Մայիսմեկյան հավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայիսմեկյան հավեր, (ռուս.՝ первомайские), հավերի մսաձվատու ցեղախումբ։ Ստեղծվել է Խարկովի մարզում Մայիսի 1-ի անվան թռչնաբուծական տնտեսությունում (հետագայում տոհմային աշխատանքները շարունակվել են Վորոնեժի և Պենզայի մարզերի տնտեսություններում), տեղական յուրլովյան հավերի և արտասահմանյան ռոդ-այլենդ ու վիանղոտ ցեղերի բարդ տրամախաչման եղանակով։ Հաստատվել է 1950 թվականին։

Փետրածածկն արծաթագույն է (պարանոցի, պոչի և թևերի ծայրափետուրներինը՝ գորշ)։ Վաղահաս են. ձվարկում են 6-6, 5 ամսականից։ Միջին ձվատվությունը՝ 142-180 հատ։ Հասուն հավերի կենդանի զանգվածը՝ 2, 6, իսկ աքաղաղներինը՝ մինչև 3 կգ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 201