Մասնակից:Անդ ջան/Պրինց Պատրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'

Փրինս Պատրիկ (կղզի), (անգլ.՝ Prince Patrick Island)— կղզին գտնվում է Կանադական արկտիկական արշիպելագի կազմում , պատկանում է Կանադային և ամենաարևելյանն է Եղիզաբեթ Թագուհու Կղզիների խմբում: Պատկանում է Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքներին: Փրինս Պատրիկ կղզին անմարդաբնակ է (2012):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինց Պատրիկ կղզու քարտեզը

Կղզու մակերեսը կազմում է 15848 կմ², մեծությամբ զբաղեցնում է 55-րդ տեղը երկրագնդի բոլոր կղզիների շարքում և 14-րդը Կանադայում[1]: Ամբողջ տարին ծածկված է ձյան և սառույցի շերտով և այն Կանադայի ամենադժվարանցանելի վայրերից մեկն է: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է ընդամենը 279 մ[2]: Կղզին գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Ափի երկարությունը կազմում է 1672 կմ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինս Պատրիկ կղզին հետազոտվվել է 1853 թվականին (շատ ավելի ուշ) և անվանվել է ի պատիվ արքայազն Արթուր Վիլհեմ Պատրիկի, հերցոգ՝ Կոնաուտի և Ստրաթհերնի: Նա 1911-1916 թվականներին համարվում էր գեներալ նահանգապետ:

1948 թվականի Կանադայի և Ամերիկայի ռազմական գերատեսչություններ աջակցությամբ կղզում բացվում է լայնամասշտաբ արկտիկական օդերևութաբանական կայան (ԼԱՕԿ), Մոլդ Բեյ անվանումով: Կայանի աշխատակազմը կազմում էր 40-50 մարդ: 1997 թվականին կայանը փակվում է ֆինանսական սղության պատճառով, որն էլ փոխարինվում է ավտոմատացված կայանով: 2007 թվականի տվյալներով կայանի շինությունները դեռևս կանգուն են[3]:

Փրինս Պատրիկ կղզին (Նասայի տիեզերական լուսանկար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]