Մանե Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանե Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1988(1988-10-19) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար և Պրոդյուսեր
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Հայաստանի Երգի պետական թատրոն
Ծնողներհայր՝ Արթուր Գրիգորյան

Մանե Գրիգորյան (հոկտեմբերի 19, 1988(1988-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավար։

Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանե Գրիգորյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 19-ին, Երևանում[2]։ 2004 թվականին ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։ 2004-08 թվականներին սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում։ 2004թ-ից աշխատել է «Նոր Ալիք» հեռուստաընկերությունում, 2007 թվականից՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ Վարել է «Կանաչ Գոտի», «Ընծա» նախագծերը, «Ռուբիկոն» հաղորդումը և բազմաթիվ համերգային ծրագրեր։ 2008-10 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում։

2010 թվականից զբաղվում է Հայաստանի Երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով։ 2011-12 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես գործադիր տնօրենի խորհրդական։ 2018 թվականից շարունակել է աշխատանքը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Առավոտ լուսո» և «Անկախ տարիքից» հաղորդումների հաղորդավար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mediamax։ «Մանե Գրիգորյան»։ Bravo.am։ Վերցված է 2021-08-04 
  2. «AV Production - Մանե Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-08-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]