Մանրադիտակ (ֆիլմ)
Մանրադիտակ ռուս.՝ Микроскоп | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վասիլի Շուկշին |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1969 |
«Մանրադիտակ» (ռուս.՝ «Микроскоп»), Վասիլի Շուկշինի պատմվածքը, որը գրվել է 1969 թվականին։ Նա պատմում է գյուղի բնակիչ Անդրեյ Երինի մասին, որը խնայած գումարով մանրադիտակ է գնում։ Ստեղծագործությունը ներառվել է «Հայրենակիցներ» (ռուս.՝ «Земляки») պատմվածքների ժողովածուում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի օր Անդրեյ Երինը, որը մի փոքրիկ արհեստանոցի ատաղձագործ է, գալիս է տուն և իր կնոջը՝ Զոյային, պատմում է, որ ինքը կորցրել է 120 ռուբլի՝ դրանով իսկ արժանանալով նրա զայրույթին։ Մեկ շաբաթ անց, երբ Զոյան հանգստացել էր, ուշ երեկոյան Անդրեյը տուն է բերում մի մանրադիտակ։ Գլխավոր պրոտագոնիստը Զոյային ասում է, որ դա իրեն տվել են որպես մրցանակ։ Մանրադիտակը փոխում է Անդրեյ կյանքը։ Այժմ ամեն օր՝ աշխատանքային հերթափոխից հետո, նա փորձեր է կատարում։ Բայց մի օր նրանց տուն է գալիս Անդրեյի հարբած ընկեր՝ Սերգեյ Կուլիկովը։ Սերգեյն ակամա մատնում է ընկերոջը։ Նրա խոսքերից Զոյան հասկանում է, որ ամուսինը գնել է մանրադիտակն այն նույն 120 ռուբլով։ Անդրեյը վտարում է Կուլիկովին, բայց հետո նրա հետ գնում է խմելու։ Հաջորդ օրը նա գալիս է և իմանում, որ կինը կինը մանրադիտակը տարել է վաճառելու։ Նա վշտանում է, բայց հետո որդուն ասում է, որ նա լավ սովորի։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանրադիտակ» պատմվածքի թեմատիկ դաշտը ձևավորում են «անհաղորդակցության, հոգու անհանգստության, սեփական ես-ի որոնումների, նոր իրականության բացահայտման թեմաները»[1]։ Շուկշինը ցույց է տալիս, թե ինչպես է գործնական իմաստով անօգուտ կախարդանքը մարդու կյանք վերադարձնում շրջապատի հանդեպ հետաքրքրությունը, զգացմունքայնությունը, հարգանքը, ինքն իրեն որպես անհատ դրսևորելու հնարավորությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Глушаков П. С. Поэтика структурных оппозиций в прозе Василия Шукшина // International Journal of Russian Studies, 2012, № 1.
- ↑ Бабинский М. Великая сила культуры: Рассказ Василия Шукшина «Микроскоп» // «Учительская газета», 2002, № 9 (26 февраля), с. 14.