Մանյունյա (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանյունյա
Մանյունյա (վիպակ).jpg
ՀեղինակՆարինե Աբգարյան
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակիչ«Աստրել» հրատարակչություն
Թարգմանիչ հայերենՆարինե Գիժլարյան
Հրատարակում հայերեն2017 թվականի նոյեմբերի 11

«Մանյունյա» (ռուս.՝ Манюня), ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին, «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ «Մանյունյան» հայերեն է թարգմանել լրագրող, թարգմանիչ Նարինե Գիժլարյանը, որը, ինչպես և գրողը, ծնունդով Բերդ քաղաքից է։

Aquote1.png Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում և՛ Ղազախստանից, և՛ Լատվիայից, և՛ Ուկրաինայից և՛ մյուս հետխորհրդային երկրներից, և բոլոր գրողներն ասում են, որ դա հայկական գիրք չէ, դա մեր մանկության մասին գիրք է։ Մենք ունեցել ենք անցյալ, և դա մեզ բոլորիս կապում է։ Aquote2.png


Հայերեն գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 11-ին  Երևանի պետական կամերային թատրոնում։

Գիրքը բեմականացվել է «Սամարտ» պատանի հանդիսատեսի թատրոնում[1]։ Հեղինակն այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի՝ Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, մանկության մասին, որտեղ առանցքային անձերից մեկը խիստ ու բարի Տան է՝ Մանյունյայի տատիկը, ինչպես նաև հանդիպում ենք շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների։ Պատմությունն առավելապես հասցեագրված է չափահաս մանուկներին, պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնց հաջողվել է մեծանալ առանց նորարարական տեխնիկայի։

Հեղինակը վեպում ներկայացնում է մանկության բոլոր զգացմունքները, հաղթանակների ուրախությունը և երիտասարդ օրերի հիասթափությունների դառնությունը[3]։

Գրքի հայերեն թարգմանությունը կարդալուց հետո Նարինե Աբգարյանը նշել է․

Aquote1.png «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել։ Երբ կարդացի, ծիծաղում էի. պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի։ Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով էին խոսում։ Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել։ Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյան» հայերեն»։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]