Մանկավարժական խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկավարժական խորհուրդ դպրոցի կոլեկտիվ ղեկավարման մարմին Խորհրդային Միությունում։ Մանկավարժական խորհրդիի կազմի մեջ են մտնում դպրոցի տնօրենը, նրա տեղակալները, դպրոցի բոլոր մանկավարժները, գրադարանավարը, դպրոցի բժիշկը, ծնողական խորհրդի նախագահը։

Ըստ սահմանման, մանկավարժական խորհրդի անդամները հավասար իրավունքներ ունեն։ Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ և պարտադիր են դպրոցի բոլոր աշխատողների համար։ Քննարկվում են տնօրինության հաշվետվությունները, ուսուցիչների զեկուցումներն ու հաղորդումները, մանկավարժական անձնակազմի աշխատանքի արդյունքները, սովորողներին հաջորդ դասարան փոխադրելու և ավարտելու, պարգևատրելու և խրախուսելու, վարքի գնահատականն իջեցնելու, ինչպես նաև դպրոցից վտարելու հարցերը։

Մանկավարժական խորհուրդներ պահպանվել են հետխորհրդային որոշ երկրներում[փա՞ստ]։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 234