Մասնակից:Աննա80/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մհեր Մուշեղի Մկրտչյան (հուլիսի 4, 1930, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - դեկտեմբերի 29, 1993, Երևան, Հայաստան), հայտնի նաև որպես Ֆրունզիկ Մկրտչյան, նշանավոր հայ դերասան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի հայ մեծ կատակերգու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն[2]։

1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։

1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն[3]։

1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում[1]։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից[1] ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Մուշեղ Մկրտչյան (1910-1961), հաշվառու
  • Մայր - Սանամ Մկրտչյան (1911-1970), գործարանային ճաշարանում լվացարար
  • Եղբայր - Ալբերտ Մկրտչյան (1937-2018), ռեժիսոր, սցենարիստ
  • Քույրեր - Ռուզաննա (ծնվ. 1943), Կլարա (1934-2003)
  • Առաջին կին - Քնարա, Մկրտչյանի համակուրսեցին
  • Երկրորդ կին - Դոնարա Մկրտչյան (1941-2011), նրա երեխաների մայրը, «Կովկասի գերուհին» ֆիլմում կերտել է ընկեր Սաախովի վարորդ Ջաբրայիլի կնոջ դերը, Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ։ Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում։ Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում։ Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։
  • Դուստր - Նունե (Նինա) (1959-1998), զոհվել է Արգենտինայում, ավտովթարից։
  • Թոռնուհի (աղջկանից) - Գայանե (Իռեն), ապրում է Արգենտինայում։
  • Որդի - Վազգեն (Վահագ) (1972-2003), տառապել է մորից ժառանգած հոգեկան հիվանդությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (26.04.1961)
  • Դաղստանյան ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (29.01.1970)
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմում նկարահանվելու համար (1978)[2]
  • ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմում նկարահանվելու համար (1975)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (հետմահու) (2001)
  • Համամիութենական կինոփառատոն Երևանում (Առաջին մրցանակ «Զինվորն ու փիղը» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար, 1978)
  • Երրորդ կին - Թամար, դերասանուհի, գրող Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը։
  1. «Сайт памяти Фрунзика (Мгера) Мкртчяна»։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 3
  2. Ради «Мимино» Данелия вырвал восемь зубов

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Էմին, Գևորգ (2008). Հայաստան. Երևան: Արևակ. էջեր 15–16.
  2. «Turkey and Syria earthquakes: death toll passes 5,000, with 5,775 buildings confirmed collapsed – latest». Theguardian.com. 07․02․2023.
  3. «Աշխարհում կա կոնսենսուս, որ Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու Ռուսաստանը. Ալեն Սիմոնյան». news.am. Վերցված է 2023-02-07-ին.