Մանկությունը միջնադարյան Անգլիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանրանկար (Լոնդոն, 14-րդ դար), պատկերում է խաղալիքների հետ խաղացող և թիթեռնիկներ որսացող երեխաների

Մանկությունը միջնադարյան Անգլիայում որոշվում էր սոցիալական և կենսաբանական գործոններով։ Ըստ ընդհանուր օրենքի, մանկությունը սահմանվում էր երեխայի ծննդից մինչև նրա 12 տարեկան դառնալը։ Այս տարիքից արդեն երեխան ընդունակ էր համարվում հասկանալու իր գործողությունները, այսպիսով, նաև պատասխանատու լինել դրանց համար։ Ըստ կանոնական իրավունքի, աղջիկները կարող էին ամուսնանալ 12, իսկ տղաները` 14 տարեկանում։

Առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երեխաների համար կյանքի առաջին տարին ամենավտանգավորն էր միջնադարյան Անգլիայում, քանի որ ծնված երեխաների մոտավորապես 50 տոկոսը տառապում էին ծանր հիվանդություններից։ Այս տարվա ընթացքում երեխայի համար հոգ էր տարվում կամ ծնողների (եթե ընտանիքը պատկանում էր գյուղացիական դասին) կամ ստնտուների կողմից, եթե ընտանիքը պատկանում էր ազնվական դասին։

7-12 տարեկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարեկանում խաղը դեռևս համարվում էր երեխայի կյանքի կարևոր մասը, սակայն, քանի որ մեծանում էր երեխայի` սովորելու և տնային պարտականություններ իրականացնելու կարողությունը, ավելանում էին նաև նրա պարտականությունները[1]։ Եթե հանգամանքները թույլ էին տալիս, յոթ տարեկանը համարվում էր ֆորմալ կրթության սկիզբ։ Գյուղացի և քաղաքացի երեխաները պարտավորություններ ունեին տնային գործերում։

Պատանեկություն (12-14 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկանից երեխան սկսում էր ընտանիքում ավելի կարևոր դեր ունենալ։ Չնայած ըստ կանոնական իրավունքի 12 տարեկանում աղջիկներին թույլատրված էր ամուսնանալ, սակայն սա այնքան էլ տարածված երևույթ չէր, եթե երեխան ազնվական ընտանիքից չէր։ Գյուղացիական դասի երեխաներն այս տարիքում մնում էին տանը և շարունակում սովորել ու զարգացնել տնային գործեր կատարելու իրենց հմտությունները։ Քաղաքի երեխաները իրենց տներից տեղափոխվում էին գործատուների կամ վարպետների տներ։ Ազնվական տղաները սովորում էին ռազմարվեստ, իսկ ազնվական ընտանիքների աղջիկները սովորում էին տնային գործերի հիմնական հմտությունները։ Մանկության ավարտն ու պատանեկության սկիզբը նշանավորվում էր տունը թողնելով և վարպետի կամ գործատուի տուն տեղափոխվելով, համալսարան կամ եկեղեցական ծառայության ընդունվելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "The Culture Of Children In Medieval England". Past and Present (1995) 148(1): 48–88. doi:10.1093/past/148.1.48 Retrieved 2012-02-05

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Szarmach, Paul, M. Teresa Tavormina and Joel Rosenthal, "Children and Childhood." Medieval England: An Encyclopedia 3. New York & London: Garland Publishing, Inc., 1998 (print).