Մաճառ կամ մաճար, ըմպելիք, խաղողի՝ դեռևս գինու չվերածված, մասնակիորեն խմորման ենթարկված քաղցու։ Ունի կիսաքաղցր, թթվաշ համ։ Ըմպում են խմորումն սկսվելուց հետո։ Խմորումը լրիվ ավարտվելուց հետո դառնում է գինի։ Հայաստանի խաղողագործական շրջաններում մաճառը հայտնի է վաղ շրջանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 190)։