Մայքլ Ջեքսոնի հուշարձան (Եկատերինբուրգ)
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 56°49′46″ հս․ լ. 60°35′49″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Եկատերինբուրգ |
Կառուցվել է | 2011 |
Կառուցել է | Վիկտոր Մոսիելև |
Ներկա վիճակը | Կանգուն |
Մայքլ Ջեքսոնի հուշարձան (ռուս.՝ Памятник Майклу Джексону), հուշարձան Եկատերինբուրգում (Ռուսաստան), որը տեղադրվել է 2011 թվականի հունիսի 25-ին փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հիշատակին։ Սա Ռուսաստանի տարածքում Մայքլ Ջեքսոնի առաջին հուշարձանն է[1]։ Հուշարձանը տեղադրվել է Վայների փողոցում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, ձևավորող, պարող, դերասան, սցենարիստ, «փոփ-երաժշտության արքա», «Գրեմմի» մրցանակի 15-ակի դափնեկրի հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է Մայքլ Ջեքսոնի Եկատերինբուրգի ֆան-ակումբը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 25-ին, և նվիրված է եղել երգչի մահվան երկրորդ տարելիցին[1][2]։
Հուշարձանը ստեղծվել է Մայքլ Ջեքսոնի արվեստի ուրալյան երկրպագուների հավաքագրած միջոցներով։ Նրանք նաև մտադիր են հասնելու Վայների փողոցը Մայքլ Ջեքսոնի պողոտայի անվանափոխության[1][3]։
Հուշարձանի մոտ հաճախ հավաքվում են Մայքլ Ջեքսոնի երկրպագուները[3].
Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Ջեքսոնի բրոնզաձույլ քանդակի բարձրությունը 3 մետր է, քաշը՝ մոտ կես տոննա։ Երգիչը պատկերված է իր հանրահայտ պարային դիրքով, երբ նրա ձախ ձեռքը սեղմված է կրծքավանդակին, աջը փոքր-ինչ ծալված է արմունկի մոտ, իսկ ցուցամատն ուղված է դեպի հանդիսատեսը։ Ջեքսոնի ոտքերը պատկերված են հանրահայտ «լուսնային քայլվածքով»[1][2], որը դարձել էր նրա «այցեքարտը», և ներկայումս աշխարհում պարային ամենահայտնի տեխնիկաներից մեկն է[4][5]։ Երգչի դեմքի մի մասը ծածկված է գլխարկով[2]։
Հուշարձանի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի ստեղծողն է կրասնոյարսկցի քանդակագործ Վիկտոր Մոսիելևը։ Աշխատանքը տևել է մոտ վեց ամիս[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Одиннадцать памятников Майклу Джексону, установленных по всему миру
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Памятник Майклу Джексону»։ Уралнаш
- ↑ 3,0 3,1 «Памятник Майклу Джексону»։ Kudago
- ↑ Suddath, Claire. «How to Moonwalk like Michael» Archived 2013-08-26 at the Wayback Machine., TIME, 25 июня 2009.
- ↑ Thriller 25: The Book, ML Publishing Group Ltd, 2008. ISBN 978-0-9768891-9-9.