Մասնակից:Ամալյա Մարկոսյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսը
Ժանրքնարական
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1906թ.


Աղվեսը (Թումանյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղվեսը», Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից է, որը գրվել է 1906թ.:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քաղցած աղվես է լինում, ով փնտրում էր մի խորոզ, որ ուտի: Այդ աղվեսը դեղին մորթի ուներ և ծաղկանման պոչ: Նա մոտեցել էր գյուղին ու պտտվում էր գյուղի շուրջ: Աղվեսն ասում է պառավ տատին, որ չի վախենում նրա ձեռքի փայտից: Իրեն հարկավոր էր մի թմբլիկ ճուտիկ, որովհետև քաղցած էր: Աղվեսը գնացել, նստել էր խոտին ու աչքը գցել տատի խորոզին: Դրանից հետո լսվեց տատի ձայնը, ով ասում էր, որ այդ անտեր աղվեսն իր գլխին մի մեծ փորձանք է բերել: Նա տարել ու կերել էր տատի խորոզը, որը միշտ քայլում էր գոռոզ:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղվես
  • Տատիկ

Գաղափարական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադրության կտրուկ փոփոխությունը աշխույժ ու կենդանի պատկեր է ստեղծում: Շա՜տ գրվիչ է միջնադարյան առակների «հերոս» աղվեսի փոքրիկ խորամանկությունները, ով ամեն դժվար իրավիճակից կարողանում է ճարպկորեն դուրս գալ իր հնարամտության շնորհիվ: Աղվեսը հասնում է իր նպատակին, որից հետո լսվում է տատի գոռոցներն ու բացականչությունները: Նույնիսկ գյուղի շները չեն կարողանում հասնել այդ արագավազ, ծաղկավոր պոչով աղվեսին[1]:

Թումանյանը մանկագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի քնարերգության մեջ մի շատ կարևոր բաժին է կազմում նրա մանկական բանաստեղծությունները: Նա իր ժամանակին մեծ դեր կատարեց մայրենի լեզվի ուսուցման խնդրում իր «Լուսաբեր» դասագրքերով, հիմնականում որոնց համար էլ գրված են իր մանկական բանաստեղծությունների մեծ մասը: Թումանյանը՝ որպես մանկական գրող, շարունակում է Աբովյանի, Պատկանյանի, Աղայանի սկսած գործը: Բայց Թումանյանի կատարած աշխատանքը տարբերվում է Պատկանյանի ու Աղայանի կատարածից նրանով, որ վերջիններս մանկական բանաստեղծություններ են գրել նախադպրոցական տարիքի երեխաների համար, իսկ Թումանյանը գրեց ցածր դասարաններում սովորող երեխաների համար: Նա գրականության մեջ նոր էջ է բացում երեխաների համար գրած իր բանաստեղծություններով, լեգենդներով ու հեքիաթներով: Թումանյանը կարողանում է մանուկների աչքերով նայել կյանքին: Նրա մանկական բանաստեղծություններում չեն հանդիպում այնպիսի շեղումներ, ինչպիսիք հանդիպում են Պատկանյանի ու Աղայանի մոտ: Վերջինս մի անգամ երեխաներին կոչ է արել մասնակցել կաթողիկոսական ընտրություններին: Թումանյանն իր մանկական բանաստեղծությունները գրելիս հաճախ է դիմել միջնադարյան կամ նոր ժամանակների ժողովրդական բանահյուսությանը: Այդ բանաահյուսական նյութերի մեջ նա ընտրում է այնպիսիները, որոնք երգիծական բնույթ ունեն և կհետաքրքրեն երեխաներին: Թումանյանի մանկական բանաստեղծությունները դասական գործեր են: Բովանդակությունը միշտ մատչելի է, կան հուզականություն, գեղեցիկ ձև, տպավորիչ պատկերներ ու երաժշտական տողեր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող. էջ 243.
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող. էջեր 236–239.