Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կոնստանտին
John Constantine
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչVertigo, DC Comics
ԴեբյուտThe Saga of the Swamp Thing № 37 (հունիս, 1985)
ՀեղինակԱլան Մուր (գրող), Սթիվ Բիսեթ, Ջոն Թոթլբեն (նկարիչ)
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունՋոն Կոնստանտին
ՏեսակՄարդ
ԶբաղմունքԽուզարկու, օկուլտիզմի և դիվաբանության գիտակ
Թիմեր և կազմակերպություններ
Տրենչկոատ բրիգադ, Մութ Արդարության Լիգա
Դաշնակիցներ
Բժիշկ Օկկուլտ, Միսթր Ե, Մեդիում Ռոուզ, Չես Չանդլեր, Զատաննա, Կանաչ Նետ, Բեթմեն
Թշնամիներ
Դժոխքի դևեր, Պապա Միդնայթ, Ընկածներից Առաջինը, Տրայգոն, Լյուցիֆեր
Հատուկ ուժեր և ունակություններ
Խորամանկություն, հիպնոզ և մտքի հսկողություն, կախարդություն, վերքերը բուժող դիվային արյուն

Ջոն Կոնստանտին (անգլ.՝ John Constantine, արտասանվում է, ինչպես /ˈkɒnstəntaɪn/)[1][2][3] (ծնվել է 1953 թվականի մայիսի 10-ին)՝ հորինված կերպար, խուզարկու-օկուլտիստ DC Comics հրատարակչության Vertigo տպագիր կոմիքսների շարքում: Առաջին անգամ հայտնվել է «Swamp Thing» կոմիքսի 37-րդ թողարկման մեջ: Ստեղծողներ. Ալան Մուր, Սթիվ Բիսեթ և Ջոն Թոթլբեն: Կոնստանտինը գլխավոր հերոսն է «Hellblazer» կոմիքսների շարքում:

Հրապարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կոնստանտինը առաջին անգամ հայտնվել է 1985 թվականին «The Saga of the Swamp Thing» սարսափ կոմիքսների շարքում, որտեղ նա կատարել է գլխավոր հերոսի «գերբնական խորհրդականի» դերը:

Այս վաղ ելույթներում Կոնստանտինը նկարագրված է եղել, որպես կասկածելի բարոյական սկզբունքներով մի կախարդ: Հերոսի տեսքի հիմքում ընկած էր երաժիշտ Սթինգը, ավելի ճիշտ, նրա տեսքը «Սեռա և Էլեյ» ու «Կվադրոֆենիա» ֆիլմերում: Ալան Մուրը ստեղծեց իր կերպարին՝ նկարիչներ Սթիվեն Ռ. Բիսեթի և Ջոն Թոթլբենի հետքով, որոնք լինելով The Police խմբի երկրպագուներ, ուզում էին նկարել հերոսին, որը կունենա Սթինգի տեսքը: Իր վաղ ելույթներում «Swamp Thing» շարքում, կերպարը ուներ մեծ նմանություն Սթինգի հետ և № 51 թողարկման մեջ, Կոնստանտինը հայտնվել է նավակի վրա, քթի վրա՝ «Հարգարժան Գոնդոր Սամներ» (The Honorable Gordon Sumner) կոչումով:

Հորինված կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կոնստանտինը ծնվել է 1953 թվականի մայիսի 10-ին Լիվերպուլում: Կոնստանտինը կարող էր ունենալ երկվորյակ եղբայր, բայց նա ծնվել է մահացած, վաղաժամ ծնունդների պատճառով, հրահրված արհեստական աբորտից (գաղափարի նախաձեռնողն է եղել նրա հայրը, ինչի պատճառով գտնվում է այժմ դժոխքում), որի արդյունքում մրա մայրը`Մերի Էնը, իր երկվորյակի հետ միասին մահացավ: Հայրը չէր ուզում վերցնել մեղքը իր կնոջ մահվան համար և մշտապես մեղադրում էր որդուն, որի պատճառով երկուսն էլ միմյանց հանդեպ ուժեղ անհանդուրժողականություն էին զգում:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինը՝ խորամանկ և փորձառու օկուլտիստ ու կախարդ է, որը ունի առեղծվածային գիտելիքների ընդարձակ պաշար: Հենց այդ հատկություններն էլ օգնում են նրան հաղթել: Բայց ընդհանրապես նա նախընտրում է խուսափել գերազանցող հակառակորդից:

Վերահղումներ ուրիշ կոմիքսներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսի կոմիքսներից մեկում՝ Planetary, յոթերորդ թողարկման մեջ նկարագրվում է ջեք Քարտերը, հեռակա հիշեցնելով Ջոն Կոնստանտինին: Կոմիքսներում նա կեղծել է իր մահը, որից հետո փոխել է տեսքը, սափրելով գլխի մազերը և երկար վերարկու հագնելով: Երբ նա բացում է կուրծքը, նրա վրա երևում են դաջվածքներ, նույնական նրան որը կրում է Սփայդեր Երուսաղեմը՝ «Տրանսմետրոպոլիտեն» կոմիքսների գլխավոր հերոս, պակասում է միայն գլխի վրա սարդի դաջվածքը և ֆիրմային ակնոցները:դառնալով Երուսաղեմի նման, կերպարը հայտարարում է. «Ութսունականները վաղուց անցյալում են: Ժամանակն է շարժվել առաջ: Ժամանակն է այլ մարդ դառնալ»:

«Injustice: Gods Among Us» խաղի հիման վրա ստեղծված կոմիքսում Կոնստանտինը միանում է Դիմադրույան շարքերը, որը գլխավորում է Բեթմենը: Սինեստրի Կորպուսի և Կանաչ Լապտերների պայքարի ժամանակ, զոհված պահապաններից մեկը ընկնում է նրա նախկին կնոջ տան վրա և ավերում է այն, դրանով սպանում նախկին կնոջը, նրա նոր ամուսնու հետ, ինչի պատճառով ռոուզ Կոնստանտինը՝ Ջոնի հարազատ դուստրը, զրկվում է մայրիկից ու տանիքից: Ջոնը օգնում է Բեթմենին, Բժիշկ Ֆեյթի և Ռոուգմենի հետ միասին բռնել Լիգայի մի քանի անդամին, որոնք կռվում են Սուպերմենի կողմից: Փորձելով հաղթել Բեթմենի կախարդական դաշնակիցներին, Սուպերմենը պայման է կապում Սպեկտրի հետ (որը, ըստ էության Միսթր Մքսիզպտլկն էր): Ջոնը գուշակել է Սուպերմենի այդ քայլը, դրա համար թուլացրել է կախարդանքը, որը զսպում է Ռեյվենին, որպեսզի նա կարողանա օգնություն կանչել իր հոր՝ Թրայգոնի կողմից: Դևը ու Իմպը պայքարի մեջ մտան, սպառնալով ոչնչացնել Բեթմենին, Սուպերմենին և բոլոր նրանց, ովքեր կռվում են նրանց հետ, միևնույն ժամանակ: Արդյունքում, երկուսին էլ՝ Թրայգոնին և Մքսիզպտլկին հաջողվում է հեռացնել իրականության սահմանից, բայց Բժիշկ Ֆեյթը զոհաբերում է իրենով: Ինչպես պարզվեց, այս կախարդական կոնֆլիկտը հենց սկզբից պլանավորված էր Ջոնի կողմից՝ հեռացնելով Թրայգոնին, նա դրանով ուզում էր ապահովել Ռոուզին դևերի հարձակումներից: Բեթմենի հարցին, թե ով է նա, Ջոնը պատասխանեց, որ ինքը «պարզապես հայր է, ով ուզում է պաշտպանել իր դստերը»: Դրանից հետո Ջոնն ու Ռոուզը լքում են այս հարթությունը:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին դուրս է եկել «Կոնստանտին. Մթության տերը» ֆիլմը, որի գլխավոր դերը կատարել է Կիանու Ռիվզը:
  • 2013 թվականի մարտին Գիլյերմո դել Տորոն պատմել է «Մութ Արդարության Լիգա» ֆիլմի նկարահանման պլանների մասին: «Մութ Արդարության Լիգայի» կենտրոնական կերպար կդառնա Ջոն Կոնստանտինը, նրան կաջակցեն Ճահճային արարածը, Հանգուցյալը, Ջեյսոն Բլադը, Սպեկտրը և Զատաննան:
  • 2017 թվականի հունվարի 24-ին դուրս է եկել «Մութ Արդարության Լիգա» (Justice League Dark) լիամետրաժ մուլտֆիլմը: Նախագծի պրոդյուսերը դարձել է Ջեյ Օլիվան, «Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս», «Բեթմեն. Արկհեմի վրա հարձակում» և բազմաթիվ այլ կոմիքսների հիման վրա լիամետրաժ մուլտֆիլմների ստեղծող: Կոնստանտինին հմչունավորել է Մեթ Ռայանը, դերասան, որը խաղացել է այդ կերպարին 2014 թվականի սերիալում:
  • Ջոն Կոնստանտինը Զատաննայի հետ առկա է «Justice League Action» մուլտֆիլմի 7-րդ սերիայում:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի աշնանը կայացել է «Կոնստանտին» սերիալի պրեմիերան: Ջոն Կոնստանտինի դերը կատարել է վալլիական դերասան Մեթ Ռայանը[4]: 2015 թվականի մայիսի 8-ին NBC ալիքը փակել է սերիալը մեկ եթերաշրջանից հետո, հասցնելով նկարահանել 13 սերիա:

Ջոն Կոնստանտինը, Մեթ Ռայանի դերակատարմամբ, հայտնվել է «Նետ» հեռուստասերիալի 4 եթերաշրջանի 5 սերիայում:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գերբնական» սերիալի հրեշտակ Կաստիելի կերպարը հիմնված է Կոնստանտինի վրա[5]:
  • Բացի այդ, Կոնստանտինը դարձավ Դանթեի նախատիպը Devil May Cry ֆրանշիզի ներսկսման մեջ:

Քննադատություն և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին Ջոն Կոնստանտինը զբաղեցրել է 29-րդ տեղը «Կոմիքսների 100 լավագույն հերոսները, ըստ IGN-ի »[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swamp Thing vol. 2 #73
  2. Hellblazer № 34
  3. Hellblazer # 40
  4. Мэтт Райан станет «Константином»
  5. Reed, M R (September 25, 2008). «Hollywood Insider:Supernatural's Angel of Thursday – Chatting with Misha Collins About Castiel». Eclipse Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 2009-04-08-ին.
  6. John Constantine is number 29

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]