերի հետ:[42] Ապացուցված է, որ կանոլայի յուղի օգտագործումը նվազեցնում է մարմնի քաշը՝ համեմատած հագեցած ճարպերի հետ։[43]

Ինչ վերաբերում է առանձին բաղադրամասերին, կանոլայի յուղը պարունակում է քիչ հագեցած ճարպեր, ինչպես նաև օմեգա 6 և օմեգա 3 ճարպաթթուներ ՝ 2:1 հարաբերակցությամբ: Այն հարուստ է միահագեցած ճարպերով, որոնք կարող են նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը: [44]

Էրուկաթթու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրություն Ցեղատեսակ ընդհանուրի %-ը
Օլեինաթթու ω-9 61%[45]
Լինոլեինաթթու ω-6 21%[45]
Ալֆա-լինոլենաթթու ω-3 11%[45]

9%[46][47]

Հագեցած ճարպաթթուներ 7%[45]
Պալմիտիկ թթու 4%[46]
Ստեարաթթու 2%[46]
Տրանս ճարպեր 0.4%[48]
Էրուկաթթու 0.01%[49]

<0.1%[50][51]

Թեև վայրի սևուկի յուղը պարունակում է զգալի քանակությամբ էրուկաթթու, այն սորտերը, որոնք օգտագործվում են առևտրային ուտելի կանոլայի յուղ արտադրելու համար, մշակվել են այնպես, որ պարունակեն 2 տոկոսից պակաս էրուկինաթթու, որը առողջության համար վտանգ չի ներկայացնում:Էրուկաթթվի ցածր մակարդակները առաջացել են երկու մուտացիաների պատճառով, որոնք փոխում են LEA1-ի և KCS17-ի ակտիվությունը:[52][53]

Էրուկաթթվի պարունակությունը սևուկի յուղում երկար տարիների ընթացքում նվազել է: Կանադայի արևմտյան մասում 1987 թվականից մինչև1996[54] թվականներին 0․5 տոկոս միջին պարունակությունից անկում է գրանցվել մինչև 2008 թվականից 2015[49] թվականներին 0․01 տոկոս ներկայիս պարունակություն: Այլ տվյալներով՝ Ավստրալիայում[50] և Բրազիլիայում[51] էրուկաթթվի պարունակությունը նույնպես ցածր է 0․1 տոկոսից։

Մինչ օրս մարդու առողջության վրա որևէ ազդեցություն չի հայտնաբերվել՝ կապված էրուկաթթվի սննդակարգի ընդունման հետ: Այնուամենայնիվ, այլ տեսակների մեջ էրուկաթթվի նյութափոխանակության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի բարձր մակարդակները կարող են վնասակար լինել:[55][56] Գենետիկորեն ձևափոխված բույսերի օգտագործմամբ արտադրված կանոլայի յուղը նույնպես բացասական հետևանքներ չի առաջացրել:[57]

Կանոլայի յուղը ընդհանուր առմամբ անվտանգ է ճանաչվել մարդու առողջության համար:[56] ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը կանոլայի յուղը ճանաչել է որպես անվտանգ յուղ։[3][38]

Գլյուկոզինոլատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոլայի մեկ այլ քիմիական փոփոխությունը գլյուկոզինոլատների կրճատումն է:[52] Յուղը արդյունահանելիս գլյուկոզինոլատների մեծ մասը կենտրոնանում է սերմերի շրոտի մեջ, որն այլապես սպիտակուցի հարուստ աղբյուր է: Կենդանիները տարբեր աստիճանի դիմադրողականություն ունեն գլյուկոզինոլատների օգտագործման նկատմամբ, և նրանցից ոմանք թունավորվում են ավելի հեշտությամբ։[58][1] Քիչ քանակությամբ գլյուկոզինոլատներ նույնպես մտնում են յուղի բաղադրության մեջ՝ դրան տալով սուր հոտ։[59]

Գլյուկոզինոլատի մակարդակի հետագա նվազումը մնում է կարևոր կենդանիների կերերում սևուկի շրոտի սննդի օգտագործման համար:[60][61]

Լիովին պարզ չէ, թե բույսերի բուծման արդյունքում ինչ գենետիկական փոփոխություններ են հանգեցրել քիմիական նյութերի այս խմբի պարունակության ներկայիս նվազմանը:[52]

Համեմատություն այլ բուսական յուղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի նրանից, որ սևուկի յուղն օգտագործվում է որպես սնունդ, այն նաև օգտագործվում է որպես քսանյութ տեխնիկայի համար։ Այն լայնորեն կիրառվում էր եվրոպական կենցաղային լուսավորության մեջ՝ նախքան ածխի (քաղաքային) գազի կամ կերոսինի հայտնվելը։ Այն նախընտրելի յուղ էր գնացքի կաթսայի լամպերի համար և օգտագործվում էր Մեծ Բրիտանիայում երկաթուղային վագոնները լուսավորելու համար ՝ նախքան գազի լուսավորության, իսկ ավելի ուշ ՝ էլեկտրական լուսավորության հայտնվելը: Կարսել լամպի մեջ այրվելով՝ այն 19 - րդ դարի մեծ մասում մտնում էր ֆրանսիական ստանդարտ լուսավորության չափման ՝ կարսելի սահմանման մեջ։ Օրինակ վաղ Կանադայում փարոսներում կանոլայի յուղը օգտագործվում էր մինչև հանքային յուղի ներմուծումը: Սևուկի յուղը օգտագործվում էր Արգանդովի լամպում, քանի որ այն ավելի էժան էր, քան կետի յուղը:[62] Սևուկի յուղը սահմանափակ քանակությամբ այրվել է Կոնֆեդերացիայում՝ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ:[63]

Սևուկի յուղը օգտագործվում էր "Gombault's Caustic Balsam" - ի մեջ, որը որը 20-րդ դարի սկզբին ձիերի և մարդկանց համար նախատեսված հայտնի լինիմենտ էր։

Սևուկի յուղի ամենաարտասովոր կիրառություններից մեկը ծովի ալեկոծությունը հանգստացնելն է։ Յուղը փոխում է ջրի մակերեսային լարվածությունը և արագ հարթեցնում մակերեսը: Հենց այդ նպատակով էլ սևուկի յուղը տեղափոխում էին փրկարարական նավակներով։[64]

Բիոդիզել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոլայի յուղը օգտագործվում է որպես դիզելային վառելիք, կամ որպես բիոդիզել, կամ ուղղակիորեն տաքացվող վառելիքի համակարգերում, կամ խառնվում է նավթային թորվածքների հետ ՝ մեքենաները լիցքավորելու համար: Բիոդիզելը կարող է օգտագործվել առանց խառնուրդի նոր շարժիչներում՝ առանց շարժիչը վնասելու և հաճախ զուգորդվում է հանածո դիզելային վառելիքի հետ՝ 2-ից 20 տոկոս բիոդիզելի հարաբերակցությամբ: Սևուկի աճեցման, մանրացման և վերամշակման ծախսերի պատճառով նոր յուղից բիոդիզելը ավելի թանկ է, քան ստանդարտ դիզելային վառելիքը, ուստի դիզելային վառելիքը սովորաբար պատրաստվում է օգտագործված յուղից: Եվրոպայի մեծ մասում սևուկի յուղը նախընտրելի հումք է բիոդիզելի արտադրության համար, քանի որ այն կազմում է հումքի մոտ 80 տոկոսը, մասամբ այն պատճառով, որ սևուկի սերմը արտադրում է ավելի շատ յուղ մեկ հողատարածքի մակերեսովհամեմատած յուղի այլ աղբյուրների հետ, ինչպիսիք են սոյայի հատիկները, բայց հիմնականում այն պատճառով, որ սևուկի յուղն զգալիորեն ավելի ցածր դոնդողացման աստիճան, մյուս բուսական յուղերի համեմատ։

Սննդային սևուկի յուղի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում սևուկի յուղը օգտագործվում է համային հավելումների համար՝ ավելի քիչ մշակված տարբերակներով:Չինական սևուկի յուղը սկզբնապես ստացվել է դաշտային մանանեխից: 19-րդ դարում, եվրոպացի առևտրականների կողմից ներմուծվեց սևուկի սերմը(շաղգամ), և տեղաղի ֆերմերները նոր բույսը խաչասերեցին դաշտային մանանեխի հետ, որպեսզի ստեղծեն կիսաձմեռային սևուկի սերմ:[65] Դրանց էրուկաթթվի պարունակությունը նվազեցվել է մինչև ժամանակակից «կանոլայի» մակարդակին՝ էրուկաթթվի ցածր պարունակությամբ կանադական "ORO" սորտի բուծման միջոցով:[53][66] Չինական սևուկի յուղն ունի յուրահատուկ համ և կանաչավուն գույն, որը պայմանավորված է մշակման այլ եղանակով։ Սերմերը բովում և ճզմում են՝ յուղ ստանալու համար: Կոշտ մասերը հեռացնելու համար օգտագործվում է ցենտրիֆուգ, որին հաջորդում է տաքացման քայլը: Ստացված յուղը ջերմակայուն է և հանդիսանում է Սիչուանական խոհանոցի հիմքը։[67]

Հնդկաստանում մանանեխի յուղն օգտագործում են խոհարարության մեջ։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում որոշ խոհարարներ օգտագործում են սառը ճզմած սևուկի յուղը, որն ունի «կաղամբի» համ: Նմանատիպ սառը մշակման արդյունքում յուղն ունի ծխի ցածր ջերմաստիճան և այդ պատճառով էլ հարմար չէ տապակելու համար, ինչպես օրինակ անում են Սիչուանական խոհանոցում:[68]

Սևուկի թունավորման բռնկում Իսպանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին տեղի ունեցավ յուղի թունավորման բռնկում, որը հետագայում կոչվեց «թունավոր յուղի համախտանիշ», որն էլ առաջացավ այն մարդկանց կողմից, ովքեր օգտագործում էին ձիթապտղի յուղ։ Ավելի ուշ պարզվեց, որ դա 2 տոկոս անիլինով (ֆենիլամին) դենատուրացված սևուկի յուղ է: Նյութը նախատեսված էր արդյունաբերական օգտագործման համար, սակայն անօրինական կերպով զտվել էր՝ անիլինը հեռացնելու նպատակով։[69] Այնուհետև այն խաբեությամբ վաճառվել է ձիթապտղի յուղի անվան տակ, հիմնականում փողոցային շուկաներում, հիմնականում Մադրիդի տարածքում:[70][71]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 O'Brien, 2008, էջ 37
  2. Balakhial, Amir; Naserian, Abasali; Heravi moussavi, Alireza; Valizadeh, Reza (2022). «Effect of Replacing Corn Silage with Canola Silage on Feed Intake, Nutrient Digestibility, Milk Yield, and Thyroid Hormones of Lactating Dairy Cows». Farm Animal Health and Nutrition. 1 (1): 1–5. doi:10.58803/fahn.v1i1.2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «21 CFR 184.1555 "Rapeseed oil"». US Food and Drug Administration. 1 April 2010. Վերցված է 19 April 2020-ին. (ecfr.gov version)
  4. «Regulation (EC) No 1881/2006 as regards maximum levels of erucic acid and hydrocyanic acid in certain foodstuffs». eur-lex.europa.eu (անգլերեն). Վերցված է 2021-04-21-ին.
  5. «Commission Directive 80/891/EEC of 25 July 1980 relating to the Community method of analysis for determining the erucic acid content in oils and fats intended to be used as such for human consumption and foodstuffs containing added oils or fats». Official Journal of the European Communities. European Commission. 254. 1980-09-27.
  6. Velíšek, Jan (2013). The Chemistry of Food. Wiley. էջ 102. ISBN 978-1-118-38383-4.
  7. 7,0 7,1 Snowdon, R.; Lühs, W.; Friedt, W. (2007). «Oilseed Rape». In Kole, Chittaranjan (ed.). Oilseeds. Springer Science & Business Media. էջեր 55–114. ISBN 978-3-540-34388-2.
  8. Fan, Liuping; Eskin, N.A. Michael. «Handbook of Antioxidants for Food Preservation». Science Direct. Woodhead Publishing Series in Food Science, Technology and Nutrition. Վերցված է 6 April 2021-ին.
  9. Barthet, V. «Canola». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 27 February 2014-ին. Վերցված է 29 December 2008-ին.
  10. Wrigley, Colin W.; Corke, Harold; Seetharaman, Koushik; Faubion, Jonathan (17 December 2015). Encyclopedia of Food Grains. Academic Press. էջ 238. ISBN 978-1785397622.
  11. Canola Council of Canada (2016). «What is Canola?». Վերցված է 16 December 2013-ին.
  12. «Has canola become a generic trademark?». genericides.org. 21 April 2021. Արխիվացված է օրիգինալից 20 October 2021-ին. Վերցված է 13 May 2021-ին.
  13. «Erucic Acid - an overview». ScienceDirect Topics.
  14. Beckie, Hugh et al (Autumn 2011) GM Canola: The Canadian Experience Արխիվացված 4 Ապրիլ 2016 Wayback Machine Farm Policy Journal, Volume 8 Number 8, Autumn Quarter 2011. Retrieved 20 August 2012
  15. Johnson, Stanley R. et al Quantification of the Impacts on US Agriculture of Biotechnology-Derived Crops Planted in 2006 National Center for Food and Agricultural Policy, Washington DC, February 2008. Retrieved 12 August 2010.
  16. «Biotech Canola – Annual Update 2011» (PDF). International Service for the Acquisition of Agri-Biotech Applications. Արխիվացված է օրիգինալից (PDF) 30 May 2013-ին. Վերցված է 26 May 2013-ին.
  17. Gilbert, Natasha (2010). «GM crop escapes into the American wild». Nature. doi:10.1038/news.2010.393.
  18. Paull, John (2019). «Genetically Modified (GM) Canola: Price Penalties and Contaminations». Biomedical Journal of Scientific & Technical Research. 17 (2): 1–4. doi:10.26717/BJSTR.2019.17.002965.
  19. 19,0 19,1 19,2 «Rapeseed oil production, 2019; Crops/Regions/World list/Production Quantity; unofficial data (pick lists)». UN Food and Agriculture Organization, Corporate Statistical Database (FAOSTAT). 2022. Վերցված է 17 March 2022-ին.
  20. «ICE Futures: Canola». Intercontinental Exchange, Inc. 2017. Վերցված է 4 September 2017-ին.
  21. «Why China needs canola imports». Country Guide. Glacier FarmMedia Limited Partnership. 12 February 2018.
  22. eurofins. Last updated 31 January 2014 Genetically Modified Canola Արխիվացված 20 Հունիս 2018 Wayback Machine
  23. «GM canola gets the green light». Sydney Morning Herald. 1 April 2003. Վերցված է 20 October 2007-ին.
  24. Price, Libby (6 September 2005). «Network of concerned farmers demands tests from Bayer». ABC Rural Victoria. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 3 December 2005.{{cite news}}: CS1 սպաս․ unfit URL (link)
    «Greenpeace has the last laugh on genetic grains talks». Australian Broadcasting Corporation. 13 March 2003. Արխիվացված օրիգինալից 5 May 2004.{{cite news}}: CS1 սպաս․ unfit URL (link)
    Cauchi, Stephen (25 October 2003). «GM: food for thought». The Age. Վերցված է 20 October 2007-ին.<
  25. «GM Crops and Stockfeed» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 14 April 2012-ին. Վերցված է 9 October 2012-ին.
  26. GM Carnations in Australia Արխիվացված 8 Մայիս 2012 Wayback Machine
  27. Schmeiser v. Monsanto Canada Inc., 2 F.C. 165 (Federal Court of Appeal Decisions, Canada. 4 September 2002).
  28. Hartley, Matt (20 March 2008). «Grain Farmer Claims Moral Victory in Seed Battle Against Monsanto». Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2 February 2014-ին. Վերցված է 14 May 2016-ին.
  29. Paull, John (2015). «Gmos and Organic Agriculture: Six Lessons from Australia». Agriculture and Forestry. 61 (1): 7–14. doi:10.17707/AgricultForest.61.1.01.
  30. 30,0 30,1 30,2 «Steps in Oil and Meal Processing». Canola Council of Canada. 2016. Վերցված է 30 April 2016-ին.
  31. Crosby, Guy (2017). «Ask the Expert: Concerns about canola oil». The Nutrition Source. Harvard T.H. Chan School of Public Health. Վերցված է 23 April 2017-ին.
  32. «How It's Made - Canola Oil». YouTube.
  33. «Section 3.1: Leaking Tank Experiments with Orimulsion and Canola Oil» (PDF). NOAA Technical Memorandum NOS OR&R 6. National Ocean Service. December 2001.
  34. 34,0 34,1 «What is canola oil?». Canola Council of Canada. 2016. Վերցված է 30 April 2016-ին.
  35. Ash, Mark (15 March 2016). «Soybeans & Oil Crops». Economic Research Service, US Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 23 April 2016-ին. Վերցված է 30 April 2016-ին.
  36. «Canola Oil Myths and Truths». UC Berkeley School of Public Health. 17 February 2015. Վերցված է 23 April 2017-ին.
  37. Dupont J, White PJ, Johnston HA, McDonald BE, Grundy SM, Bonanome A (October 1989). «Food safety and health effects of canola oil». Journal of the American College of Nutrition. 8 (5): 360–375. doi:10.1080/07315724.1989.10720311. PMID 2691543.
  38. 38,0 38,1 Zeratsky, Katherine (2009). «Canola Oil: Does it Contain Toxins?». Mayo Clinic. Վերցված է 10 August 2011-ին.
  39. 39,0 39,1 Lin L, Allemekinders H, Dansby A, Campbell L, Durance-Tod S, Berger A, Jones PJ (2013). «Evidence of health benefits of canola oil». Nutr. Rev. 71 (6): 370–85. doi:10.1111/nure.12033. PMC 3746113. PMID 23731447.
  40. Schneeman, B.O. (6 October 2006). «Qualified Health Claims, Letter of Enforcement Discretion U.S. Food and Drug Administration: Unsaturated Fatty Acids from Canola Oil and Reduced Risk of Coronary Heart Disease». US Food and Drug Administration. Վերցված է 3 September 2008-ին.
  41. Rajaram, S (2014). «Health benefits of plant-derived α-linolenic acid». The American Journal of Clinical Nutrition. 100 (Suppl 1): 443S–8S. doi:10.3945/ajcn.113.071514. PMID 24898228.
  42. Ghobadi S, Hassanzadeh-Rostami Z, Mohammadian F, Zare M, Faghih S (2019). «Effects of Canola Oil Consumption on Lipid Profile: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Clinical Trials». Journal of the American College of Nutrition. 38 (2): 185–196. doi:10.1080/07315724.2018.1475270. PMID 30381009. S2CID 53177789.
  43. Raeisi-Dehkordi H, Amiri M, Humphries KH, Salehi-Abargouei A (2019). «The Effect of Canola Oil on Body Weight and Composition: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Clinical Trials». Advances in Nutrition. 10 (3): 419–432. doi:10.1093/advances/nmy108. PMC 6520036. PMID 30809634.
  44. «Protect Your Heart: Choose Fats Wisely» (PDF). American Diabetes Association. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 12 September 2008-ին. Վերցված է 3 September 2008-ին.
  45. 45,0 45,1 45,2 45,3 «Comparison of Dietary Fats Chart» (PDF). Canola Council of Canada. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 September 2006-ին. Վերցված է 3 September 2008-ին.
  46. 46,0 46,1 46,2 USDA National Nutrient Database for Standard Reference, Release 21 (2008)
  47. DeFilippis, Andrew P.; Sperling, Laurence S. (2006). «Understanding omega-3's» (PDF). American Heart Journal. 151 (3): 564–570. doi:10.1016/j.ahj.2005.03.051. PMID 16504616. Արխիվացված է օրիգինալից (PDF) 22 October 2007-ին.
  48. USDA National Nutrient Database for Standard Reference, Release 22 (2009)
  49. 49,0 49,1 J. Barthet, Véronique J. (2015). «Quality of western Canadian Canola 2015» (PDF) (Press release). Canadian Grain Research Laboratory: Canadian Grain Commission. ISSN 1700-2222. Վերցված է 21 December 2016-ին.
  50. 50,0 50,1 D.E., Seberry; D.W., McCaffery; T.M., Kingham (2016). «Quality of Australian canola 2015–16» (PDF) (Press release). Australia: NSW Department of Primary Industries – Australian Oilseeds Federation. ISSN 1322-9397. Վերցված է 21 December 2016-ին.
  51. 51,0 51,1 Heidy Aguilera Fuentes, Paula; Jose Ogliaria, Paulo; Carlos Deschamps, Francisco; Barrera Arellano, Daniel; Mara Block, Jane (2011). «Centro de Ciências Agrárias» [Agricultural Science Center]. Avaliação da Qualidade de Óleos de Soja, Canola, Milho e Girassol Durante o Armazenamento (PDF) (Thesis) (պորտուգալերեն). Florianópolis, Brazil: Universidade Federal de Santa Catarina. OCLC 817268651. Վերցված է 21 December 2016-ին.
  52. 52,0 52,1 52,2 Hu, Jihong; Chen, Biyun; Zhao, Jing; Zhang, Fugui; Xie, Ting; Xu, Kun; Gao, Guizhen; Yan, Guixin; Li, Hongge; Li, Lixia; Ji, Gaoxiang; An, Hong; Li, Hao; Huang, Qian; Zhang, Meili; Wu, Jinfeng; Song, Weilin; Zhang, Xiaojun; Luo, Yujie; Chris Pires, J.; Batley, Jacqueline; Tian, Shilin; Wu, Xiaoming (May 2022). «Genomic selection and genetic architecture of agronomic traits during modern rapeseed breeding». Nature Genetics. 54 (5): 694–704. doi:10.1038/s41588-022-01055-6. PMID 35484301. S2CID 248430415. «We found that FAE1 (BnaA08g11130D) and KCS17 (BnaA08g11140D) were the genes associated with fatty acid elongation for erucic acid (C22:1) (–log 10(P) = 10.997) ...»
  53. 53,0 53,1 Wu, Gang; Wu, Yuhua; Xiao, Ling; Li, Xiaodan; Lu, Changming (February 2008). «Zero erucic acid trait of rapeseed (Brassica napus L.) results from a deletion of four base pairs in the fatty acid elongase 1 gene». Theoretical and Applied Genetics. 116 (4): 491–499. doi:10.1007/s00122-007-0685-z. PMID 18075728. S2CID 7459552. «Since then almost all of the LEA rapeseed cultivars have been developed in China and other countries by traditional crossing method with the LEA gene source from the ORO (Harvey and Downey 1963).»
  54. DeClercq, D.R.; Daun, J.K.; Tipples, K.H. (1997). «Quality of Western Canadian Canola 1997» (PDF) (Press release). Canadian Grain Research Laboratory: Canadian Grain Commission. ISSN 0836-1657. Վերցված է 21 December 2016-ին.
  55. Food Standards Australia New Zealand (June 2003) Erucic acid in food: A Toxicological Review and Risk Assessment Technical report series No. 21; Page 4 paragraph 1; 0-642-34526-0, ISSN 1448-3017
  56. 56,0 56,1 Luger, C.L.; և այլք: (2014). «Food Safety and Foodborne Toxicants». In A. Wallace Hayes; Claire L. Kruger (eds.). Hayes' Principles and Methods of Toxicology (6th ed.). CRC Press. էջեր 646–657. ISBN 9781842145371. «In humans. however. although the long-term use of Lorenzo's oil (oleic acid and erucic acid) in the treatment of adrenoleukodystrophy or adrenomyeloneuropathy leads to thrombocytopenia and lymphopenia (Unkrig et al. 1994), adverse effects from dietary consumption of erucic acid have not been reported.»
  57. Reddy, Chada S.; Hayes, A. Wallace (2007). «Foodborne Toxicants». In Hayes, A. Wallace (ed.). Principles and methods of toxicology (5th ed.). London, UK: Informa Healthcare. էջ 640. ISBN 978-0-8493-3778-9.
  58. European Food Safety Authority (EFSA) (2008) Glucosinolates as undesirable substances in animal feed ‐ scientific opinion of the panel on contaminants in the food chain. EFSA J. 6, 590.
  59. Zhou, Qi; Tang, Hu; Jia, Xiao; Zheng, Chang; Huang, Fenghong; Zhang, Min (2018-01-01). «Distribution of glucosinolate and pungent odors in rapeseed oils from raw and microwaved seeds». International Journal of Food Properties. 21 (1): 2296–2308. doi:10.1080/10942912.2018.1514632.
  60. Shahidi, F.; Naczk, M. (1990). «Removal of Glucosinolates and Other Antinutrients from Canola and Rapeseed by Methanol/Ammonia Processing». Canola and Rapeseed. էջեր 291–306. doi:10.1007/978-1-4615-3912-4_17. ISBN 978-1-4613-6744-4.
  61. Jhingan, Srijan; Harloff, Hans-Joachim; Abbadi, Amine; Welsch, Claudia; Blümel, Martina; Tasdemir, Deniz; Jung, Christian (2023-02-09). «Reduced glucosinolate content in oilseed rape (Brassica napus L.) by random mutagenesis of BnMYB28 and BnCYP79F1 genes». Scientific Reports. 13 (1): 2344. Bibcode:2023NatSR..13.2344J. doi:10.1038/s41598-023-28661-6. PMC 9911628. PMID 36759657.
  62. «USQUE AD MARE - Early Lights - Canadian Coast Guard». Ccg-gcc.gc.ca. 2008-03-31. Վերցված է 2010-03-14-ին.
  63. Mallett, John W. «How the South got chemicals during the war». Southern Historical Society Papers. 31: 101.
  64. «Oil Tested in Storms at Sea». The New York Times. 1893-03-04. Վերցված է 2010-03-14-ին. «Attached to a canvas sea-anchor was another small punctured canvas bag that was filled with rapeseed oil. When the sea-anchor was streamed, especially in high seas, the wind and wave action would blow the boat downwind leaving the sea-anchor up to windward where the leaking oil would effectively smooth the approaching waves. oilnews»
  65. «Southwest China's Foundational Rapeseed Oil». New Cookery Recipes. Վերցված է 6 April 2021-ին.
  66. Hu, Shengwu; Yu, Chengyu; Zhao, Huixian; Sun, Genlou; Zhao, Suolao; Vyvadilova, Miroslava; Kucera, Vratislav (March 2007). «Genetic diversity of Brassica napus L. Germplasm from China and Europe assessed by some agronomically important characters». Euphytica. 154 (1–2): 9–16. doi:10.1007/s10681-006-9263-8. S2CID 40177767. «Using these canola varieties as parents, Chinese breeders have suc- cessively developed a series of new varieties adapted to local condition.»
  67. Chinese Cooking Demystified (24 Feb 2020). «Southwest China's Foundational Rapeseed Oil (菜籽油简介)». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2020-12-18-ին. Վերցված է 2020-03-19-ին.
  68. «Which oil should I use for frying?». AkerCare. Aker Solutions. Վերցված է 6 April 2021-ին.
  69. Gelpí E, de la Paz MP, Terracini B, Abaitua I, de la Cámara AG, Kilbourne EM, Lahoz C, Nemery B, Philen RM, Soldevilla L, Tarkowski S (May 2002). «The Spanish toxic oil syndrome 20 years after its onset: a multidisciplinary review of scientific knowledge». Environmental Health Perspectives. US National Library of Medicine National Institutes of Health. 110 (5): 457–464. doi:10.1289/ehp.110-1240833. PMC 1240833. PMID 12003748.
  70. «Factbox: Fake olive oil scandal that caused Spain's worst food poisoning epidemic in 1981». Reuters. 2021-10-19.
  71. Westfall, Sammy (October 19, 2021). «Victims of a 1981 mass cooking-oil poisoning occupy Madrid museum». Washington Post.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found