Մանկուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկուք, գյուղ Արարատի մարզում, Մանկուք գետի վերին հոսանքի անտառապատ հովտում, Ուրցաձոր գյուղից 26 կմ հյուսիս-արևելք։ Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Երևանի գավառի Վեդիբասարի ոստիկանական շրջանի մեջ։

  • 1831 թվականին ուներ 100,
  • 1897 թվականին՝ 291,
  • 1926 թվականին՝ 97,
  • 1939 թվականին՝ 205,
  • 1959 թվականին՝ 27 բնակիչ։

Տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուկ գետի հովտում է գտնվում «ՄԱՆԿՈՒՔ» հուշարձանախումբը /պետ. ցուցիչ՝ 3.98.13./, (V-XVII դդ.)։ Խոսրով գետից ձախ, բարձր ժայռոտ սարի գագաթին տեղակայված է եղել ամրոցը (V-VIII դարեր) /պետ. ցուցիչ՝ 3.98.13.1.1./, որն այժմ հիմնովին ավերված է։ Ստորոտում գյուղատեղին է՝ բնակելի և կենցաղային շինություններով, ինչպես նաև գերեզմանոցը՝ նրբաքանդակ խաչքարերով։ Գյուղատեղիի հարավարևմտյան մասում՝ անտառոտ լանջին է գտնվում X-XIII դարերի եկեղեցի /պետ. ցուցիչ՝ 3.98.13.1.3./, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ ժայռի լանջին, XIII դարի մեկ այլ եկեղեցի /պետ. ցուցիչ՝ 3.98.13.1.4./, որի պատերի վերին շարքերը քանդված են։ Մանկուկը, որպես բնակավայր, գոյատևել է մինչև 1950-ական թվականները։

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգյոփ, Մանգյոք, Մանգյուկ, Մանգյուք, Մանգուկ, Մանգուք, Մանդուք, Մանկյուք, Մանկուկ, Մանկունս։

Հետագայում ապաբնակեցվել է։ Հիշատակում է Սիմեոն Երևանցին « Ջանբոում »։ Թերևս նույն հեղինակի հիշատակած Մանկունք գյուղն է։

Ղևոնդ Ալիշանը հիշատակում է Մանկուկ և Մանկուսն ձևերով և հնարավոր է համարում նույնացնել Հավուց թառի արձանագրության մեջ հիշատակված Մոնկուկն գյուղի հետ։ Այստեղ պահպանվել են 10-15-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Խաչքարերից մեկը քանդակազարդել է Մարտիրոս Կազմողը 1213 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն