Մամոպլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամոպլաստիկա
Mammoplasty morozov.jpg
Մամոպլաստիկայից առաջ և հետո
ICD-985.31-85.32, 85.5
MeSHD016462

Մամոպլաստիկան[1] կամ մաստոպլաստիկան պատկանում է վիրաբուժական միջամտությունների խմբին, որի նպատակը կրծքի ձևը փոփոխելն է, կամ այլ եղանակով դրա արտաքին տեսքի փոփոխումն է։ Գոյություն ունի մամոպլաստիկայի երկու հիմնական եղանակ[2][3]՝

  1. Կրծքերի աուգմենտացիան կիրառվում է կրծքերի ծավալը մեծացնելու, ձևը փոփոխելու, և/կամ կրծքերի հյուսվածքը վերափոխելու նպատակով։ Սա սովորաբար ենթադրում է կրծքերի վիրաբուժական իմպլանտացիա կրծքային իմպլանտների օգնությամբ։
  2. Ռեդուկցիոն մամոպլաստիկան հաճախ կիրառվում է չափը փոքրացնելու, ձևը փոխելու և/կամ կրծքերի հյուսվածքը վերափոխելու նպատակով։ Սա ենթադրում է Կրծքի հյուսվածքների հեռացում։

Սոցիալական ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամոպլաստիկան իսկզբանե ձևավորվել է որպես վիրաբուժական միջամտություն ազատելու համար կանանց իրենց կրծքերի ավելորդ քաշից, միայն ավլի ուշ այն ձեռք է բերել նաև էսթետիկ նշանակություն[4]։ Կանանց վրա սոցիալական ճնշում է գործադրվում, համապատասխանելու համար ընդհանուր գեղեցկության ստանդարտներին, որի մի մասը կազմում է իդեալական կուրծք ունենալու միտումը[5][6]։ Այս վիրահատության վաղ գրառումները խոսում են այն մասին, որ վիրահատությունը ծառայում է բժշկական նպատակներով, կամ կատարվում է որոշակի սոցիալական խմբում մարդկանց ինտեգրման նպատակով։ 20-րդ դարի սկզբերին Իպոլիտ Մորեստինը և Եվգենի Հոլանդերը սկսեցին ռեդուկցիոն մամոպլաստիկայի իրականացումը էսթետիկ նպատակներով։ 1930-ականներին կրծքագեղձի ռեդուկցիան մեծամասամբ կատարվում էր ավելի շատ էսթետիկ, քան ռեկոնստրուկտիվ նպատակով[7]։

Այն մինչ այժմ կիրառվում է բժշկական ցուցումներով և հայտնի կանայք շատ են բարձրաձայնում այս խնդրի մասին, շեշտելով, որ ենթարկվել են այս վիրահատությանը, բաց խոսելով դրա մասին։ Այսպիսի օրինակ է Արիել ուինթերը, ով մարմնավորում էր Ալեքսին Ժամանակակից ընտանիքը ֆիլմում, ենթարկվեց ռեդուկցիոն մամոպլաստիկայի, պարանոցի և մեջքի երկար տարիների ցավից հետո[8]։

Աուգմենտացիոն մամոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքի աուգմենտացիան ներառում է կրծքերի իմպլանտներով կամ ճարպի փոխադրմամբ կրծքի չափերի մեծացումն է։ Այս միջամտությունը կարող է նաև վերականգնել կրծքի ծավալը քաշի կորստից կամ հղիությունից հետո հասնելու համար ավելի կլորավուն ձևի և բարելավել բնական կրծքային չափերի ասիմետրիան [1]: Որոշ կանանց համար, կրծքի աուգմենտացիան ավելի ինքնավստահ զգալու հնարավորություն է։ Մյուսների համար՝ տարբեր վիճակներում կրծքերի վերամոդելավորման մի մասն է[2]:

Կրծքի աուգմենտացիան իրականացվում է իմպլանտների միջոցով, որոնք կարող են տեղադրվել կրծքամկանների վրա կամ տակ։ Ընդհանուր առմամբ, կրծքի աուգմենտացիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, քանի որ կատարվում է ընդամեն մեկ, երեք սանտիմետր երկարությամբ կտրվածք։ Կրծքի աուգմենտացիա համեմատաբար հեշտ վիրահատություն է։ Սակայն, ինչպես բոլոր վիրահատությունները, այն նույնպես պարունակում է որոշակի ռիսկեր և ոչ հստակություն[3]:

Ի՞նչ կարող է ապահովել կրծքի աուգմենտացիայի վիրահատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծացնել կրծքերի ծավալը Increase fullness and projection of your breasts
  • Բարելավել կրծքերի և կոնքերի ուրվագծային սիմետրիան
  • Բարձրացնել ինքնագնահատականը

Ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքի աուգմենտցիան պարունակում է տարատեսակ ռիսկեր, ներառյալ[9]՝

  • Սպիական հյուսվածքներ, որոնք խեղաթյուրում են կրծքի իմպլանտը ձևը (կապսուլյար կպումներ)
  • Ցավ կրծքում
  • Վարակ
  • Կրծքի և պտուկի զգայության փոփոխություններ
  • Իմպլանտի հոսք կամ պատռում

Ռեդուկցիոն մամոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքի ռեդուկցիոն վիրահատությունը հայտնի է նաև ռեդուկցիոն մամոպլաստիկա կամ մամոպլաստիկա անվանումներով։ Սա կոսմետիկ վիրաբուժական միջամտություն է, որի նպատակը մեծ կամ կախված կրծքերի փոքրացումն է, դարձնելով չափերն ու ձևը ավելի հարմարավետ[10]։ Մեծ և կախված կրծքերը շատ արագ կարող են պացիենտի համար դառնալ խնդրահարույց, ինչը կհանգեցնի ախտանիշերի խորացման և կյանքի որակի անկման։ Կրծքերի ռեդուկցիայի մասին մտածող պացիենտները շատ հաճախ գանգատվում են պարանոցի և մեջքի ցավերից, դիսկոմֆորտի զգացողությունից, անցանկալի ոտնձգություններից և ցածր ինքնագնահատականից[11]։

Վիրահատության պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կրծքեր ունեցող շատ կանայք ենթարկվում են տարբեր աստիճանի ֆիզիկական և հոգեբանական սթրեսի, որոնցից են՝

  • Պարանոցի, մեջքի, կրծքերի և ուսերի ցավ Pain in the breasts, neck, back or shoulders;
  • Վատ կեցվածք
  • Սպորտով զբաղվելու անկարողություն
  • Ցածր ինքնագնահատական
  • Բարձր ինքնագիտակցական մակարդակ

Վիրահատության նպատակը կրծքի չափերի փոքրացումն է, որպեսզի այն ավելի հարմարավետ դառնա և ավելի համաչափ կնոջ ֆիզիկական տվյալներին համապատասխան[12]

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի իրականացվում են մամոպլաստիկայի հազարավոր դեպքեր, և կանանց մեծ մահը երջանիկ է արդյունքից։ Կրծքերի ռեդուկցիա կատարած 66 կանանց շրջանում անցկացրած հետազոտությունը ցույց տվեց միջամտության արդյունքի 94% բավարարվածություն (չափի, ձևի, պտուկի դիրքի և կրծքի զգայության)։ Այս հետազոտությունը նաև ցույց տվեց ինքնագնատականի բարձրացման հրաշալի ցուցանիշներ, ինչպես նաև արտաքինի հետ կապված խնդիրները, սպորտով զբաղվելու անկարողությունը կամ կրծքի չափերի հետ կապված ամաչկոտությունը զգալիորեն նվազել են։

Ընդհանուր առմամբ, այս և այլ հետազոտությունները ցույց տվեցին, որ կրծքագեղձի ռեդուկցիան լավացնում է ֆունկցիան, բարձրացնում է կյանքի որակը մեծ կամ կախված կրծքերով կանանց դեպքում[13]։

Ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդուկցիոն մամոպլաստիկայի սպեցիֆիկ ռիսկերն են՝

  • Ինֆեկցիա
  • Վերքի լուծում
  • Արյունահոսություն
  • Կրծքերի ասիմետրիա (չափի և ձևի);
  • Անոմալ սպիի ձևավորում
  • Պտուկի և կրծքի մաշկի զգայության կորուստ
  • Կրծքով կերակրման խնդիրներ
  • Կրկնակի վիրահատության կարիք[14]։

Կրծքագեղձի քաղցկեղ և մամոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց տվեցին, որ ռեդուկցիոն մամոպլաստիկան, կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող կանանց շրջանում հանդիսանում է էֆելտիվ առաջնային կանխարգելման մեթոդ, որը ինչպես ցույց տվեցին չի մեծացնում քաղցկեղի առաջացման ռիսկերը և չի դժվարացնում մամոգրաֆիայի օգնությամբ դրա հայտնաբերումը[15]։ Ի տարբերություն մաստէկտոմիայի, թերապևտիկ մամոպլաստիկան նպատակաուղղված է մեծ կրծքեր ունեցող կանանց մոտ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի հեռացմանը։ Սա համընկնում է նաև այդ կանանց կոսմետիկ ցանկություններին և ունի առողջության համար դրական նշանակություն[16]։

Շատ զեկույցներում անդրադարձ է կատարվել նաև կրծքագեղձի քաղցկեղի և իմպլանտների կիրառմամբ աուգմենտացիոն մամոպլաստիկայի միջև։ Նրանց մեծամասնությունը հայտնում է, որ աուգմենտացիոն մամոպլաստիկա իրականացրած հիվանդների մոտ կրծքագեղձի քաղցկեղի աճ չկա։ Ընդհակառակը, մի շարք ուսումնասիրություններ հայտնել են, որ կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը իրականում ավելի ցածր է այն հիվանդների մոտ, որոնք կատարել են աուգմենտացիոն մամոպլաստիկա։ Այս ուսումնասիրությունները պնդում են, որ կրծքագեղձի քաղցկեղի ցածր մակարդակի հաճախությունը, հավանաբար, պայմանավորված է այդ հիվանդների սննդակարգի ցածր կալորիականությամբ։ Այս հիվանդները, լինելով ավելի նիհար, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր հակում չունեն[17]::

Կրծքագեղձի քաղցկեղից բուժված մարդկանց համար կրծքագեղձի արտաքին տեսքը կարող է անհանգստացնող լինել մի քանի վիրաբուժական պրոցեդուրաներից հետո։ Ռեկոնստրուկտիվ մամոպլաստիկան կրծքագեղձի վերակառուցում է, որը կատարվում է մաստեկտոմիայից հետո կրծքերին ավելի նորմալ/ընդունելի տեսք տալու համար։ Կան որոշակի գործոններ, որոնք հաշվի են առնվում նախքան որոշում կայացնելը, թե արդյոք այդպիսի վիրահատությունը տեղին կլինի, հաշվի են առնում նախքան մաստէկտոմիան կրծքերի չափն ու ձևը, մաստէկտոմիայից հետո մնացած հյուսվածքների քանակը, քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, հետվիրահատական սպիի տեսքն ու տեղակայումը[18]։ Մամոպլաստիկան մաստէկտոմիայից հետո հանդիսանում է նաև մարմնի ֆիզիկական փոփոխությունները շտկելու միջոց։ Կրծքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունը կարող է իրականացվել մաստէկտոմիայի հետ միաժամանակ և դրանից հետո, երբ վերքերը ամբողջությամբ լավացած են լինում[19]։

Իմպլանտների միջողոցով կրծքի ռեկոնստրուկցիայի դեպքում մամոգրամման սովորաբար խորհուրդ չի տրվում, և նման կանայք պետք է անպայման զգուշացնեն ռադիոլոգին իմպլանտի առկայության մասին։ Մինչ մամոգրամման իրականացնելը անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր, որպեսզի ճիշտ պատասխան ստանան և չվնասեն կրծքային իմպլանտը[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «mammoplasty»։ The Free Dictionary։ Վերցված է 10 February 2015 
  2. Horndeski Gary։ «mammaplasty (mammoplasty) surgical procedures»։ Horndeski Method։ Արխիվացված է օրիգինալից 10 February 2015-ին։ Վերցված է 10 February 2015 
  3. «Breast Procedures»։ Wake Forest School of Medicine։ Վերցված է 10 February 2015 
  4. Lalardrie J. P., Mouly R. (December 1978)։ «History of mammaplasty»։ Aesthetic Plastic Surgery (անգլերեն) 2 (1): 167–176։ ISSN 0364-216X։ PMID 24173845։ doi:10.1007/bf01577951 
  5. «This is the perfect breast shape | The Times of India»։ The Times of India (անգլերեն)։ 2017-08-09։ Վերցված է 2018-10-27 
  6. «The Pressure to Be Perfect»։ HuffPost UK (en-GB)։ 2015-02-17։ Վերցված է 2018-10-27 
  7. Purohit Shrirang (October 2008)։ «Reduction mammoplasty»։ Indian Journal of Plastic Surgery 41 (Suppl): S64–S79։ ISSN 0970-0358։ PMC 2825129։ PMID 20174545 
  8. Sanghani Radhika (2015-08-13)։ «Ariel Winter: Three bottles of wine strapped to your chest? No wonder breast reductions are on the rise»։ Daily Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-10-27 
  9. «Breast augmentation - Mayo Clinic» 
  10. «Breast Reduction (Reduction Mammaplasty or Mammoplasty)»։ 2008-05-14 
  11. «Breast reduction mammaplasty»։ ePlasty 13: ic59։ 2013։ PMC 3782143։ PMID 24106568 
  12. «Breast Reduction (Reduction Mammaplasty or Mammoplasty)»։ 2008-05-14 
  13. «Breast Reduction (Reduction Mammaplasty or Mammoplasty)»։ 2008-05-14 
  14. «Breast Reduction (Reduction Mammaplasty or Mammoplasty)»։ 2008-05-14 
  15. «Breast Reconstruction After Mastectomy»։ National Cancer Institute (անգլերեն)։ 2016-10-17։ Վերցված է 2018-10-27 
  16. https://www.ouh.nhs.uk/patient-guide/leaflets/files/5270Pmammaplasty.pdf
  17. «Augmentation mammaplasty using implants: a review»։ Arch Plast Surg 39 (5): 448–51։ September 2012։ PMC 3474399։ PMID 23094237։ doi:10.5999/aps.2012.39.5.448 
  18. «mammaplasty»։ TheFreeDictionary.com։ Վերցված է 2018-10-27 
  19. «Breast Reconstruction After Mastectomy»։ National Cancer Institute (անգլերեն)։ 2016-10-17։ Վերցված է 2018-10-27 
  20. «Breast Reconstruction After Mastectomy»։ National Cancer Institute (անգլերեն)։ 2016-10-17։ Վերցված է 2018-10-27