Մաշկեղակերպ փոքրաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pipistrellus nathusii.jpg

Մաշկեղակերպ փոքրաչղջիկ լատ.՝ Pipistrellus (v.) savir, չղջիկների ենթաընտանիքի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

ՀՀ-ում հանդիպում է ամենուրեք։ Նախընտրում է բնակվել շինություններում (հողաշեն տներ, գոմեր, բարձրահարկ շենքեր, եկեղեցիներ), փլատակներում, ոչ խորը այրերում, ժայռաճեղքերում և այլն։ Մարմնի երկարությունը 42-55 մմ է, պոչինը՝ 31-45 մմ, նախաբազկինը՝ 31-40 մմ։ Մեջքի մորթին դեղնագորշավունից մուգ ոսկեգույն գորշավուն երանգով է, փորինը՝ միշտ ավելի բաց՝ դեղնասպիտակավուն։ Սնվում է մանր և միջին չափերի միջատներով։ Հուլիսի 1-ին կեսին ծնում է 1-2 ձագ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png