Jump to content

Մասնակից:Մանե Հովհաննիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
High heels have been restricted by law and policy in various places such as schools, museums, and localities such as Mobile, Alabama.[1] In this case, the sign forbids them on Stearns Wharf in Santa Barbara, California.
A pair of pumps/court shoes with 12 cm (4 34 inches) stiletto heels

Բարձրակրունկների քաղաքականության օրենք (անգլ.՝ High heel policy,) բարձրակրունկներ կրելու վերաբերյալ օրենք, որը տարբեր հանգամանքներում կամ վայրերում կարող է պահանջվել կամ արգելվել : Պատմականորեն Արևմուտքում բարձրակրուններն ասոցացվում էին արիստոկրատների հետ ;Դրանք օգտագործվում էին վերնախավի շրջանում սոցիալական դիրքն ընդգծելու,հասակը բարձրացնելու կամ ոտքերը և երկար զգեստները մաքուր պահելու նպատակով.Այն ժամանակ այս ոճը շքեղության նշան էր։ Մեր օրերում ստիլետտո կրունկների կրումը սահմանափակվել է:

Այնուամենայնիվ որոշ դրեսս կոդեր պահանջում են,որ կանայք կրեն բարձրակրունկներ ՝ ավելի բարձրահասակ և գրավիչ երևալու համար:Նմանատիպ կոշիկները կարող են ցավ պատճառել և վնասել ոտքերը այդ իսկ պատճառով կին աշխատողների կողմից բազմիցս բողոքներ են եղել օրենքի դեմ: 2016-ին Բրիտանացի քարտուղար Նիկոլա Թորփն ասաց, որ իրեն տուն են ուղարկել առանց վարձատրության՝ բարձրակրունկներ չկրելու համար, և այնուհետև նախաձեռնեց ստորագրահավաք, որը բավարար աջակցություն ստացավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվելու համար; Այն ի վերջո մերժվեց 2017 թվականի ապրիլին.ըստ կառավարության գործող օրենքը «ադեկվատ» էր;

Կանոններ, որոնք արգելում էին բարձրակրունկ կրել[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ 1430 թվականին շոպինները երբեմն ունեին 30 դյույմ (76 սմ) բարձրություն: Այնուհետև Վենետիկի օրենքը սահմանափակեց բարձրությունը մինչև երեք դյույմ, բայց այս կանոնակարգը լայնորեն անտեսվեց[2] : Մասաչուսեթսում 17-րդ դարում ընդունված օրենքն ասում էր, որ կանայք կարժանանան նույն վերաբերմունքին, ինչ կախարդները, եթե բարձրակրունկ կոշիկների միջոցով տղամարդկանց հրապուրեն ամուսնության[3]: 1770 թվականին բրիտանական խորհրդարանում օրենք է մտցվեց, որը բարձրակրունկների և այլ կոսմետիկայի օգտագործման համար սահմանում է նույն պատիժները, ինչ կախարդության համար[4]:

Հատակի մակերեսի և անվտանգության մտահոգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակի մակերեսի և անվտանգության մտահոգություններ Ստիլետտո կրունկի տակ ճնշումն ավելի մեծ է (շատ փոքր տարածքի միավորի հաշվով), քան փղի ոտքերի տակ ճնշումը։[5] Այսպիսով, երբ 1950-ականներին շատ նեղ ստիլետո կրունկներն ավելի տարածված դարձան, բազմաթիվ տեսակի շենքերի սեփականատերերը սկսեցին անհանգստանալ հատակների վրա մեծ քանակությամբ նման կրունկների ազդեցության մասին, հատկապես պատմական և բազմաբնակ շենքերում, :Փափուկ հողը դրսում նույնպես խնդիր էր թե հողի, թե բարձրակրունկ կրողի համար: Փայտյա հատակն ամենախոցելին էր, սակայն գորգը, լինոլեումը և սալիկապատ հատակները նույնպես վնասվելու վտանգի տակ էին : Հաճախ փակցվում էին պաստառներ, որոնցով փորձում էին արգելել կրունկներով կոշիկները, բայց դրանք հիմնականում անարդյունավետ էին: Ամերիկյան շենքերի սպասարկման ամսագրում 1963 թվականին հրապարակված մի հոդվածում ասվում է. «Մոտավոր հաշվարկներով, հատակի փոխարինումը ամբողջ երկրում արժեցել է առնվազն կես միլիարդ դոլար՝ ստիլետտոների հայտնվելուց հետո»[6]: 1963 թվականին USDA Forest Service-ը հայտարարեց, որ «ոճերի փոփոխության հետ մեկտեղ, ստիլետտո կրունկների խնդիրը նվազել է»[7][8][9]։

Բարձրակրունկ կրելու կարգավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիա և նորաձևության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Որոշ կանայք մարտահրավեր են նետել այն ակնկալիքներին, որ կանայք պետք է բարձրակրունկներ կրեն պաշտոնական վայրերում : 2015-ին մի խումբ կանանց արգելեցին մասնակցել ֆիլմի պրեմիերային Ֆրանսիայում՝ Կաննի կինոփառատոնում՝ հարթ կոշիկներ կրելու համար, այդ թվում՝ մի կնոջ, ով ֆիզիկապես անկարող էր կրունկներ կրել՝ իր ոտքից մեկի վիրահատության պատճառով: [10] Կանայք բողոքում էին, որ սա սեքսիստական ​​քաղաքականություն է, որը ստիպում է կանանց կարծրատիպային տեսք ունենալ. Փառատոնի կազմակերպիչները ավելի ուշ արձագանքեցին, որ «կանանցից բարձրակրունկ կրել պահանջելու լուրերն անհիմն են[11]:

Աշխատավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դրես-կոդեր կանանցից պահանջում են բարձրակրունկներ կրել, իսկ որոշ առողջապահական կազմակերպություններ կոչ են արել արգելել նման դրեսս կոդերը[12]: Աշխատող կանայք բազմիցս բողոքել են բարձրակրունկներ պահանջող քաղաքականության դեմ։Պնդվում էր, որ աշխատավայրում բարձրակրունկները պետք է ենթարկվեն առողջության և անվտանգության գնահատման[13][14]:

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի ազգային ավիաընկերությունը՝ Qantas-ը, 2023 թվականին հայտարարել է, որ իր բորտուղեկցորդուհիներից այլևս չի պահանջվի բարձրակրունկներ կրել[15][16]։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավայրում ընդունելի դրեսս կոդերի ուղեցույցները թույլատրվում են Կանադայի օրենսդրությամբ՝ ապահովելու աշխատակիցների անվտանգ և արդյունավետ աշխատանքը: Այնուամենայնիվ, այս առաջարկությունների մեջ բարձրակրունկների ընդգրկումը հակասությունների տեղիք է տվել: Աշխատավայրի որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սպասարկման ոլորտում կանայք, ովքեր կրում են բարձրակրունկներ, վնասվածքներ են ստանում ճամփորդությունների, ընկնելու կամ սայթաքելու պատճառով[17]: Բացի այդ, արտաքին տեսքի պահանջները, որոնք տարբերվում են կին և տղամարդ աշխատողների միջև, կարող են համարվել խտրական[17]:

2014 թվականին Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքի երեք ռեստորանային ցանցերի մատուցողուհիները ասացին, որ իրենցից պահանջվում է բարձրակրունկներ կրել աշխատավայրում՝ չնայած ցավի և վնասվածքի բողոքներին: Ղեկավարությունը պատասխանել է, որ չկա բարձրակրունկներ չկրելու գրավոր ուղեցույց[18]:

2017 թվականի ապրիլին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգը փոփոխեց իր աշխատանքային օրենսդրությունը՝ արգելելով գործատուներին պահանջել կանանց բարձրակրունկներ կրել աշխատավայրում: Բրիտանական Կոլումբիայի վարչապետ Քրիստի Քլարկն ասել է, որ կառավարությունը «փոխում է այս կանոնակարգը՝ վերջ դնելու այս վտանգավոր և խտրական գործելակերպին»: Կանադայի մյուս նահանգները հետևեցին օրինակին[19]:

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին ԱՄՆ մի քանի ավիաընկերություններ բորտուղեկցորդներից պահանջեցին կրունկներ կրել: Կրունկի նվազագույն բարձրությունը տատանվում էր կես դյույմից մինչև երկու դյույմ, որը սահմանել էր USAir-ը: Բորտուղեկցորդուհիները երբեմն խուսափում էին պահանջներից՝ թռիչքների ժամանակ ավելի հարմարավետ կոշիկներ հագնելով, քանի որ նրանց մենեջերները ավելի քիչ հավանական էին այնտեղ գտնվելու:

Կանանց կրունկներ կրել պարտադրող քաղաքականությունը մի շարք վայրերում կասկածի տակ է դրվել։ 2001 թվականին Լաս Վեգասում մատուցողուհիները կազմակերպեցին «Kiss My Foot» արշավը, որը թույլ տվեց կազինոներին նվազեցնել բարձրակրունկներ կրելու պահանջները։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-ին բրիտանական քիրոպրակտորների և ոտնաբույժների միությունը հրապարակեց զեկույց, որտեղ նկարագրված էր երկար ժամանակ բարձրակրունկներ կրելու վտանգները, և արհմիություններին և գործատուներին խնդրեց համագործակցել միջոցներ մշակելու համար՝ երաշխավորելու, որ կանացի կոշիկների համար ռիսկերի գնահատումը և այլընտրանքային տարբերակներ առաջարկելը[13]:

Նմանատիպ քաղաքականություն կրկին փորձարկվեց Մեծ Բրիտանիայում 2016 թվականին, երբ ժամանակավոր քարտուղար Նիկոլա Թորփն ասաց, որ իրեն տուն են ուղարկել առանց վարձատրության այն բանից հետո, երբ նա հրաժարվել է կատարել «PricewaterhouseCoopers»-ի հաշվապահների գրասենյակի դրես-կոդը, ըստ որի, պետք է կրել բարձրակրունկ կոշիկներ: 2-4 դյույմ: Աութսորսինգային Portico ընկերությունն ասաց, որ Թորպը «ստորագրել է արտաքին տեսքի քաղաքականությունը», սակայն այն բանից հետո, երբ Թորպը սկսել է առցանց ստորագրահավաք. Նոր ուղեցույցում ասվում է, որ բոլոր աշխատակիցները «կարող են կրել ցածր կոշիկներ իրենց հայեցողությամբ»[20]: Խնդրագիրը լայն աջակցություն է ստացել հասարակական գործիչների կողմից, ինչպիսիք են Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը և պատգամավորներ Քերոլայն Դինենեյջը, Մարգո Ջեյմսը և Թուլիփ Սիդիկը[21][22]: Երկու խորհրդարանական հանձնաժողովներ 2017 թվականի հունվարին որոշեցին, որ Պորտիկոն խախտել է օրենքը. ընկերությունն արդեն փոխել է աշխատանքի պայմանները[21][23]։ Միջնորդագիրը ստացել է ավելի քան 130 հազար ստորագրություն, ինչը բավական է բրիտանական խորհրդարանում քննարկման համար[24]։ Դա տեղի ունեցավ 2017 թվականի մարտի 6-ին, երբ պատգամավորները որոշեցին, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխի օրենքը, որպեսզի թույլ չտա գործատուներին պահանջներ ներկայացնել[23][25]: Այնուամենայնիվ, 2017 թվականի ապրիլին առաջարկը մերժվեց կառավարության կողմից, քանի որ այն հայտարարեց, որ գործող օրենսդրությունը «համարժեք է»[26]: Կառավարությունը 2018 թվականի մայիսին հրապարակված փաստաթղթում բացատրել է, որ բարձրակրունկների քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, ուղղակի խտրականություն է, նույնիսկ եթե տղամարդկանց կոշիկները նախատեսված են «խելացի երևալու», ինչպես նաև հնարավոր է անուղղակի խտրականություն հենաշարժողական խնդիրներ կամ տեսողություն ունեցող մարդկանց նկատմամբ[27]:

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին իսրայելական El Al ավիաընկերությունը պահանջ է ներկայացրել, որ բորտուղեկցորդուհիները կրեն բարձրակրունկներ մինչև ուղևորները նստեն[28]։ Ավիաընկերության աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ պահանջը կվտանգի բորտուղեկցորդուհիների առողջությունն ու անվտանգությունը և իր անդամներին հանձնարարել է անտեսել կանոնը: Ավելի ուշ այդ պահանջը հանվեց[29]։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Ֆիլիպիններում ընկերություններին արգելվեց կին աշխատակիցներից պահանջել բարձրակրունկներ կրել աշխատավայրում[30]:

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Ճապոնիայում ստորագրահավաք է սկսվել պարտադիր բարձրակրունկների դեմ՝ #KuToo հեշթեգով, որը համատեղում է #MeToo շարժումը ճապոնական կոշիկների (չինարեն՝ kutsu) և ցավի (չինարեն՝ kutsuu) բառերի հետ[31]։ Ճապոնիայի աշխատանքի նախարարն ասել է, որ ընկերությունները և մյուսները կարող են պահանջել կանանց կրել բարձրակրունկներ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են և համապատասխան աշխատանքի համար՝ վկայակոչելով սոցիալապես ընդունված նորմերը[32][33]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kunzle, David (2013), Fashion and Fetishism, The History Press, ISBN 9780752495453
  2. Margo DeMello (2009). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. Greenwood Press/ABC-CLIO. էջ 311. ISBN 978-0-313-35714-5.
  3. Margo DeMello (10 September 2009). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. ABC-CLIO. էջ 323. ISBN 978-0-313-35715-2.
  4. John Brookes (1859), Manners and Customs of the English Nation, James Blackwood, էջեր 261–262, «In the year 1770 an act was introduced into Parliament against hoops, false hair, high heels...»
  5. Green, Jack (2003). «Pressure Under High Heels». The Physics Factbook. Վերցված է 20 December 2012-ին.
  6. Modern Sanitation and Building Maintenance, Volume 15, 1963
  7. United States Department of Agriculture Forest Service, research note, Forest Products Laboratory, 1963
  8. «D.C.'s New Gay Bar And Club, Bunker, Drops 'No High Heels' Dress Code After Pushback». Արխիվացված օրիգինալից 8 March 2023-ին.
  9. Gary M. Bakken, H. Harvey Cohen, Jon R. Abele, Slips, Trips, Missteps, and Their Consequences, p. 170, Lawyers & Judges Publishing Company, 2007, 1933264012, 9781933264011, google books
  10. «Emily Blunt on Cannes heels row: 'everybody should wear flats'». The Telegraph (բրիտանական անգլերեն). 19 May 2015. Վերցված է 16 May 2016-ին.
  11. «Cannes denies high-heel rule for women on red carpet». www.yahoo.com. Վերցված է 16 May 2016-ին.
  12. Barnish, MS; Barnish, J (13 January 2016). «High-heeled shoes and musculoskeletal injuries: a narrative systematic review». BMJ Open. 6 (1): e010053. doi:10.1136/bmjopen-2015-010053. PMC 4735171. PMID 26769789.
  13. 13,0 13,1 «UK unions spark debate over high heels at work». Reuters. 16 September 2009. Վերցված է 16 May 2016-ին.
  14. «High heels 'should be banned at work'». The Telegraph. 2009.
  15. Press, Australian Associated (9 June 2023). «Qantas to allow flat shoes, makeup and long hair for cabin crew of any gender» – via The Guardian.
  16. «Qantas allowing male cabin crew members to wear makeup and women to scrap high-heels - CBS News». www.cbsnews.com. 9 June 2023.
  17. 17,0 17,1 «Canadian Labour & Employment Law Blog | High Heels in the Workplace could be High Risk for Employers | Miller Thomson». www.millerthomson.com. Վերցված է 16 May 2016-ին.
  18. Hart, Danielle. «Original Joe's, Boston Pizza servers claim mandatory high heel policies». Global News. Վերցված է 16 May 2016-ին.
  19. «Alberta takes steps to ban mandatory high heels in the workplace | National Post». National Post (կանադական անգլերեն). 30 November 2018. Վերցված է 11 November 2019-ին.
  20. Johnston, Chris (12 May 2016). «Woman's high-heel petition receives 100,000-plus signatures». the Guardian. Վերցված է 13 May 2016-ին.
  21. 21,0 21,1 McIntosh, Lindsay (16 May 2016). «Heel-loving Sturgeon steps into shoe debate». The Times. London. Վերցված է 7 March 2017-ին. (subscription required)
  22. Yorke, Harry (12 May 2016). «MPs back temp worker's campaign to end 'sexist' high heel policy». The Daily Telegraph. Վերցված է 13 May 2016-ին.
  23. 23,0 23,1 Bilefsky, Dan (6 March 2017). «British Woman's Revolt Against High Heels Becomes a Cause in Parliament». The New York Times. Վերցված է 7 March 2017-ին.
  24. Kaur Grewal, Herpreet (17 May 2016), «Temp's 'high heels' petition heads for Parliament», FM World, Արխիվացված է օրիգինալից 13 February 2017-ին, Վերցված է 22 May 2016-ին
  25. Helen Jones, the MP for Warrington North (6 March 2017). «Workplace Dress Codes (High Heels)». Parliamentary Debates (Hansard). United Kingdom: Westminster Hall. col. 198WH–216WH. {{cite book}}: Cite has empty unknown parameters: |deadurl=, |separator=, |layurl=, and |laysource= (օգնություն)CS1 սպաս․ postscript (link)
  26. «High heels row: Petition for work dress code law rejected». BBC News (բրիտանական անգլերեն). 21 April 2017. Վերցված է 21 April 2017-ին.
  27. «Dress codes and sex discrimination: what you need to know». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2022-05-30-ին.
  28. Tucker, Erika. «'I don't think the girls thought they could question it': high heels policy study author». Global News. Վերցված է 16 May 2016-ին.
  29. Yedidyah Ben Or, 10/09/15 12:26 (10 September 2015). «El Al Flight Attendants Say Goodbye to High Heels». Israel National News. Վերցված է 2019-06-06-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. «Philippines bans mandatory high heels at work». Reuters. 25 September 2017.
  31. Thousands back Japan high heels campaign, BBC News, 3 June 2019
  32. «No198 Japanese House of Representatives Session minutes remark No.059,No.063,No.069». 2019-06-03. Վերցված է 10 February 2023-ին.
  33. 職場でハイヒール強制「業務上必要なら」 厚労相が容認 (ճապոներեն). The Asahi Shimbun. 5 June 2019. Արխիվացված է օրիգինալից 20 May 2022-ին. Վերցված է 10 February 2023-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]