Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 18
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 18 | |
---|---|
Տեղանք | Արցախի Հանրապետություն Մարտակերտի շրջան |
Հատում է | Տրտու (Թարթառ) գետը |
Կառուցվել է | 1301 թ․ |
Խաթրավանքի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից 6 կմ արևմուտք՝ Խաթրավանքից հյուսիս՝ Տրտու (Թարթառ) գետի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն կամրջի կառուցման առթիվ կանգնեցված խաչքարի հիշատակագրության՝ շինարարությունն ավարտվել է 1301 թ․։ Հայտնի չէ, թե քանի դար է կամուրջը կանգուն մնացել, սակայն քանդված պետք է լինի 18 դարից առաջ։ Համենայն դեպս, դրա գոյության մասին վկայող առաջին հեղինակը, ըստ էության, 1838 թ․ տեսել է ոչ թե կամուրջը, այլ այն խաչքարը, որն ավանդում էր կամրջի գոյությունը․
«Վանքի տակի գետամիջի խարի գիրն է»
Տեղադրության բառացի կրկնությունն ու վիմագրի նույնական վերահրատարակությունը հեղինակել է նաև Ս․ Ջալալյանցը։
Կամաւն Ա(ստուծո)յ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին եւ Մինախաթունին եւ ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի , որդւոյն մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոցն մերոնց անցելոց ներկայից եւ ապագայից։
Հրատ․ Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի։
Սույն արձանագրության հետագայի վերահրատարակիչների տվյալները ցույց են տալիս, որ նրանք էլ ոչ միայն կամուրջը չեն տեսել, այլ մինչև իսկ այդ կամրջի կառուցման մասին վկայող վերոնշյալ արձանագրությամբ խաչքարը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստորագրութիւն Կաթուղիկէ էւմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի։
- Ջալալեանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս։
- Բարխուտարեանց Մ․, Շահինյան Ա․, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։