Մասնակից:Անահիտ Ղարիբյան/Աշխատանքի տոնավաճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի տոնավաճառը զբաղվածության ապահովման և աջակցման նպատակով իրականացվող միջոցառում է, որն օգնում է գործատուների ու աշխատանք փնտրող անձանց միջև ապահովել հաղորդակցություն և աջակցում է գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին՝ աշխատատեղ: Աշխատանքի տոնավաճառին կամավորության սկզբունքով մասնակցում են գործատուներն ու աշխատանք փնտրող անձինք: Աշխատանքի տոնավաճառը գործատուին հնարավորություն է տալիս.

  • Կարճ ճամանակահատվածում հանդիպել և շփվել մեծ թվով աշխատանք փնտրողների հետ
  • Բարձր որակավորում ունեցող աշխատողներով համալրել թափուր աշխատատեղերը,
  • Ստեղծել որակյալ մասնագետների տվյալների շտեմարան
  • Գովազդել կազմակերպությունը, արտադրանքը կամ ծառայությունները

Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողին

  • նույն վայրում հանդիպել և շփվել բազմաթիվ գործատուների հետ,
  • անմիջական կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,
  • գտնել իր որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք,
  • ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում՝ աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալությամբ

[1]: Աշխատանքի տոնավաճառի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով ապահովելն է.

  1. աշխատանք փնտրողի կայուն զբաղվածությունը
  2. գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը:

Աշխատանքի տոնավաճառը մեկօրյա միջոցռում է, որը կարգավորովում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից: Այն ֆինանսավորվում է պետական միջոցների հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Զբաղվածության պետական գործակալությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագրի իրականացման մարզի կամ Երևան քաղաքի ընտրությունը պայմանավորված է հետևյալ նվազագույն պայմաններով.

  1. Երևան քաղաքում թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած առնվազն 50 գործատուի, իսկ ՀՀ մարզերում՝ 25 գործատուի առկայության դեպքում:
  2. Երևան քաղաքում առնվազն 200, իսկ ՀՀ մարզերում առնվազն 50 թափուր աշխատատեղի հայտի առկայության դեպքում:

[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զբաղվածության ոլորտում մատուցվող ծառայությունների վերաբերյալ: 60 Հարց ու պատասխան: Եր.-2010: Էջ 14
  2. ՀՀ Զբաղվածության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի ժողովածու: Եր.: Անտարես, 2016: Էջ 53