Դիմափոշի

Դիմափոշի (ֆր.՝ poudre՝ փոշի), դեկորատիվ կոսմետիկ միջոց մանր փոշու տեսքով։ Օգտագործվում է դեմքի մաշկին որոշակի երանգ տալու համար։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն արտադրվում է փոշի, հեղուկ և սեղմված կոմպակտ ձևով։ Սա հանքային և օրգանական նյութերի բուրավետ համասեռ խառնուրդ է։
Կազմություն՝ տալկ, ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ, կաոլին։
Լայն տարածում ունեն դիմափոշու սպիտակ, վարդագույն, դեղնավուն, դեղնավարդագույն գույները, ինչպես նաև արևայրուքի և դեղձի գույները։ Դիմափոշու գունավորման համար օգտագործում են ոչ օրգանական (սիենա, դեղին և կարմիր երկաթի օքսիդի գունանյութեր և այլն), օրգանական (էոզին, կոսմետիկ ներկեր), հանքային և սինթետիկ ծագմամբ ներկանյութեր։ Որպեսզի դիմափոշին ունենա հաճելի բույր, նրա մեջ ավելացնում են բուրավետիչ։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր տեսակի դիմափոշիների պատրաստման գործընթացը (բացառությամբ կրեմանման և հեղուկ) հիմնականում դրա բոլոր բաղադրիչների միախառնումն է, հետո մաղերով մաղելը (1 սմ քառակուսու վրա 3600 անցքով) կամ համապատասխան աղացներով միախառնումը և մանրացումը, կոմպակտ՝ խառնելու և սեղմելու համար։
Քսելու եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրձինով
Այս տարբերակը ապահովում է համասեռ, հարթ ծածկույթ և թույլ է տալիս հստակ չափաբաժնով տարածել դիմափոշին։ Նույն վրձինով կարելի է մաքրել դիմափոշու ավելցուկը։ Չոր տեսակների համար ցանկալի է օգտագործել բնական նյութերից պատրաստված խոշոր կլորացված վրձիններ, իսկ կրեմ-դիմափոշու համար հարմար են հարթ վրձինները։
- Սպունգով
Սպունգով քսում են խտացված տեսակի դիմափոշին։ Սովորաբար այս տեսակի դիմափոշի գնելիս սպունգը ներառվում է հավաքածուի մեջ։ Լատեքսային սպունգները հարմար է օգտագործել խոնավ եղանակով քսելու համար, ինչպես նաև կրեմանման դիմափոշիների համար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Пудра, косметическое средство»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Менделеев, Дмитрий Иванович, Соколов, Александр Матвеевич (1890–1907)։ «Косметики»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ