Jump to content

Մահվան տեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան տեսիլ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակԵղիշե Չարենց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1920
ՎիքիդարանՄահվան տեսիլ
ՎիքիքաղվածքՄահվան տեսիլ

Մահվան տեսիլ, բանաստեղծություն, Եղիշե Չարենցի գրական ստեղծագործությունը, որը գրվել է 1920 թվականին։ 1933 թվականին ներառվել է «Գիրք ճանապարհի» ժողովածուում[1]։

Սյուժե և գաղափար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցի հայրենասիրական ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Մահվան տեսիլը»։ Բանաստեղծությունը իր մեջ պատկերում է հայ ժողովրդի 19-20-րդ դարերի ճակատագիրը, ուր նկարագրված է հայերի ազատագրական պայքարի ուղին։ 1920 թվականին նորաստեղծ Հայաստանը շրջապատված էր թշնամիներով և գտնվում էր ծանր կացության մեջ։ Չարենցը թերհավատ էր երկիրը կառավարող իշխանությունների նկատմամբ, իսկ այդ ամենը խորացնում էին նրա ծանր ապրումները։ Հոկտեմբերի 6֊ին ծնունդ առավ «Մահվան տեսիլը»։ Բանաստեղծությունը իր մեջ խտացնում է Հայաստանի գորշ ճակատագիրը, անիրական թվացող հույսերը։ Սկզբից մինչև վերջ ստեղծագործությունում իշխում է մահը, որը դառնում է հայրենի հողի պատկերի գլխավոր գիծը։ Կյանքը ասես ծավալվում է կախաղանի շուրջ և իր ստվերով ծածկում ամեն ինչ։ Հայրենիքի այս վիճակը տեսնելով` հերոսը առաջին հերթին մտածում է իր պատասխանատվության ու մեղքի մասին։ Ի տարբերություն ուրիշների` այդ ամենի մեջ Չարենցն ինքն իրեն էր մեղադրում։ Բանաստեղծը, որն իր ճակատագիրն արյան կանչով ձուլել էր ժողովրդի հետ, այդ ճգնաժամային պահին ոտքի է կանգնում, որպեսզի դառնա վերջին զոհը, կախաղանից կախված վերջին օրորվող մարմինը։ Եվ նա հայրենիքի փրկության համար իրեն զոհ է առաջարկում[2]։

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

«Մահվան տեսիլ» վերնագրով Չարենցը գրել է ևս երկու ստեղծագործություն` նվիրված Ալեքսանդր Թամանյանի հիշատակին և հայրենիքին[2]։

Չարենցի մահվան օրը՝ նոյեմբերի 27֊ին, ներկայացվեցին բանաստեղծի կյանքի ողբերգական դրվագները «Մահվան տեսիլ» գեղարվեստական կինոդրամայում, որը նկարահանված է Եղիշե Չարենցի կնոջ՝ Իզաբելա Չարենցի հուշերի հիման վրա[3]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]