Մանուկ Կակոսյան
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 1, 1974[1] (45 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոչի, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 163 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 62 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մանուկ Արսենի Կակոսյան (օգոստոսի 1, 1974[1], Սոչի, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Նախկինում եղել է հարձակվող:
«Սպորտ Էքսպրեսի» տվյալներով՝ նա ամենացածրահասակ (160 սմ) ֆուտբոլիստն է Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ[2]:
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Կակոսյանն իր կարիերան սկսել է Սոչիում: Սկզբում «Ժեմչուժինա-2»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության երրորդ լիգային և թիմին օգնել անցնել երկրորդ լիգա. 1996 թվականի մրցաշրջանում նա խփել է 13 գոլ: Հաջող նորամուտից հետո Կակոսյանը հրավիրվել է «Ժեմչուժինա», որը հանդես էր գալիս Ռուսաստանի Բարձրագույն լիգայում: «Ժեմչուժինայի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 8 խաղի և խփել 1 գոլ: Անատոլի Բայդաչնիի, իսկ հետո նաև Վիկտոր Անտիխովիչի մարզիչ լինելու տարիներին խաղացել է թիմի հիմնական կազմում:
Ռուսաստանի բարձրագույն լիգայում էր նորամուտը կատարել է 1997 թվականի հուլիսի 23-ին՝ Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» ակումբի դեմ խաղի ընդմիջման ժամանակ փոխարինելով Գոչա Գոգրիչիանիին: Բարձրագույն լիգայում իր առաջին գոլը խփել է 1997 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գրավել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» ակումբի դարպասը. այդ խաղն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ «Ժեմչուժինայի»: «Ժեմչուժինայի»՝ առաջին լիգա անցնելուց հետո «Չեռնոմորեց» ակումբի կազմում շարունակել է հանդես գալ բարձրագույն լիգայում: Նովոռոսիյսկից հետո նա խաղացել է Աստրախանում և Վլադիվոստոկում: 2005 թվականին վերադարձել է Սոչի՝ ընդգրկվելով «Սոչի-04» ակումբի կազմում: Այդ ակումբում նա հանդես է եկել մինչև նրա կազմալուծումը (ընդմիջումով 2007 թվականին):
Ռուսաստանի պրեմիեր լիգայում անցկացրել է ընդհանուր առմամբ 113 խաղ և խփել 6 գոլ:
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է երեք խաղ, սակայն մարզիչների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով հրաժարվել է ելույթներից[3]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ Կակոսյանն ու իր կինը՝ Միլենան, ունեն 2 երեխա՝ Արսենը (ծնվել է 2003 թվականին) և Ռոզալիան (ծնվել է 2001 թվականին):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 20 САМЫХ НИЗКОРОСЛЫХ ИГРОКОВ В ИСТОРИИ ВЫСШЕГО ДИВИЗИОНА ЧЕМПИОНАТОВ РОССИИ
- ↑ «Самый лучший из армян — это наш Какосьян!», zrpress.ru, 18 сентября 2003