Մասիս Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Մասիս Արթուրի Ոսկանյան | ||||||||||||||
Ազգությունը | հայ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 11, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան | ||||||||||||||
Հասակ | 171 սմ | ||||||||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Կոխիդե | ||||||||||||||
Համար | 26 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մասիս Արթուրի Ոսկանյան (հուլիսի 11, 1990[1][2], Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Կոխիդեի», Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների կիսապաշտպանը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականի հուլիսի 11-ին, Աբովյանում։ 2009 թվականին պայմանագիր է կնքել «Սերկլ Բրյուգե» ակումբի հետ։ 2010 թվականին տեղափոխվել է Բելգիայի Երկրորդ լիգայում հանդես եկող «Ռուսելարե» ակումբ։ «Ռուսելարեում» խաղացել է 81 խաղ և խփել ընդամենը 1 գնդակ։ 2014-2015 թվականներին խաղացել է «Փյունիկում»։ 2015 թվականին տեղափոխվել է բելգիական «Կոխիդե»։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2010 թվականների ընթացքում խաղացել է Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականում։ 2010 թվականից խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական հավաքականում դեբյուտել է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության որակավորման գոտում, 2009 թվականի սեպտեմբերի 4-ին, Շվեյցարիայի դեմ (1-3)[3]։
2012 թվականին դեբյուտել է Հայաստանի ազգային հավաքականում՝ Սերբիայի դեմ խաղում։ Երիտասարդական հավաքականում մի քանի որակյալ խաղերից հետո մարզչական շտաբը որոշել էր խաղացողին ընդգրկել գլխավոր կազմում։ Այդ խաղում Սերբիան 2-0 հաշվով հաղթանակ տարավ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Պրոֆիլը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում» (ռուսերեն). UEFA.com. 04.09.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 14.10.2012-ին.
- ↑ «Հայաստան-Սերբիա» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 28.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 14.10.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Պրոֆիլը soccerway.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը National Football Teams կայքում
|