Մասնակից:Ալեքյան Ալլա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմահարդարման վրձինը մազիկներով գործիք է,այն օգտագործում են դիմահարդարման ընթացքում`դեմքի հարդարման համար։Վրձինի մազիկները կարող են լինել բնական կամ սինթետիկ նյութերից,մինչդեռ բռնակը սովորաբար լինում է պլաստմասից կամ փայտից։Երբ դիմահարդարման միջոցները կիրառում են համապատասխան վրձինով, դրանք ավելի լավ են ձուլվում մաշկին։

Դիմահարդարման վրձինների ձևերի և չափերի մեծ տեսականի կա` կախված դեմքի այն հատվածից,որտեղ կկատարվի դիմահարդարումը,կոսմետիկ արտադրանքը և ցանկալի արդյունքը։Օրինակ,դիմահարդարման վրձինի ծայրի ձևը տարբեր կարող է լինել`հղկված,ուղիղ,անկյունային,կլոր,հարթ կամ կոնաձև։

Դիմահարդարման վրձինների տեսակներ(ըստ կիրառման)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոնային քսուքի վրձին-երկար,փափուկ`մազիկներ,կոնաձև ծայր։[1]
  • Դիմափոշի վրձին-փափկամազ գլխիկ,փափուկ,լայն և շրջանաձ:
  • Այծի մազիկներով վրձին-օգտագործվում է դիմափոշին հեռացնելու,ինչպես նաև դեմքի`քթի,այտոսկրերի գագաթները ընդգծելու համար։Այծի մազիկներով վրձինը հիմնականում պատրաստված է բնական մանրաթելից,տարածվում է մինչև 180°,որը ծածկում է դեմքի մի մասը:
  • Կարմրաներկ վրձին-այս վրձինը ունի նոսր մազիկներ և շրջանաձև գլուխ։Այն նույն է ինչ դիմափոշու վրձինը,սակայն ավելի փոքր է,և կարող է լինել կլոր կամ անկյունային։[2]
  • Սնգույրի վրձին-պատրաստված է բնական մազիկներից,փափուկ է։Այն հիանալի քսում է դիմափոշին` սնգույրը և դիմահարդարման միջոցը հավասարաչափ տարածում մաշկին։Այս վրձինը կարելի է օգտագործել նաև ուղղակի դիմափոշի քսելիս,եթե դիմափոշի վրձինը սովորականից մեծ է օգտագործման համար։
  • Քողարկող վրձին-փափուկ,հարթ,սուր ծայրով և լայն հիմքով։
  • Կաբուկի վրձին-ունի երկու տեսակ`հարթ գլխիկով և անկյունային։Երկու տեսակներն էլ ունեն հոծ մազիկներ։Սա լավագույն միջոցն է հեղուկ տոնային քսուքների կիրառման համար,այն ապահովում է ամբողջական ծածկույթ։
  • Կիսաբնական բազմաֆունկցիոնալ վրձին-հարթ,կլոր և փետրավոր։
  • Փխրուն դիմափոշի վրձին-հաստ և կլորավուն։
  • Դեմքի եզրագծային վրձին-թեք և կլորավուն այտոսկրերի համար։
  • Դեմքի սպունգ-ունի բազմազան ձև,կառուցվածք(օգտագործել թաց կամ չոր վիճակում:[3]
  • Հայլայթերի վրձին-այս վրձինը սովորաբար պատրաստված է բնական մազիկներից,և համեմատաբար չափսերով փոքր է։Սրածայր,բայց երկարավուն մազիկները կատարյալ են դիմագծերին դիմափոշու լուսարձակող միջոց կիրառելու համար։Սրածայր մազիկները դիմահարդարման միջոցը հավասարաչափ տարածում են մաշկի վրա։
  • Ստվերաներկման վրձին-Ստվերաներկման(ստվերագծման)վրձինները պատրաստված են բնական մազիկներից,արտաքինից փափուկ են։Օգտագործվում է ցանկացած սուր եզրեր ստվերելու`անխափան էֆեկտի համար։Պատրաստված լինելով բնական մանրաթելից այն լավագույնս համապատասխանում է դիմափոշի արտադրանքներին:

Աչքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստվերաներկի խոզանակներ։
    • Հարթ ստվերաներկի խոզանակ- Այս խոզանակը կարելի է պատրաստել ինչպես սինթետիկ, այնպես էլ բնական մանրաթելերից,ունի հարթ ձև:Այն օգտագործվում է դիմափոշու և կրեմի ստվերաներկերի հավասարաչափ կիրառման համար կոպերի շրջանում։Հարթ ստվերաներկի խոզանակը նաև կոչվում է կատվի լեզվի խոզանակ։[4][5]
    • Անկյունային խոզանակ -Այս խոզանակը պատրաստված է բնական մանրաթելից և ունի թեքության անկյուն:Այն օգտագործվում է արտաքին անկյունում մուգ երանգներ ստեղծելու՝ ավելի մանրամասն տեսք հաղորդելու համար։[6]
    • Փափկամազ խառնող խոզանակ-Սովորաբար, խառնուրդի խոզանակները պատրաստվում են բնական մազիկներով՝ արտաքինից փափուկ են:Դրանք օգտագործվում են ցանկացած անհարթ եզրեր ընդգծելու ՝ անթերի էֆեկտ ստանալու համար:Այս խոզանակները լավագույնս կիրառելի են փոշի արտադրանքի հետ՝ շնորհիվ բնական մանրաթելի:[6]
    • Ծալքավոր գծի խոզանակ - Այս խոզանակը կարելի է պատրաստել ինչպես բնական, այնպես էլ սինթետիկ մազիկներով և ունի սրածայր կտրվածք:Այն շատ ավելի փոքր է, քան նախորդ խառնուրդի խոզանակը,այն հիանալի կերպով համադրում է ծալքերի գույնը ՝ առանց որևէ տարբերության:[6]
    • Մատիտի խոզանակ - Այս խոզանակը նախորդ խառնուրդի խոզանակի զգալիորեն փոքրացված տարբերակն է և սովորաբար պատրաստված է լինում բնական մանրաթելերից:Մատիտի խոզանակը կարելի է օգտագործել փոքր հատվածներին գույներ ավելացնելու, ինչպես նաև դրանք ստվերելու համար ՝ առանց  ավելորդ գունանյութերի տարածման:Կարելի է նաև միացնել հոնքերի կամարների և ներքին անկյունների շեշտադրումներ,սա լավ համադրվում է դիմափոշու հետ:
  • Թևավոր աչքերի մատիտ խոզանակ - Այն պատրաստված է սինթետիկ մանրաթելից և ունի սուր ծայր՝ հազիվ նշմարելի մազիկներ,ինչն օգնում է ամենասուր և կատարյալ թևավոր մատիտին։
  • Կեղտոտ խոզանակ -Այս խոզանակը պատրաստված է բնական մազիկներից՝ հավասարաչափ կիրառման համար,հիմնականում օգտագործվում է դիմափոշիների և քսուքների հետ:Այն կարող է պատրաստվել նաև սրածայր գմբեթի փրփուրից:Դրա հիմնական օգտագործումը աչքերի մատիտը քսելն է,մուգ ստվերաներկերը ուրվագծելն է կամ կոպիտ գծերը մեղմելը:[7]
  • Թարթչաներկի խոզանակ - Սովորաբար այն լինում է թարթչաներկի հետ,բայց նաև կան միանգամյա օգտագործման խոզանակներ, սովորաբար, երբ թարթչաներկը կիրառվում է մի քանի տարբեր մարդկանց վրա:[8]
  • Հոնքերի խոզանակ - երկար, բարակ, ավելի կոշտ մազերով:
  • Թարթիչների և հոնքերի սանր - Հոնքերի մազերը ուղղում ենք՝ օգտագրծելով հոնքերի սանր,իսկ թարթիչների սանրը օգնում է հեռացնել թարթիչներին կուտակված տուշը,ինչպես նաև օգնում ազատվել արհեստական  թարթիչներից։
  • Կիսաբնական հոնքի խոզանակ - Սա բազմաֆունկցիոնալ խոզանակ է, քանի որ կարող եք գծել թարթիչների վերին գիծը ՝ օգտագործելով կոր ծայրը, ինչպես նաև լրացնել հոնքերը:Այս խոզանակը սովորաբար պատրաստվում է սինթետիկ մազերից:Խոզանակը կարելի է օգտագործել դիմափոշիների,հեղուկների և քսուքների հետ։Այս խոզանակի վերջում տեղադրված վարդակն օգնում է խառնել հոնքերի արտադրանքը,որպեսզի այն հնարավորինս բնական տեսք ունենա:

Շուրթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շուրթերի երեսպատման վրձին - Այս վրձինը չափսերով ավելի մեծ է,քան նուրբ երեսպատման վրձինը,օգտագործվում է շուրթերին հստակ ուրվագիծ հաղորդելու համար։
  • Շուրթերի վրձին - Այս վրձինն օգտագործվում է շուրթերին ծավալ հաղորդելու համար օգտագործելով ընտրած շուրթերի գույնը,և այն ապահովում է հավասարաչափ կիրառում:
  • Շուրթերի փայլ կիրառիչ - սովորաբար լինում է շուրթերի փայլի հետ միասին,և ունի եղնաձև տեսք։

Դիմահարդարման խոզանակների(վրձինների)մազիկների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմահարդարման կիրառումը կարող է տարբեր լինել խոզանակի ստեղծման համար օգտագործվող նյութերի պատճառով:Դիմահարդարման վրձինների մազիկները կարող են լինել սինթետիկ կամ բնական:Դիմահարդարման ընթացքում վրձինը բավականին կարևոր է,քանի որ արտադրանքի կիրառման եղանակը մեծամասամբ կախված է դրանից.կախված է դիմահարդրման վրձնի տեսակից,և դրա մազիկներից,սրանք կարող են դիմահարրման միջոցը սերտորեն միաձուլել դեմքին,կամ հկառակը։

Սինթետիկ մազիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթետիկ մազիկները դիմահարդարման վրձինների մեջ օգտագործվող ամենատարածված նյութն են:Այս վրձինները հանդիպում են դեղատներում և դիմահարդարման հատուկ խանութներում:Մազիկները պատրաստված են պլաստիկից, նեյլոնից կամ այլ սինթետիկ մանրաթելերից և կարող են ներկվել:[9] Սինթետիկ մազիկները հաճախ օգտագործվում են հեղուկ և յուղալի արտադրանքի համար,քանի որ դրանք հակված են ավելի հեշտությամբ խառնել,և չեն սպառում արտադրանքը այնքան,որքան բնական վրձինների մազիկները:[10]Սինթետիկ մազիկները փափուկ են։Դրանք սովորաբար ավելի երկար են օգտագործվում քան բնական մազերովը,քանի որ մազիկները չեն քայքայվում և այնքան էլ փխրուն չեն:

Բնական մազիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական մազիկները հաճախ մուգ գույնի են լինում,միջին փափկության,շուտ են թափվում,ավելի լավ են պահում գունանյութերը և դժվար է լվանալ:Քանի որ բնական մազերը շատ ծակոտկեն են, դրանք ներծծում են ավելի շատ գունանյութեր և հավասարաչափ տարածում դրանք:Բնական մազիկներով վրձինները լավագույնս կիրառելի են փոշի արտադրանքի համար, և ավելի լավ է խուսափել հեղուկ կամ յուղալի արտադրանքներից, քանի որ դրանք ներծծում են արտադրանքի մեծ մասը:Թեև բնական մազերն ավելի նախընտրելի են կոսմետիկ արդյունաբերության մեջ,սակայն մազերն ինքնին կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել շնորհիվ կենդանական ծագման։Բնական մազիկները թույլ են տալիս ավելի հեշտ վերահսկել արտադրանքը,երբ այն խառնվում է կամ նույնիսկ կիրառվում արտադրանքին՝շնորհիվ  մազերի կուտիկուլների։

Բնական մազիկների տեսակներ[11][12][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամույր
  • Այծ
  • Փորսուղ
  • Պոնի
  • Սկյուռ
  • Կոլինսկի սամույր
  • Քիսել (նաև հայտնի է որպես կարմիր սամույր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Girl's Style Guide to Makeup Brushes and Their Uses». BeautiSecrets (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-08-01-ին.
  2. D'Allaird, Michelle (2012-03-07). Milady Standard Makeup (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-1-133-71221-3.
  3. «12 Makeup Brushes You Actually Need and Exactly How to Use Them». Cosmopolitan (ամերիկյան անգլերեն). 2018-02-08. Վերցված է 2018-08-01-ին.
  4. Mosco, Valentina; Passeri, Azzurra (2015-03-09). School of Makeup: Learn a step by step beauty make up routine (անգլերեն). Edimedia. ISBN 978-88-97771-08-1.
  5. Brown, Bobbi (2008-12-01). Bobbi Brown Makeup Manual: For Everyone from Beginner to Pro (անգլերեն). Grand Central Publishing. ISBN 978-0-446-54320-0.
  6. 6,0 6,1 6,2 «The Ultimate Makeup Guide Part 2 - Makeup Brushes 101». MakeUp Martini (ամերիկյան անգլերեն). 2016-05-19. Վերցված է 2021-03-02-ին.
  7. Lockwood, Lindsey (2011). Secret Model Beauty: Taken Off The Set By An Experienced Professional Model (անգլերեն). Secret Model Beauty. ISBN 978-1-4507-8209-8.
  8. Rostamian, Michelle; Am; Montell, a. «Your Ultimate Makeup Brush Guide: The Ones You Need and How to Use Them». Byrdie (անգլերեն). Վերցված է 2020-11-13-ին.
  9. D'Allaird, Michelle (2012-03-07). Milady Standard Makeup (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-1-133-71221-3.
  10. «Making The Switch: Why Synthetic Makeup Brushes Are Better Than Natural Hair Brushes – Je t'aime by Hotashi». www.hotashi.com. Վերցված է 2016-10-27-ին.
  11. D'Allaird, Michelle (2012-03-07). Milady Standard Makeup (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-1-133-71221-3.
  12. Davis, Gretchen; Hall, Mindy (2012-10-12). The Makeup Artist Handbook: Techniques for Film, Television, Photography, and Theatre (անգլերեն). CRC Press. ISBN 978-1-136-06622-1.