Մանսանարես էլ Ռեալի նոր ամրոց
![]() | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Մանսանարես էլ Ռեալ[1] |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1475 |
Ճարտարապետ | Juan Guas? |
Շինանյութ | գրանիտ |
Ընթացիկ սեփականատեր | dukedom of the Infantado? |
![]() | |
![]() | |
Castle of Manzanares el Real Վիքիպահեստում |
Մանսանարես էլ Ռեալի նոր ամրոց (իսպ.՝ Castillo nuevo de Manzanares el Real, հայտնի է նաև որպես Մենդոսաների ամրոց), 15-րդ դարում Իսպանիայի Մանսանարես էլ Ռեալ մունիցիպալիտետում (Մադրիդի ինքնավար համայնք) կառուցված պալատական ամրոց Սանտիլյանա ջրամբարի հարևանությամբ, Սիեռա դե Գվադառամա լեռնազանգվածի ստորոտին:
Ամրոցի շինարարությունն սկսվել է 1475 թվականին հռոմեական մուդեխարի տեղում: Ներկայումս ամրոցը համարվում է Մադրիդի համայնքի ամենալավ պահպանված ամրոցներից մեկը: Հինավուրց բերդի մոտակայքում տեղակայված Մանսանարես գետի վրա եղել է Մենդոսաների պալատը:
Այժմ ամրոցում է գտնվում Իսպանական ամրոցների թանգարանը: 1931 թվականին այն ճանաչվել է Իսպանիայի ազգային հուշարձան[2]: Պատկանում է Ինֆանտադո դքսությանը, սակայն կառավարվում է Մադրիդի ինքնավար համայնքի կողմից:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանսանարես գետի վերին հատվածի հողերը՝ հարուստ արոտավայրեր, անտառներ, հաճախակի դարձել են Ռեկոնկիստայից հետո ի հայտ եկող ուժերի վեճի առարկա: Վիլա ի Տիեռա դե Սեգովիայի և Մադրիդի համայնքները 13-րդ դարում գտնվել են այդ վեճերի թատերաբեմում: Խնդիրը լուծվել է, երբ Կաստիկիայի թագավոր Խուան I-ը կոմարկան նվիրաբերել է իր կառավարիչ Պեդրո Գոնսալես դե Մենդոսային:
Մանսանարես էլ Ռեալի հին ամրոցը կառուցել է նրա ավագ որդին՝ Դիեգո Ուրտադո դե Մենդոսան: 15-րդ դարի վերջում Մենդոսա ընտանիքը որոշում է կառուցել նոր պալատական ամրոց, որը պետք է լիներ ավելի մեծ և շքեղ՝ ընտանիքի տնտեսական և քաղաքական ազդեցիկ ձեռքբերումներին համապատասխան:
Կառուցման աշխատանքներն սկսվել են 1475 թվականին: Ինֆանտադոյի առաջին դուքս Դիեգո Ուրտադո դե Մենդոսան նպաստել է աշխատանքներին, սակայն ամրոցն ավարտված չի տեսել: Ճարտարապետ Խուան Գուասի (Գվադալախարայի Ինֆանտադոյի ամրոցի ճարտարապետ)գլխավորությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Դիեգո Ուրտադո դե Մենդոսայի ավագ որդու՝ Ինյիգո Լոպես դե Մենդոսայի օրոք:
Որպես պալատական նստավայր ամրոցը ծառայել է միայն մեկ դար: 1566 թվականին Ինֆանտադոյի 4-րդ դուքս Ինյիգո Լոպես դե Մենդոսա Պիմենտելի մահից հետո չի բնակեցվում, քանի որ Մենդոսաների ժառանգների միջև ծագում են տնտեսական խնդիրներ:
1982 թվականին ամրոցում է տեղի ունեցել Մադրիդի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որի ընթացքում մշակվել է Մադրիդի ինքնավար համայնքի կանոնադրությունը:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը քառանկյուն է՝ ամբողջությամբ կառուցված գրանիտե քարով, ունի չորս կլորավուն աշտարակներ, որոնց գագաթները զարդարված են գոթական իսաբելյան ոճի քվեգնդակներով:
Ամրոցն ունի սյունասրահներով և երկու պատկերասրահով ուղղանկյուն բակ: Առաջին հարկի գոթական ոճով կառուցված սրահը համարվում է ամենագեղեցիկը իսպանական ռազմական ճարտարապետության մեջ:
Ամբողջ ամրոցը շրջապատված է բարբականներով:
Ամրոցն ունի վեց հարկեր և մեկ նկուղային հարկ:
Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին նկարահանված Էլ Սիդ ֆիլմում օգտագործվել է ամրոցի տեղայնքը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի մասին www.castillosnet.org կայքում Archived 2011-07-25 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանսանարես էլ Ռեալի նոր ամրոց կատեգորիայում։ |