Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը
Մայքլ Փորթեր (անգլ.՝ Michael Eugene Porter; ծնվել է 1947), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի բիզնես դպրոցի (անգլ.՝ Harvard Business School), պրոֆեսոր է։ Մեծ ներդրում ունի մրցակցային ռազմավարության, մրցունակության, ազգերի, պետությունների և տարածաշրջանների տնտեսական զարգացման ոլորտում։ Հեղինակ է մի շարք գրքերի՝ «Մրցակցային ռազմավարություն», «Մրցակիցների և արդյունաբերությունների վերլուծության տեխնիկա», «Մրցակցային առավելություն», «Ազգերի մրցակցային առավելությունները»։
Հեղինակել է նաև բազմաթիվ հոդվածներ ու աշխատություններ[1]։
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերի ուսումնասիրությամբ է սկսվում շուկայում մրցակցային իրավիճակի և շահութաբերության փոփոխության ցանկացած վերլուծություն։
Փորթերի կողմից առանձանցվում են մրցակցությունը կանխորոշող հինգ հիմնական ուժեր, որոնք ձևավորում են մրցակցային մթնոլորտ շուկայում գործող ընկերությունների միջև և կանխորոշում են շահութաբերության մակարդակը ոլորտում[2]։
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերն են․
- Մատակարարների իշխանություն
- Գնորդների իշխանություն
- Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
- Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
- Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն
Մատակարարների իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչքանով են շուկայում գործող ընկերությունները կախված իրենց մատակարարներից։ Մեծ իշխանությամբ մատակարարները կարող են հեշտությամբ բարձրացնել իրենց ապրանքների գները, գցել ապրանքի որակը և ավելացնել շահույթը գնորդների հաշվին։
Գնորդների իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչքանով են ընկերությունները կախված գնորդներից։ Ուժեղ դիրքերից հանդես եկող գնորդները կարող են ստիպել ընկերություններին նվազեցնել գները, անցնել ավելի կատաղի մրցակցության, ինչի արդյունքում կրճատվում է շուկայի խաղորդների շահութաբերությունը։
Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխարինող ապրանքների առկայության դեպքում սպառողները գների համ ինչը կհանգեցնի շուկայում պահանջարկի և գների անկման։
Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուկա նոր մտնող ընկերությունները սովորաբար իրենց հետ բերում են նոր և գրավիչ առաջարկներ, իջեցնում են գները, դրանով իսկ ազդելով ոլորտի շահութաբերության վրա։ Վերոնշյալ չորս ուժերն իրենց հերթին ազդում են հինգերորդի վրա՝
Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ բնագավառներում այն որոշիչ գործոն է, որը ազդում է ոլորտում մրցակցության մակարդակի վրա։ Երբեմն շուկայում խաղացողները կարող են կիրառել ագրեսիվ գնային մրցակցություն կամ ոչ գնային մրցակցություն նորարարության, բիզնես մոդելների և մարքեթինքի զարգացման միջոցով։
1979 թվականի Harvard Business Review -ի մարտ-ապրիլ համարում հրատարակվեց Մայքլ Փորթերի (Michael Porter) “How Competitive Forces Shape Strategy” հոդվածը, որը դարձել է ժամանակակից բիզնես վերլուծությունների անկյունաքարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ False Expectations of Michael Porter’s Strategic Management Framework, by Omar AKTOUF, Dr. Archived 2017-07-26 at the Wayback Machine.HEC Montréal
- ↑ Michael E. Porter. «The Five Competitive Forces that Shape Strategy», Harvard Business Review, January, 2008, p.86. (անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Майкл Портер. Руководство по разработке стратегии на русском языке
- Джоан Магретта. Ключевые идеи. Майкл Портер Archived 2013-07-18 at the Wayback Machine. — М.: «Манн, Иванов и Фербер», 2013. — С. 272. — ISBN 978-5-91657-758-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Five Competetive Forces
- Джоан Магретта. Ключевые идеи. Майкл Портер Archived 2013-07-18 at the Wayback Machine. — М.: «Манн, Иванов и Фербер», 2013. — С. 272. — ISBN 978-5-91657-758-7