Մասնակից:Աիդա Մանգասարյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Միտչել
Maria Mitchell
Դիմանկար
Ծնվել է1818 թվականին, օգոստոսի 1֊ին
ԾննդավայրՆանթաքեթ, Մասաչուսեթ,ԱՄՆ
Մահացել է1889 թվականին, հունիսի 28֊ին
Մահվան վայրԼին,Մասաչուսեթ,ԱՄՆ
Ազգությունամերիկացի

Մարիա Միտչել, (անգլ.՝ Maria Mitchell, 1818֊1889) ամերիկացի աստղագետ, ով 1847 թվականին աստղադիտակի օգնությամբ հայտնագործել է գիսաստղ և հայտնի է դարձել որպես Գիսաստղ «Միսս Միտչել»: Այս հայտնագործության համար նա արժանացել է ոսկե մեդալի: Մրցանակը շնորհել է Ֆրեդերիկ 7-րդ Դանիացին: Մեդալը հայտնում է․ «Զարմանալի չէ, որ մենք նայում ենք աճող և ընդլայնված աստղերին»: Միտչելն առաջին ամերիկացի կինն էր, ով աշխատել է որպես պրոֆեսիոնալ աստղագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է օգոստոսի 1-ին 1818 թվականին Նանթաքետում և եղել է Բենջամին Ֆրանկլինի բարեկամուհին: Նա ուներ 9 եղբայր ու քույր: Ծնողները՝ Ուիլիամ Միտչել և Լիդիա Միտչելը, եղել են քվակերներ: Նրա ծնողները ինչպես նաև այլ քվակերներ գնահատում էին կրթությունը և հոգ են տարել, որպեսզի Մարիան ստանա այնպիսի կրթություն ինչպես իր եղբայրները: Չնայած այլ բաների, քվակերների կրոնը սովորեցնում է հավասարության սեռերի միջև: Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Մարիան ընդունվել է Հյուսիսային քերականական դպրոց, որտեղ նրա հայրը եղել է առաջին տնօրենը: Երկու տարի նա այցելել է այդ դպրոցը, այնուհետև նրա հայրը կառուցել է իր սեփական դպրոցը Հովարդ փողոցում։ Այդտեղ նա եղել է և՛ ուսանող և՛ իր հոր օգնականը[1]: Տանը հայրը նրան սովորեցնում էր աստղագիտություն, օգտագործելով իր սեփական աստղադիտակը[2]: Հոր դպրոցի փակումից հետո նա ընդունվեց Unitarian minister Cyrus Peirce’s school for young ladies: Հետո նա աշխատել է որպես ասիստենտ, իսկ 1835 թվականին նա բացել է իր սեփական դպրոցը[3]: 1847 թվականին հոկտեմբերի 1-ին նա հայտնաբերել է մի գիսաստղ օգտագործելով իր աստղադիտակը: Նա մեդալ է վաստակել և այն հռչակ է բերել նրան ամբողջ աշխարհում: Նախկինում միակ կինը, ով հայտնաբերել էր գիսաստղ դա Քերոլայն Հերշելն էր: Այդ իրավիճակում կար մի վեճ, քանի որ Ֆրանչեսկո դե Վիկոն երկու օր անց հայտնաբերել է գիսաստղ, սակայն ավելի վաղ գրել է մի զեկույց դրա մասին: Վեճը լուծվել է հօգուտ Մարիայի: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1848 թվականին: 1848 թվականին Մարիան դարձավ ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի առաջին կին անդամը: 1865 թվականին նա դարձավ աստղագիտության պրոֆեսոր Վասար քոլեջում: Նա նաև ստացել է քոլեջի աստղադիտարանի տնօրենի կոչումը: Այնտեղ ուսուցանելուց հետո, նա իմացավ, որ չնայած իր հեղինակության ու փորձի, նրա աշխատավարձը կազմել է ավելի քիչ, քան շատ երիտասարդ պրոֆեսորներ-տղամարդկանց աշխատավարձերը: Նա պահանջել է, աշխատավարձի բարձրացում, և ստացել է այն: 1842 թվականին նա թողեց քվակերական հավատը և սկսեց հետևել ունիտար սկզբունքներին: Ի նշան բողոքի, ընդդեմ ստրկության, նա դադարեց կրել բամբակյա հագուստ: Մարիան կնքել է իր մահկանացուն 1889 թվականի հունիսի 28-ին: Նա թաղված է Նանթաքետում[4][5]:

Նրա հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր պատվին է կոչվել Նանթաքետի աստղադիտարանը և ասոցացիա, որից մեկը հանդիսանում է այս աստղադիտարանը[6].
  • Նաև իր պատվին է կոչվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից նավ,— SS Maria Mitchell և խառնարան լուսնի վրա
  • Գոյություն ունի թանգարան Մարիա Միտչել։ Մարիան հետմահու ներգրավվեց Կանանց փառքի ազգային դահլիճում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kendall, Phebe Mitchell. Maria Mitchell: Life, Letters, and Journals. Boston: Lee & Shepard, 1896. (out of print; compiled by her sister)
  • M. W. Whitney, In Memoriam, (Poughkeepsie, N. Y., 1889)
  • M. K. Babbitt, Maria Mitchell as her students Knew her, (Poughkeepsie, N. Y., 1912)
  • Albers, Henry editor «Maria Mitchell, A Life in Journals and Letters» College Avenue Press, Clinton Corners, NY, 2001. (Henry Albers was the Fifth Maria Mitchell Professor of Astronomy at Vassar College.)
  • Torjesen, Elizabeth Fraser, Comet Over Nantucket: Maria Mitchell and Her Island: The Story of America’s First Woman Astronomer, (Richmond, IN: Friends United Press, 1984)
  • Renée Bergland, Maria Mitchell and the Sexing of Science: An Astronomer Among the American Romantics, Beacon Press, Boston, 2008.
  • Wright, Helen, Sweeper in the Skies: The Life of Maria Mitchell, (College Avenue Press, Clinton Corners,NY,1997.ISBN 1-883551-70-6. (Commemorative Edition of 1949 edition. Wright was born in Washington,DC and served as assistant in Astronomy Dept. at Vassar and later US Naval Observatory and Mt. Wilson Observatory.Wrote bios of Geo. Hale and Palomar Observatory & w. Harold Shapley co-ed of Treasury of Science)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Among The Stars: The Life of Maria Mitchell. Mill Hill Press, Nantucket, MA. 2007
  2. Maria Mitchell
  3. Gormley, Beatrice. Maria Mitchell: The Soul of an Astronomer. Eerdmans Publishing Co, MI. 1995.
  4. Prospect Hill Cemetery, Nantucket, Massachusetts
  5. «Maria Mitchell - Retirement and a Return to Lynn». Maria Mitchell Association. Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին. Վերցված է 29 March 2012-ին.
  6. «Maria Mitchell Association - About Us». Maria Mitchell Association. Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին. Վերցված է 29 March 2012-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]