Մասնակից:Ալինա Գրիգորյան/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա
Ժանրպոեմ
ՀեղինակՐաֆֆի
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1868-1871 թվական
Կերպարներ

Սառա

հայր

մայր

Մելիքի տղան

Մինասի տղան

պառավ

Սառան, Րաֆֆու չափածո գործերից է: Այստեղ հեղինակը ներկայացնում է մարդկային հոգեբանության, կենցաղի և հայ գյուղացիության վիճակի այնպիսի պատկերներ, որոնք նորություն էին 1860-ականների պոեզիայի մեջ[1]:

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրական որոշ դրվագներ պարունակող պոեմի գրության ստույգ թվականը հայտնի չէ: «Փունջի» երկրորդ հատորի առաջաբանում հեղինակի հայտնած մի տեղեկությունից հնարավոր է դառնոում որոշել պոեմի մոտավոր թվականը: «Հարեմը», «Սառան»,«Ղույլաբանին», ըստ հեղինակի հայտնած տեղեկության, գրվել է այն ժամանակ, երբ ինքը եղել է Պարսկաստանում: Ինչպես հայտնի է, 1856 թվականին վերադառնալով Պարսկաստան, Րաֆֆին մնում է այնտեղ մինչև 1868 թվականը: Այստեղից էլ պարզ է դառնում, որ նշված պոեմները լույս են տեսել այդ թվականներին: Րաֆֆու հոր առևտրական տունը սնանկ է հայտարարվում, և նա այդ ժամանակ անընդհատ քաղաքից քաղաք է տեղափոխվում: Այդ ամենն էլ մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործական կյանքի վրա, որի վառ հետևանքները տեսնում ենք «Սառա» և «Ղույլաբանին» պոեմներում[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառան» քնարաէպիկական պոեմ է, սիրո մի ողբերգական պատմություն, որն ունի ինքնակենսագրական բնույթ, և վերաբերվում է Րաֆֆու կյանքի այն շրջանին, երբ նա Թիֆլսում սովորելուց հետո վերադառնում է գյուղ: Պոեմում ներկայացվում է Սառայի պատանեկության դրվագներից, երբ ինքը օգնում է իր ծնողներին: Նա անվախ էր, անցնում էր այնպիսի ճանապարհներով, որտեղով բոլորը վախով էին անցնում: Գիշերները խոսում էր դևերի մասին և խնդրում էր հորը, որ պատմի հեքիաթներ: Սառան մի օր այգում հանդիպում է մելիքի տղային, միասին գնում են նրանց այգին, տղան նրան մատանի է տալիս և խնձոր: Գիշերները Սառան այն պահում էր իր ծոցում և, երբ ծնողները քնած էին լինում, հանում էր ծոցից և ուշադիր զննում խնձորը: Համբարձման օրը վիճակահանություն է լինում, և որոշվում է, որ նա պետք է հարուստ փեսացու ունենա: Մելիքը տղային ուղարկում է ուրիշ քաղաք, որպեսզի ուսում ստանա, չնայած որ մինչև այդ էլ գիտեր գրել, կարդալ, անգամ Նարեկը: Սառան խոստում է տալիս իր սիրածին, որ կսպասի: Տարիներ են անցնում, տղան չի գալիս, իսկ Սառան դեռ սպասում էր: Օրերից մի օր Սառայի հայրը որոշում է, որ պետք է ամուսնացնի աղջկան Մինասի տղայի հետ, ով իրենց շատ խոստումներ էր տվել՝ փիրուզ, ոսկի, ջուխտակ ապարանջան, սակայն աղջիկը դեմ է կանգնում և ասում է, որ պետք է սպասի իր սիրելիին: Գյուղացիք ըմբոստանում են և աղջկան անվանում անառակ: Հայրը բարկանում է աղջկա վրա և ասում.[2]

«Դու իմ տան վերա սև մուր քսեցիր,

Իմ աղն ու հացը լեղի շինեցիր...»


Սառան միևնույն է չի համաձայնվում: Երբ գնում են եկեղեցի, քահանայի խոսքի ժամանակ աղջիկը ուշաթափվում է, մոտենում և տեսնում են, որ մահացել է: Տարիներ անց, երբ սիկրած տղան գալիս է գյուղ, տեսնում է ոչ թե աղջկան, այլ աղջկա գերեզմանը և գերեզմանի վրա գրում է հետևհալ տողերը.[3]

«Մինչ ե՞րբ, դու խավա՜ր բռնակալություն,

Կըճնշես առտնին մեր ազատություն.

Մինչ ե՞րբ մեզանից քո սև ճանկերը

Կըխլեն Սառայի նման զոհերը»...

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմի գաղափարական հիմքը այն է, որ ժողովրդին փրկելու, նրան սոցիալական կեղեքումից ազատելու համար անհրաժեշտ է լուսավորություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Րաֆֆու ստեղծագործություններ

  1. Րաֆֆի. «Րաֆֆու կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը» (PDF).
  2. 2,0 2,1 Րաֆֆի (1983). ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. էջ 261. ISBN 006709. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. Րաֆֆի (1983). ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. էջ 258. ISBN 006709. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)