Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում (ներկայացում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում
Տեսակperformance? և հեռուստաֆիլմ
Ժանրկատակերգություն, մանկական ֆիլմ, հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀեղինակՍոֆյա Պրոկոֆևա
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հրատարակվել է1968

Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում (ռուս.՝ «Малыш и Карлсон, который живёт на крыше»), Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնի խորհրդային և ռուսական մանկական կատակերգական ներկայացում, որ բեմադրվել է 1968 թվականին, ըստ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Երեք պատմություն Փոքրիկի և Կառլսոնի մասին» վերնագրով եռագրության։ Ներկայացման ռեժիսորն է Մարգարիտա Միքայելյանը։ Մինչև այժմ, հիսուն տարվա ընթացքում ներկայացումը չի իջնում բեմից` դառնալով Սատիրայի թատրոնի մանկական խաղացանկի խորհրդանիշը, ավելին, սա երկրի ամենագին բեմադրություններից մեկն է[1]։

Այս ներկայացման հիման վրա 1971 թվականին «Էկրան» սետղծագործական միության կողմից նկարահանվել է համանուն գեղարվեստական հեռուստաֆիլմ։

Կառլսոնի դերում Սպարտակ Միշուլինը (22.10.1926-17.06.2005) թատրոնի բեմում հանդես է եկել ավելի քան 2.000 անգամ, այս ներկայացմամբ շրջելով ողջ երկրով[1]։ Դերասանն այս դերը Սատիրայի թատրոնում խաղացել է ավելի քան երեսունհինգ տարի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարաճճի Կառլսոնը և դյուրահավատ Փոքրիկը բոլորին հայտնի հեքիաթի հերոսներն են։ Կարլսոնը, «գեղեցիկ, խելացի և ուժերի ծաղկման շրջանում գտնվող տղամարդ է», ով ապրում է տանիքում և կարող է թռչել, շատ է սիրում չարաճճիություն անել, իսկ չարաճճիությունների բոլոր հետևանքների համար ունի «ֆիրմային» արտահայտություն. «Բան չկա, մանրուք է»։ Ճիշտ է, երեխայի ծնողներն այդպես չէն կարծում, բայց Փոքրիկն իր ընկերոջ հետ չի ձանձրանում։ Մեկ տանիքների վրայով մագլցելով` ընկերները կանխում են մեծ կողոպուտը (բնակարանի գողի դերում Անդրեյ Միրոնովն է), կամ էլ միասին ընկճում են տնային տնտեսուհի ֆրյոկեն Բոկին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ (իսկական անունը` Սվանտե Սվանտեսոն), Կառլսոնի լավագույն ընկերը
    • ներկայացման մեջ-Բրոնիսլավա Զախարովա, Թամարա Մուրինա
    • ֆիլմում-Միշա Զաշիպին (Մարիա Վինոգրադովա-հնչյունավորում)
  • Կառլսոն
    • ներկայացման մեջ-Վլադիմիր Ռադչենկո
    • ֆիլմում և ներկայացման մեջ-Սպարտակ Միշուլին
  • ֆրյոկեն Բոկ-Սվանտեսոնների տնային տնտեսուհին
    • ներկայացման մեջ-Վալենտինա Տոկարսկայա, Նատալյա Ֆեկլենկո, Նինա Ֆեկլիսովա, Նատալյա Էնկե
    • ֆիլմի և ներկայացման մեջ-Տատյանա Պելտցեր
  • մայրիկ-ֆրու Սվանտեսոն
    • ներկայացման մեջ-Վալենտինա Շարիկինա Նատալյա Էնկե
    • ֆիլմի և ներկայացման մեջ-Նատալիա Զաշիպինա
  • Աստրիդ-հարևանի աղջիկը
    • ներկայացման մեջ-Նատալիա Ֆեկլենկո
    • ֆիլմի մեջ-Պոլինա Կազակևիչ
  • Ֆիլե, բնակարանային գող-Յուրի Սոկովնին
  • Ռուլլե բնակարանային գող-Անդրեյ Միրոնով
  • Բետան-Փոքրիկի քույրը
    • ներկայացման մեջ-Տատյանա Եգորովա, Մարիա Կոզակովա
    • ֆիլմում-Ելենա Մոզգովայա
  • Պելե, Բետանի ընկերը (ֆիլմի մեջ)-Կոնստատին Ռայկին

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմականացման հեղինակ-Սոֆյա Պրոկոֆևա (ըստ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Երեք պատմություն Փոքրիկի և Կառլսոնի մասին» եռագրության)
  • Բեմադրությունը` Մարգարիտա Միքայելյանի
  • Ռեժիսոր-Սպարտակ Միշուլին։
  • Կոմպոզիտոր-Անդրեյ Էշպայ
  • Նկարիչ-Բորիս Մեսերեր
  • Ռեժիսորի օգնականներ-Նատալյա Ալեքսանդրովա, Վերա Լևշինա, Նատալիա Կորնևա

Հեռուստաֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ-Մարգարիտա Միքայելյան, Սոֆյա Պրոկոֆևա, Վալենտին Պլուչեկ
  • Ռեժիսորներ-Վալենտին Պլուչեկ, Մարգարիտա Միքայելյան
  • Բեմադրող նկարիչ-Բորիս Մեսսերեր
  • Կոմպոզիտոր-Անդրեյ Էշպայ
  • Հնչյունային օպերատոր-Վ. Զասիմովիչ
  • Ձևավորող նկարիչ-Բ. Զազերսկի
  • Օպերատր-Ի. Գրիդնև
  • Ռեժիսորի օգնական-Լ. Դունաևա
  • Հագուստներ-Ռ.Պուտինցևա
  • Դիմահարդարում-Տ. Կլիմանովա
  • Մոնտաժող-Տ. Բուշուևա
  • Համակցված նկարահանումներ.
    • Օպերատոր-Է. Գաման
    • Նկարիչ-Ա. Միխայլով
  • Երգերի տեքստերի հեղինակներ-Հենրիխ Սապգիր, Միխայիլ Լվովսկի
  • Երաժշտական խմբագիր- Լ. Չերնիցկայա
  • Խմբագիր-Յու. Իվանով
  • Երաժշտավար-էմին Խաչատուրյան (Կինեմատոգրաֆիայի ռուսական պետական սիմֆոնիկ նվագախումբ)
  • Ֆիլմի տնօրեն-Վ. Վերշինսկի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]