Մանուկ Հերգնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Հերգնյան
Դիմանկար
Ծնվել էՀուլիս 27, 1975 թ․
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՕքսֆորդի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգիտնական
ԱշխատանքՀայ տնտեսագետ, վենչուրային ներդրող և սոցիալական ձեռներեց
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդի համար

Մանուկ Հերգնյանը (հուլիսի 27, 1975թ․ Հայաստան) հայ տնտեսագետ, վենչուրային ներդրող և սոցիալական ձեռներեց է։ Նա «Ի-Վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, ինչպես նաև «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը, որը Համաշխարհային տնտեսական ֆորումի «Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի» գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում։ Մանուկ Հերգնյանը հանդիսանում է նաև «Գրանատուս Վենչուրս»՝ Հայաստանում առաջին վենչուրային ընկերության, տնօրենը և համահիմնադիրը[փա՞ստ]։ Ընկերությունը ներդրումներ է կատարում վաղ շրջանում գտնվող բարձր տեխնոլոգիական ստարտափների մեջ։

Մանուկ Հերգնյանը ակտիվորեն աջակցում է Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացմանը և ներկայումս հանդիսանում է մի շարք կազմակերպությունների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Ինովացիոն Կենտրոնի» (նախկինում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն)։

Մանուկ Հերգնյանը հանդիսանում է նաև «Պահապան» հիմնադրամների համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ և Այբ դպրոցի ստեղծման առաջին աջակիցներից։

Նախկինում հանդիսացել է Հայաստանի վարչապետին կից Արդյունաբերական խորհդի, ինչպես նաև ՔԵՆԴԼ ծրագրի համակարգող խորհդի անդամ։

Մանուկ Հերգնյանը դասավանդել է «Ռազմավարական կառավարում» առարկան Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև առաջին հիբրիդային ուսումնական ծրագիրը՝ «Մրցունակության միկրոտնտեսագիտություն» առարկան, որը մշակվել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի կողմից։

Մանուկ Հերգնյանն ուսանել է Օքսֆորդի համալսարանում (Executive MBA), Մոսկվայի պետական համալսարանում (տնտեսագիտության թեկնածու) և Երևանի պետական համալսարանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենք չենք կարող կառուցել «տիպային» պետություն (հեղինակային հոդված)
  • Կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման արդյունավետությունը գնահատողող յոթ թեստերը (հետազոտական հոդված)[1]
  • Նոր տնտեսական իրականությունը եւ մեր պատասխանը (հետազոտական հոդված)[2]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2019։ Աշխատատեղերի ապագան Հայաստանում (հետազոտական զեկույց)[3]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017։ Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ (հետազոտական զեկույց)[4]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2013 -2014։ Աճի հրամայականը և խոչընդոտները (հետազոտական զեկույց)[5]
  • Transforming Higher Education for Economic Competitiveness (հետազոտական հոդված)[6]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012։ Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը (հետազոտական զեկույց)[7]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010։ Բարձրագույն կրթության մարտահրավերը (հետազոտական զեկույց)[8]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009։ Նորարարության էկոհամակարգի սերմանումը (հետազոտական զեկույց)[9]
  • Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2008: (հետազոտական զեկույց)[10]
  • Competitiveness of the Armenian Private Sector: Moving to the Next Stage (հետազոտական հոդված)[11]
  • Conceptual Approaches to the Strategy of Economic Development of Armenia (հետազոտական հոդված)[12]
  • Ethical Antinomies of Economics (հետազոտական թուղթ)[13]
  • The Characteristics of Armenia’s Startup Ecosystem (հարցազրույց)[14]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման արդյունավետությունը գնահատողող յոթ թեստերը». EV Consulting. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Նոր տնտեսական իրականությունը եւ մեր պատասխանը». EV Consulting. 2020 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Մանուկյան Սերգեյ; Զակարյան Սառա (2019). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2019։ Աշխատատեղերի ապագան Հայաստանում (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-9939-1-0989-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Հերգնյան, Մանուկ; Աթաբեկյան Հովհաննես; Բաբայան Դավիթ; Հակոբյան Սարգիս (2017). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017։ Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-9939-1-0586-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Գրիգորյան Սոնա; Մալումյան Գոհար; Կարապետյան Թամարա (2014). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2013 -2014։ Աճի հրամայականը և խոչընդոտները (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-99941-870-8-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Hergnyan, Manuk; Howard, Williams (Summer 2012). «Transforming Higher Education for Economic Competitiveness» (PDF). Developing Alternatives. 15 (1) (PDF). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite journal}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  7. Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Գրիգորյան Սոնա; Մալումյան Գոհար; Աթաբեկյան Հովհաննես; Արզումանյան Աշոտ; Առաքելյան Արմենուհի (2012). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012։ Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  8. Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Մալումյան Գոհար; Աթաբեկյան Հովհաննես; Արզումանյան Աշոտ (2010). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010։ Բարձրագույն կրթության մարտահրավերը (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-99941-870-4-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Մալումյան Գոհար (2009). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009։ Նորարարության էկոհամակարգի սերմանումը (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  10. Հերգնյան, Մանուկ; Գաբրիելյան Գագիկ; Մակարյան Աննա (2008). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2008 (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  11. Hergnyan, Manuk; Gabrielyan, Gagik; Makaryan, Anna (2008 թ․ մարտ). «Competitiveness of the Armenian Private Sector: Moving to the Next Stage» (PDF). Armenian Journal of Public Policy: 103–126 (PDF). Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին. {{cite journal}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  12. Hergnyan, Manuk (2006 թ․ դեկտեմբեր). «Conceptual Approaches to the Strategy of Economic Development of Armenia». Economic Policy and Poverty Journal (4).
  13. Hergnyan, Manuk (2004). «Ethical Antinomies of Economics». Science & Religion in Context Conference Materials. Philadelphia, USA.
  14. Hergnyan, Manuk. "The Characteristics of Armenia's Startup Ecosystem". CIVILNET.
  15. «Ստեղծագործ ձեռքերով». Շողակաթ ՀՌ.
  16. 2010, Արարատից Սիոն, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան։ Տէր Մեսրոպ քահանայ Արամեան (սցենարի հեղինակ և պրոդյուսեր), Էդգար Բաղդասարյան (ռեժիսոր), Ռուբէն Գասպարյան (օպերատոր), Մանուկ Հերգնյան ( պրոդյուսերի օգնական), Արթուր Ղարայեան (օպերատոր), Արա Թորոսյան (երաժշտութեան հեղինակ), Մկրտիչ  Բարոյեան (օպերատոր)
  17. 2008, Հատուկ Պահպանվող Տարածքներ, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  18. 2007, Անիծյալ Քառյակ (Կենսաբազմազանություն), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  19. 2007, Թունավորում Շահի Դիմաց (Ընդերքի Պաշարներ), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  20. 2006, Հոսող Հարստություն (Ջրային Պաշարներ) , «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  21. 2006, Թափոններ, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  22. 2006, Ծառ Տնկիր (Անտառների Վերականգնում), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  23. 2006, Մահաբեր Բանաձեւեր (Օդի Աղտոտում), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  24. 2006, Ագահության Մոլուցք (Ապօրինի Ծառահատումներ), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  25. 2005, Հույսի Թելեր (Սեվանա Լիճ), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  26. 2005, Անապատացող Քաղաք (Երևան), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
  27. 2005, Շիկահող, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։