Մայքլ Օգիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Օգիո
 
Կուսակցություն՝ Ժողովրդա-դեմոկրատական ​​շարժում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 7, 1942(1942-07-07)
Ծննդավայր Հյուսիսային Բուգենվիլ շրջան, Բուգենվիլի ինքնավար շրջան, Պապուա Նոր Գվինեա
Վախճանի օր փետրվարի 18, 2017(2017-02-18)[1] (74 տարեկան)
Վախճանի վայր Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա[1]
Քաղաքացիություն  Պապուա Նոր Գվինեա
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ

Մայքլ Օգիո (անգլ.՝ Michael Ogio, հուլիսի 7, 1942(1942-07-07), Հյուսիսային Բուգենվիլ շրջան, Բուգենվիլի ինքնավար շրջան, Պապուա Նոր Գվինեա - փետրվարի 18, 2017(2017-02-18)[1], Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա[1]), Պապուա Նոր Գվինեայի գեներալ-նահանգապետը 2011 թվականի փետրվարի 25-ից մինչև մահ։ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ։

Գեներալ-նահանգապետի պարտականությունները ստանձնել է 2010 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Ջեֆրի Նեյպի հրաժարականից հետո։ 2011 թվականի հունվարի 14-ին խորհրդարանը նրան գեներալ-նահանգապետ ընտրեց, իսկ փետրվարի 25-ին Մայքլ Օգիոն սկսեց պաշտոնավարել[2][3]։

2011 թվականի ապրիլի 26-ին Եղիսաբեթ II-ը նրան Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ խաչ շքանշանի ասպետի կոչում շնորհեց[4]։

2017 թվականի փետրվարի 1-ին խորհրդարանի քվեարկության արդյունքում նրան հաջորդող ընտրվեց Ռոբերտ Դադաեն[5]։ Իր լիազորությունների դադարելուց մեկ շաբաթ առաջ Մայքլ Օգիոն վախճանվեց[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]