Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ52

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Crossout
ՄշակողՌուսաստան Targem games
ՀրատարակիչԵրկիր Gaijin Entertainment
Անոնսի թվականՄայիսի 18, 2015
Թողարկման թվականՄայիսի 30, 2017
ՊլատֆորմներԱՀ (Windows), Xbox One, Playstation 4
ՇարժիչHammer Engine
Վերջին տարբերակ0.9.95
ԺանրMMO-action
Խաղի ռեժիմ

Բազմամասնակցային

Միամասնակցային
Տարիքային
վարկանիշներ
12+
Կառավարումստեղնաշար, մկնիկ, գեյմփադ

Crossout, հետապոկալիպսիսյան էքշն ժանրի համակարգչային բազմամասնակցային օնլայն-խաղ երրորդ՝ դեմքից[1]: Խաղի հիմքը կազմված է զրահապատ մեքենաներով սեսիոն PvP-մարտերից, ինչպես նաև PvE-միսիաներից, ծեծկռտուքներից, վարկանիշային և կլանային մարտերից: Բացի այդ, խաղի հիմնական տարրերից մեկը շուկան է, խաղի ընթացքում առևտուրը և հաստոցների վրա դետալների ստեղծումը[2]:

Խաղի մշակողը հանդիսանում էTargem Games ռուսական ստուդիան, հրատարակիչը՝ Gaijin Entertainment ստուդիան է:

Խաղը գտնվում է ԲԲԹ փուլում (Բաց Բետա-Թեստավորում):

Խաղային աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2027 թվականին մոլորակը համակվել է առեղծվածային համաճարակով, որը գրեթե միաժամանակ սկսեց ամբողջ Երկրի վրա: Նրանք, ովքեր առաջին օրը չէին մահանում, զգում էին հալյուցինացիաներ և գլխացավեր, խենթանում էին և իրենց կյանքից զրկում: Հիվանդության աղբյուրը, որը ստացել է լրագրողներից Քրոսաութ անվանումը, և մարդկանց վրա ունեցած ազդեցության բնույթը չէր կարող հայտնաբերվել:

Մինչ լրատվամիջոցները դեռ աշխատում էին, հնչվեց հիվանդության բնույթի մասին մի քանի վարկած: Ոմանք պնդում էին, որ բջջային հեռախոսների և հեռուստատեսությունների ճառագայթումը վարակվել է տեղեկատվական վիրուսով ահաբեկչական հարձակումների հետևանքով: Մեկ այլ վարկածի համաձայն, տեղի է ունեցել մթնոլորտի վարակում երկնաքարի վերջին անկման արդյունքում: Ինչ-որ մեկը խոսում էր էվոլյուցիոն թռչքի և նոր մարդկության մասին:

Մոլորակը խեղդվեց քաոսից: Մարդիկ փախչում էին քաղաքներից, որոնք վերածվել են զանգվածային գերեզմանների: Շատերը փորձում էին փրկվել օգտագործելով հակագազներ և պաշտպանիչ դիմակներ, ամբողջությամբ հրաժարվելով էլեկտրոնային սարքերից: Բայց ամեն ինչ ապարդյուն էր, և մի քանի սարսափելի ամիսների ընթացքում մարդկային քաղաքակրթությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր:

Մարդկիկ, ովքեր ողջ են մնացել Քրոսաութի աղետում, աստիճանաբար սկսեցին փոխվել, տասնհինգ տարի անց փոխակերպումները սկսեցին դրսևորվել նույնիսկ արտաքնապես: Առավել նկատելի մետամորֆոզները տեղի են ունեցել աչքերում՝ ոմանցը սկսեցին պայծառանալ, մյուսների մոտ սկսեցին հիշեցնել սև վիհեր: Որպեսզի կողմնակիներից թաքցնեն իրենց շեղումների բնույթը, մարդիկ սկսեցին ծածկել դրանք խիտ հագուստի և մուգ ակնոցների տակ:

Անցել է 26 տարի Քրոսաութից: Շատերը հուշում են, թե ինչպես էին ապրում նախկինում: Ինչպես միշտ, ինչ-որ մեկը փորձում է վերակառուցել հին աշխարհը, իսկ ինչ-որ մեկը վայելում էր այդ քաոսը և կործանումները: Բայց կան մարդիկ, որոնց մեջ գրեթե մարդկայնություն չի մնացել: Նրանք թաքցնում են իրենց դեմքերը դիմակների տակ և նրանց շարժառիթները հայտնի չեն[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Crossout-ի իրադարձությունները տեղի են ունենում 2048 թվականին (իրական ամսաթվից 30 տարի անց), քաղաքակրթության ավերակների վրա: Ողջ մնացածներին սպասվում է անողորմ պայքար արժեքավոր ռեսուրսների համար: Նրանց հիմնական զենքը կլինի զրահապատ մեքենաներ, հավաքված ամեն ինչից, որոնք գտնվում են հետապոկալիպսիսյան աշխարհի հեռուներում[4]:

Crossout-ի սյուժեն կապված է Ex Machina խաղի հետ, մշակված Targem Games-ի կողմից[5][6]:

Խաղային պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

զրահապատ մեքենաների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գլխավոր առանձնահատկությունը՝ զրահապատ մեքենաներն են, որոնք խաղացողն ինքնուրույն ստեղծում է տարբեր մասերից և նյութերից, ձեռք բերած ճակատամարտում կամ շուկայում այլ խաղացողներից գնած: Մեքենայի գլխավոր մասերն են խցիկը, պլատֆորման և զանազան գործածականներ՝ պարտադիր մեքենայի ստեղծման համար: Մնացած մանրամասները, ինչպիսիք են զրահը, զենքը, սպառազինությունը, գեներատորները, արագացուցիչները և այլ սարքերը, թեև պարտադիր չեն մարտում մասնակցության համար, բայց ավելի արդյունավետ են մարտական առումով:

Crossout-ում կա զրահապատ ավտոմեքենաների կաղապարներ և պատրաստի մոդելներ: Կան մի քանի տեսակի կաղապարներ; ֆրակցիոն զրահապատ մեքենաներ, որոնք խաղացողը կարող է ստանալ տարբեր ֆրակցիաներում որոշակի մակարդակի հասնելուց հետո; զրահապատ մեքենաներ ցուցահանդեսից, որոնք տեղադրում են ընդհանուր մուտք իրենք՝ խաղացողները; «կարող եմ հավաքել» զրահապատ մեքենաներ, որոնք ավտոմատ կերպով հայտնվում են ավտոտնակում համապատասխան կոճակի սեղմելու դեպքում: Մեքենաները հաշվեկշռի համար բաժանում են ըստ ՀՄ-ի (Հզորության Միավորներ): Յուրաքանչյուր մանրամաս ունի իր սեփական ՀՄ: Զրահապատ մեքենաների բոլոր մանրամասների ՀՄ-ից հավաքվում են ընդհանուր ՀՄ: Որքան լավն է մանրամասն, այնքան բարձր է նրա ՀՄ: Սակայն, այնուամենայնիվ, խաղացողը կարող է կամայականորեն փոխել, բարելավել կամ վերակազմավորել զրահապատ մեքենան իրենց առկա մասերից: Այսպիսով, օգտվողները կարող են ստեղծել այնպիսի մեքենաներ, որոնք լավագույնս համապատասխանում են իրենց ոճին:

Չնայած այն հանգամանքին, որ խաղացողը կարող է մշակել գրեթե ցանկացած տեսակի զրահապատ մեքենա, Crossout-ում աշխատում են ֆիզիկայի օրենքները: Սա նշանակում է, որ ծանր մեքենան ավելի դանդաղ է շարժվելու, իսկ խոշոր տրամաչափի թնդանոթից հետահարումը կարող է շրջել թեթև զրահապատ մեքենան: Այսպիսով, մեքենան կառուցելիս խաղացողին պետք է լինելու պահպանել մեքենայի տարբեր հատկանիշների հավասարակշռությունը[7]:

Տարբեր մասեր կարելի է ստանալ մարտում, գնել ուրիշ խաղացողներից կամ ինքնուրույն հավաքել:

Խաղացողի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Crossout-ում խաղացողների զարգացման համակարգն իրականացվում է այսպես կոչված «ֆրակցիաների» միջոցով: Ընդհանուր առմամբ խաղի մեջ ներկայացված են յոթ ֆրակցիաներ. Մեխանիկների չեզոք ֆրակցիա և լրացուցիչ ֆրակցիաներ՝ Կատաղածներ, Կրակապաշտներ, Թափառականներ, Աղբահաններ, Տափաստանային գայլեր ու Լուսաբացի Երեխաներ: Որևէ ֆրակցիայում համբավի մակարդակի բարձրացման դեպքում խաղացողը ստանում է, որպես մրցանակ «Կոնստրուկցիա» դասակարգի մասեր՝ բախարգելներ, եզրակի մասեր, կարկասի մասեր և այլն, որոնք այլ կերպ չեն կարող ձեռք բերվել: Բացի այդ, Մեխանիկների ֆրակցիան պարգևատրում է խաղացողին նոր ներկերով, պրոֆիլի համար դիմանկարով և մեքենայի կոնստրուկցիայի մանրամասների քանակի առավելագույն ավելացումով: Տարբեր զենքեր և մասեր խաղացողները կարող են պատրաստել ֆրակցիաների հաստոցների վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մարտավարական ոճը: Կոնտակտային սպառազինությամբ արագ մեքենաների համար արժե գնալ «Վայրենիների» մոտ, անցյալ ավիացիոն հզորության, ռետրո ոճի և միջին դիստանցիոն մարտի վարման ներդաշնակության համար՝ «Թափառականների» մոտ, ծանր տեխնիկայի ստեղծման մեջ կօգնեն «Աղբահանները», իսկ վերջին բանակային նորույթը պետք է փնտրել «Տափաստանային գայլերի» ավտոտնակում[2]: Թռիչքի և ֆուտուրիստական սպառազինության օգտագործման համար կպահանջվեն հանճարեղ գիտնականների մշակումները, որոնք օգտագործում են «Իկառ VII» ուղղահայաց ռեակտիվ արագացուցիչներ և էներգետիկ զենք «Լուսաբացի Երեխաների» ֆրակցիայից[8]: Իսկ, որպեսզի հավաքել խելահեղ հոթ-ռոդ հրանետերով, պետք է լինելու «Կրակապաշտների» ունակությունները:

Շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Crossout-ում շուկան իրենից ներկայացնում է առևտրային հարթակ, որտեղ խաղացողներին հնարավորություն է տրված գնել և վաճառել ցանկացած ռեսուրսներ ու մանրամասներ (բացի սկզբնականից և «Կոնստրուկցիա» դասակարգի մասերից, որոնք տրվում են, որպես պարգևատրում): Ընդ որում, առևտուրը իրականացվում է բացառապես մետաղադրամով և ապրանքների անմիջական փոխանակումը հնարավոր չէ[2]:

Crossout Վիքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա առանձին տեղեկատվական կայք է ամեն ինչի մասին, ինչ կա Crossout-ում. մասեր, լոկացիաներ, ներկեր, հարմարեցումներ և այլն: Նաև այնտեղ ներկա են մանրամասներ, դիմանկարներ և հարմարեցումներ, որոնք արտահանված են խաղից կամ հասանելի են միայն մշակողների համար: Այս կայքը աշխատում է Fandom Wikia բազայում:

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

mmorpg.com խաղային պորտալը Crossout-ին անվանել է ներկայացվածներից առավել նորարարական խաղ E3 2015 ցուցահանդեսում[9]: Gamescom 2015 ցուցահանդեսի արդյունքներով Crossout-ը նաև ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում է երկրորդ տեղը The Best of Gamescom 2015 կատեգորիայում, mmogames.com ընթերցողների կարծիքով[10][11]: Steam-ում խաղացողներից ստացել խառը գնահատականներ[12]: Քննադատվում է խաղի բագերը, չափազանց տարօրինակ և պարզապես անարդյունավետ պատչերը, խաղի տնտեսության տարօրինակությունը և խաղացողների կարծիքների անտեսումը խաղի իրավիճակի մասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crossout: обзор игры про боевые машины. Gameplay. Кроссаут в ОБТ. | Канал Shara-Games.ru
  2. 2,0 2,1 2,2 Crossout: Видеопревью от StopGame
  3. «Crossout - Free to Play MMO action game». crossout.net. Վերցված է 2017-10-03-ին.
  4. Crossout – Превью ОБТ и обзор фракции “Степные волки”
  5. Анонс Crossout на RiotPixels
  6. Crossout
  7. Рецензия Crossout. Игры@Mail.Ru
  8. Crossout: Обновление 0.8.0 — «Дети Рассвета»
  9. MMORPG’s Best of E3 2015 Awards
  10. Reader's Choice: The best of Gamescom 2015
  11. Триумфаторы Gamescom 2015. Спецрепортаж
  12. 20 самых ожидаемых игр 2016 года