Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը
| Հեղինակ | Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ[1] |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | սարսափ և ֆանտաստիկա |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Ստեղծման տարեթիվ | նոյեմբերի 9, 1926 |
| Նկարագրում է | Kingsport? |
| Շարք | Dream Cycle? |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | 1931 |
Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը (անգլ.՝ The Strange High House in the Mist), Հովարդ Լավկրաֆտի փոքրիկ պատմությունը։ Գրվել է 1926 թվականի նոյեմբերի 9-ին և տպագրվել է 1931 թվականի նոյեմբերի 9-ին Weird Tales ամսագրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջում փիլիսոփայություն դասավանդող Թոմաս Օլնին, որին ձանձրացրել է նրա միապաղաղ կյանքը, գնում է Մասսաչուսեթս նահանգի Քինգսփորթ քաղաք։ Քաղաքում բոլորը վախենում էին տարօրինակ տնից, որը գտնվում էր քարափի գագաթին, որի միակ դռնով կարելի է դուրս գալ օվկիանոս, և ըստ լեգենդի՝ այդ դռնով երբեմն ներս են մտնում ոչ այն է կենդանի արարածներ, ոչ այն է ստվերներ։ Ոչ ոք ոչ մի անգամ չի տեսել այդ տան բնակիչներին, սակայն ամեն երեկո պատուհանից տեսանելի է լինում լույս։
Օգոստոսյան մի առավոտ Օլնին որոշում է կայացնում մտնել ժայռի մեջ և հայտնվել այդ տանը։ Տան հարկադրված հետախուզման ժամանակ նրան նկատում է տանտերը՝ խորհրդավոր մորուքավոր մարդ․ չնայած երիտասարդ տեսքին՝ աչքերը փայլում էին տարիների տխրությամբ։ Տանտերը հրավիրում է նրան ներս և մինչ մթշաղը պատմում է նրան ծովի գաղտնիքները և դեպքեր հին ժամանակներից։ Անսպասելիորեն լսվեց դռան թակոց, վախեցած տանտերը, ով հասկացրեց Օլնիին լուռ նստել և փակվեց տան բոլոր պատուհանները։ Տանը շրջապատեց սարսափելի ստվերը և անհետացավ։ Քիչ անց ստվերներն սկսեցին խտանալ, իսկ տանտերը նայում էր դռանը։ Կրկին լսվեց դռան թակոց և նա ակնթարթորեն բացեց այն։ Նեպտունը անհասկանալի ձայների ներքո ներս թափանցեց տրիտոնների և նիմփաների հետ, և կանչեց տանտիրոջը ու Օլնիին գնալ նրանց հետ։
Քինգսփորթում այդ գիշեր փոթորիկ էր և ոչ ոք աչքը չէր կտրում ժայռից, որը ծածկված էր մառախուղով։ Օլնին հաջորդ օրը իջավ լեռից՝ չհիշելով գիշերվա դեպքերը և այն մասին, թե ինչպես լքեց տարօրինակ տունը։ Քինգսփորթում ապրող սասրափելի ծերուկը, շփվելով Օլնիի հետ, նկատեց փոփոխություն նրա կերպարում և եզրակացրեց, որ նրա հոգին մնացել է բնակվելու տանը։
Ոգեշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա ենթադրություն, որ պատմվածքը գրելիս Լավկրաֆտը ներշնչվել է Լորդ Դանսենիի «Ռոդրիգեսի ժամանակագրություններից», որում նկարագրվում են տարօրինակ կերպարներ, որոնց տեսել են կախարդի տանը, որը տեղակայված էր քարափի ծայրին[2]։
Պատմվածքի քարաժայռի նախատիպը եղել է «Մայր Էնն» հրվանդանը, որը տեղակայված է Մասաչուսեթս քաղաքի Գլոստեր քաղաքից ոչ հեռու[3]։
Կոմիքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը վերածվել է կոմիքսի Ջեյսոն Թոմսոնի կողմից և ներկայում հասանելի է առցանց կարդալու համար[4], իսկ ապագայում այն գրաֆիկական վեպի տեսքվ կհրատարակվի Լավկրաֆտի 4 այլ պատմվածքների հետ միասին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Joshi and Schultz, p. 253.
- ↑ H. P. Lovecraft, Selected Letters Vol. 3, p. 433; cited in Joshi and Schultz, p. 253.
- ↑ Jason Thompson — The Strange High House in the Mist online
- ↑ «Lovecraft is Missing » Dream Quest of Unknown Kadath». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը» հոդվածին։ |
|