Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարան
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | գրադարան |
| Հիմնվել է | հունվարի 7, 1868 |
| Տեղադրություն | Սանկտ Պետերբուրգ |
| Հասցե | Россия, Санкт-Петербург, наб. р. Фонтанки, 44 (основные фонды) |
| Անվանված է | Վլադիմիր Մայակովսկի |
| Այլ տվյալներ | |
| Կայք | pl.spb.ru |
Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարան (ռուս.՝ Центральная городская публичная библиотека имени В. В. Маяковского), գրադարան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Բացվել է 1868 թվականի հունվարի 7-ին Նևսկի պողոտա 54 հասցեում։ Գրադարանը կոչվել է Վլադիմիր Մայակովսկու անունով 1953 թվականին և հանդիսանում է քաղաքի միջազգային ինֆորմացիայի կենտրոնը։ Գրադարանի ներսում աշխատում է Գեորգի Գոլիցին իշխանի գրադարանը։
Տնօրենն է ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զոյա Չալովան։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիմեդիա կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի օգոստոսի 6-ին գրադարանում բացվեց նոր բաժին՝ մուլտիմեդիա տեղեկատվական կենտրոն։ Այս բաժինը հնարավորություն է ընձեռում աշխատել երկրի և աշխարհի գրադարանների էլեկտրոնային բազաների հետ, ինչպես նաև տան համար ստանալ գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական ֆիլմեր։ Նախագիծն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հովանավորությամբ, որը բյուջեն կազմում է 270 000 ԱՄՆ դոլար[1]։
Գեորգի Գոլիցին իշխանի գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին գրադարանում բացվեց Գ․ Գոլիցին իշխանի հուշահամալիր գրադարանը, որի հավաքածուն յուրահատուկ է նրանով, որ այնտեղ հավաքված են հրատարակություններ, որոնք լույս տեսնման պահին անհասանելի էին խորհրդային ընթերցողներին խորհրդային իշխանության ընթացքում (հիմնականում քաղաքական պատճառներով)։ Գրադարանը տեղակայված է Ֆոնտանկա 46 հասցեում, կոմսուհի Կարլովայի առանձնատան (Գ․ Գոլիցին իշխանի նախնիների տոհմական առանձնատունը) ձմեռային այգում։ Տարածքի վերակառուցմամբ զբաղվել է ճարտարապետ-վերականգնող Դմիտրի Բուտիրինը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Новый мультимедийный центр на Фонтанке предоставит гостям Петербурга всю необходимую информацию» Արխիվացված 2007-09-28 Wayback Machine «Балтийское Информационное Агентство» Արխիվացված 2024-02-21 Wayback Machine 6 августа 2007 года
- ↑ «Благотворительный фонд «Голицын - Петербургу»». Учредители. Мемориальная библиотека князя Георгия Владимировича Голицына. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրադարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2022-06-02 Wayback Machine