Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները
ռուս.՝ Новогодние приключения Маши и Вити
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Կազանսկի և Իգոր Ուսով
Սցենարի հեղինակՊավել Ֆինն
ԴերակատարներValentina Kosobutskaya?, Igor Yefimov?, Միխայիլ Բոյարսկի, Irina Borisova?, Nikolai Boyarskiy? և Գեորգի Շտիլ
ՕպերատորՍեմյոն Իվանով
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն71 րոպե

Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները (ռուս.՝ Новогодние приключения Маши и Вити), խորհրդային ամանորյա երաժշտական հեքիաթ երեխաների և մեծահասակների համար, նկարահանվել է 1975 թվականին ԽՍՀՄ նախարարների խորհրդի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի պատվերով, Իգոր Ուսովի և Գենադի Կազանսկու կողմից, Պավել Ֆիննի «Մաշան և Վիտյան ըննդեմ «Վայրի կիթառների»» պիեսի մոտիվներով (Ֆիննը գրել է նաև ֆիլմի սցենարը)։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 25-ին, ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության եթերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածր դասարանում սովորող աշակերտներ Վիտյան և Մաշան շատ տարբեր են. առաջինը հավատում է միայն գիտությանը և տեխնոլոգիաներին, իսկ երկրորդը հավատում է միայն հրաշքներին։ Դպրոցի դահլիճն Ամանորին ընդառաջ ձևավորելիս Մաշան կախարդանքով կենդանացնում է Ձմեռ պապի քանդակը, որը նրան ու Վիտյային ուղարկում է հեքիաթային աշխարհներից մեկը` Ձյունանուշիկին օգնելու. վերջինիս գողացել էր Կոշչեյը, որպեսզի Ամանոր կազմակերպի իր չար ոգիների համար։

Ձմեռ պապիկը երեխաներին երեք խորհուրդ է տալիս. չսպասել ոչ մի օգնությանը, բայց օգնել բոլոր նրանց, ով դրա կարիքն ունի, դժվար պահերին չկորցնել ինքնատիրապետումը և դժվար պահերին միմյանց աջակցել։ Իմանալով այս մասին` Կոշչեյը նրանց դեմ ուղարկում է «Վայրի կիթառներ» վոկալ-գործիքային եռյակը, որի կազմի մեջ էին Բաբա Յագան, Լեշին և Վայրի կատու Մատվեյը։ Մաշան և Վիտյան Բաբա Յագայից փախչում են` թռչելով հավանգի վրա։ Վիտյան հաղթում է Լեշիին ինքնաշեն էլեկտրաշոկերի միջոցով։ Իսկ կատվին Վիտյան շեղում է մեխանիկական մկնիկով։

Կաշչեյի թագավորություն գնալու ճանապարհին Մաշան և Վիտյան հանդիպում են Վառարանին, Խնձորիկին և Ծերուկ-անտառապահին և օգնում են նրանց։ Ի պատասխան դրան` նրանք ածուխի, խնձորի ու կծիկի օգնությամբ ցույց են տալիս երեխաներին ճանապարհը։ Բայց վերջին պահին Կոշչեյը գողանում է Մաշային և վերելակով իջեցնում է նրան իր ստորգետնյա թագավորություն։ Շուտով պարզվում է, որ Կոշչեյի ատամը ցավում է, և Մաշան պատրաստ է բուժել ատամնացավը, եթե կախարդն ազատ արձակի Ձյունանուշիկին։ Սկզբում Կոշչեյը փորձում է համոզել նրան, որ նա նախ ցավող ատամը բուժի, այլ ոչ թե ինքն ազատ արձակվի բանտարկյալին, բայց Մաշան հարվածում է նրան ցավող ատամին, և ցավից տառապելով` նա ստիպված է լինում արձակել Ձյունանուշիկին։ Հետո Կոշչեյը գերի է վերցնում Մաշային, ով արդեն բուժել էր նրա ատամը։ Վիտյան Կոշչեյին մենամարտի է կանչում և տապալում է նրան սովորական մագնիսով։ Երբ Մաշան դուրս է գալիս Կոշչեյի թագավորությունից, «Վայրի կիթառները» հետապնդում են երեխաներին, սակայն Վառարան, Խնձորիկն ու և Ծեր անտառապահն օգնում են Վիտային և Մաշային։ Նրանք Ձյունանուշիկի հետ վերադառնում Պիոներների պալատ, որտեղ նրանց սպասում են երեխաները, ամանորյա միջոցառումն ու երջանիկ Ձմեռ պապը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատաշա Սիմոնովա` Մաշա
  • Յուրա Նախրատով` Վիտյա
  • Իգոր Եֆիմով, Ձմեռ պապ
  • Իրինա Բորիսովա` Ձյունանուշիկ
  • Նիկոլայ Բոյարսկի` Կոշչեյ
  • Վալենտինա Կոսոբուցկայա` Բաբա-Յագա
  • Գեորգի Շտիլ` Լեշիյ
  • Միխայիլ Բոյարսկի` Վայրի կատու Մատվեյ
  • Վերա Տիտովա` Վառարան
  • Լյուբով Վիրոլայնեն` Խնձորիկ
  • Բորիս Սմոլկին` Անտառապահ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Պավել Ֆինն
  • Բեմադրող ռեժիսոր` Իգոր Ուսով, Գենադի Կազանսկու մասնակցությամբ
  • Հնչում են կոմպոզիտոր Գենադի Գլադկովի երգերն ու երաժշտությունը
  • Բանաստեղծությունների հեղինակ` Վլադիմիր Լուգովոյ
  • Գլխավոր օպերատոր` Սեմյոն Իվանով
  • Գլխավոր նկարիչ` Միխայիլ Իվանով
  • Հնչյունային օպերատոր` Ի. Վոլկովա
  • Գործիքավորումը` Ա. Զուբովի
  • Բալետմեյստեր` Գ. Կորենևսկի
  • Երգչախմբի ղեկավար` Դ. Նիկոլաև
  • Կոնցերտմեյստեր` Յա. Սպիվակ
  • Ռեժիսոր` Վ. Սինիլո
  • Մոնտաժողներ` Լ. Օբրազումովա, Տ. Իվանովա
  • Խմբագիրներ` Գ. Չապլինա, Յու. Խոլին
  • Օպերատորներ` Լ. Ալեքսանդրով, Լ. Գոլուբև
  • Կոստյումի դիզայներ` Ն. Գորեևա
  • Դիմահարդար` Է. Երշովա
  • Նկարիչ-դեկորատոր` Ա. Քսենոֆոնտովա
  • Ռեժիսորի օգնականներ` Ա. Շինին, Մ. Ցվետկովա
  • Կոմբինացված նկարահանումներ` Դ. Ժելուբովսկի, Օ. Նիկոլաև
  • Համամիութենական «Мелодия» ընկերության նվագախումբ, դիրիժոր` Գ. Գարանյան
  • Ֆիլմում նկարահանվել են Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պիոներական պալատի «Կաթիկներ» պարախումբն ու երգչախումբը
  • Ֆիլմի տնօրեն` Օլեգ Գումբերտո

Մաշան և Վիտյան ընդդեմ «Վայրի կիթառների»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց, 1976 թվականին «Мелодия» ընկերությունը ձայներիզներով թողարկել է «Մաշան և Վիտյան ընդդեմ «Վայրի կիթառների»» երաժշտական հեքիաթը։ Սյուժեն փոքր-ինչ տարբերվում էր ֆիլմից և ավելի մոտ էր Պավել Ֆիննի բնօրինակ պիեսին։ Օրինակ, այս տարբերակում երեխաները փրկում են ոչ թե Ջյունանուշիկին, այլ Սպիտակաձյունիկին, և Նոր տարին նույնիսկ հիշատակված չէ։ Համապատասխանաբար, Ձմեռ պապի փոխարեն բնօրինակում պարզապես Հրաշագործն է, որը միաժամանակ նաև հեքիաթը պատմողն է։ Հեքիաթը ամբողջովին կազմված էր երգերից, և միայն հեղինակի խոսքն էր արձակ։ Երգերի տեքստերը ֆիլմի երգերի հետ համեմատած գրեթե նույնն են, փոքրիկ տարբերություններ կան 2-3 հատվածներում։ Հեքիաթը հնչյունավորել են այլ դերասաններ, և միայն Միխայիլ Բոյարսկին է, որ այստեղ ևս հնչյունավորել է կատվի դերը։

1992 թվականից հեքիաթը վերաթողարկվել է «Апрелевка Саунд» ընկերության կողմից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է «Երկնագույն թռչուն» ֆիլմին զուգահեռ, որտեղից էլ վերցվել է կախարդական անտառի դեկորացիան[1]։
  • Ֆիլմում Կատուն Կոշչեյին երկու անգամ անվանում է հորեղբայր։ Կյանքում Նիկոլայ Բոյարսկին իսկապես Միխայիլ Բոյարսկու հարազատ հորեղբայրն է[1]։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ֆիլմը «48 ժամ» ստուդիայի կողմից թողարկվել է տեսաերիզով, իսկ 2000 թվականից թողարկվել է VHS ձևաչափով։ Ավելի ուշ «Լենֆիլմ» ստուդիան թողարկել է այն DVD ձևաչափով։ 2006 թվականին «Խոշոր պլան» ընկերությունը վերաթողարկել է ֆիլմը վերականգնված պատկերով և հնչյունավորմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Каталог фильмов». Киностудия «Ленфильм». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  • «7 новогодних фильмов, запрещенных к показу в Украине». «Закон і Бізнес». 2015 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.